Կոչ` նեգրերին


Միացյալ Նահանգների նախագահը ամերիկացի սևամորթներին կոչ է արել ավելի պատասխանատու լինել և սեփական ուժերով կոտրել ռասսայական բացասական կարծրատիպերը (հաղորդել է The New York Times-ը): Իր կոչը նա հնչեցրել է ամերիկյան նեգրերի իրավունքների համար պայքարող հնագույն մի կազմակերպության` գունավոր ազգաբնակչության առաջընթացին նպաստող ազգային միավորման 100-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ: Նշենք, որ այս կազմակերպության շտաբ-բնակարանը տեղակայված է Բալթիմորում. այն ունի ավելի քան 400 հազար անդամ: - Ձեր փոխարեն ոչ մեկը չի որոշելու ձեր ճակատագիրը,- ասել է Օբաման` հոբելյանական հավաքի մասնակիցներին:- Մի մոռացեք, որ ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է: Հենց սա մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին: Եվ որևէ պատրվակ լինել չի° կարող: ԱՄՆ-ի նախագահը նեգր-ծնողներին խորհուրդ է տվել ավելի շուտ քնեցնել իրենց զավակներին և նրանց թույլ չտալ` չարաշահելու տեսախաղերը: Թիվ 1 և առաջին սևամորթ ամերիկյան Նախագահը խորհուրդ է տվել երեխաներին ներշնչել, որ սուղ պայմանները չեն կարող արդարացնել վատ գնահատականը դպրոցում: