«Ալֆա»-ի ծուղակում
Ղըրղզստանի ազգային անվտանգության պետկոմիտեի «Ալֆա» ջոկատի հատուկ ստորաբաժանման մարտիկները հաջողված են համարում երկրի հարավում զինված հանցագործների «վնասազերծման» գործողությունը: Մինչ ալֆացիները հետամուտ էին կասկածյալներին, վերջիններս հասցրել էին թաքնվել մարզկենտրոն Ջալալ-Աբադի ծայրամասային շենքերից մեկում, որն էլ հենց ծուղակ դարձավ նրանց համար: Զոհվեցին երեք հանցագործներ, իսկ «Ալֆա»-ի մարտիկներից մեկն էլ վախճանվեց հիվանդանոցում` փոխհրաձգությունից ստացած վերքերից: Դեպքի վայր հանդիսացած քաղաքում հատուկ ծառայությունները շարունակում են հանցագործներ որոնել. ականատեսների վկայությամբ` այն շենքում, ուր փորձել էին թաքնվել ահաբեկիչները, շարունակում է պայթյուններ հնչել: Հատուկ ծառայությունների տվյալներով` սպանվածները պատրաստականություն են անցել միջազգային ահաբեկչական ճամբարներում: Բացի այդ, նրանցից մեկը եղել է Բայ մականունով հայտնի ահաբեկչի հարազատ եղբայրը: Նմանատիպ մի բախում տեղի է ունեցել նաև 2006 թ., երբ ահաբեկիչները նույնպես «հենակետ» էին ընտրել մի բնակելի շենք: Այդ փոխհրաձգության ընթացքում էլ հենց զոհվել էր Բայը` իր մի շարք համախոհների հետ: Եվ բոլորը եղել էին «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման անդամներ»: