ԹԱՐՄՈՒԹՅՈ°ՒՆ Է ՊԵՏՔ, ՊԱՐՈՆԱՅՔ
Շուտով նաև պաշտոնապես ընտրարշավում ներգրավված քաղաքական ուժերն ու անհատները փորձելու են անհնարինը հնարավոր դարձնողի ջանադրությամբ ապացուցել, որ ընտրազանգվածի քվեն ստանալու հարցում իրենք են ամենաարժանին: Իսկ դատելով ինքնաներկայացման թափ առնող ընթացքից` արդեն կարելի է ենթադրել, որ վերջիններիս նախընտրական ծրագրերն ու խոստումնառատ ելույթները նախորդներից չեն տարբերվելու: Լավագույն դեպքում միայն մի փոքր թարմացվելու են: Իր հերթին նոր ծրագրերի բացակայության փաստը վկայում է ոչ միայն արդեն եղածները չիրագործման դատապարտելու, այլ նաև վերստին հուշում է քաղաքական գաղափարների ու նոր պատկերացումների անհրաժեշտության, ինչպես նաև արդեն եղածների հիմնավոր թարմացման կարևորության մասին: Գաղափարական ու ծրագրային վակուումը, անկասկած, որոշակիորեն բարդացնում է ընտրություն կատարելու հնարավորությունը` ընտրազանգվածին մղելով կամ ընդհանրապես բոյկոտել քվեարկությունը, կամ, որ դարձյալ հաճախ է պատահում, ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի միջև: Իհարկե, հանրությունը բոլորովին էլ նման հոռետեսական «ակնկալիքներով» չի առաջնորդվում և հետևում է քաղաքական անցուդարձին: Իրենց հերթին փրկության մասին խոստումները կամ կտրուկ հայտարարություն ներն ու սպառնալիքները նույնպես չեն կարող բեկել իրավիճակը, քանի որ համանման բոլոր նախորդ պնդումներն ընտրությունների օրն արդեն հանգրվանած են եղել «դատարկ կոչերի աղբանոցում»: Ակնկալել, որ համապետական քվեարկությանն առաջին անգամ մասնակցող շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերը կարողանալու են այս առումով տարբերվել մյուսներից, նույնպես իրատեսական չէ, քանի որ սրանք էլ իրենց հերթին են աստիճանաբար նույնանում ընդհանուր համապատկերի ֆոնին: Քաղաքական ուժերը բոլորից առաջ և բոլորից լավ են գիտակցում, որ քարոզարշավի են ելել առանց կախարդական փայտիկի: Իսկ տվյալ դեպքում «դառը» իրականությունը հուշում է, որ լավագույն, ասել է, թե իշխանության ինչ-որ չափաբաժնի տիրանալու: Եվ, մեծ ցանկության դեպքում, հնարավոր է եղածին մի փոքր ավելացնել միայն: Ահա թե ինչու արդեն իսկ պնդողներ կան, որ ընտրությունների անվիճելի առաջատարը դարձյալ Հանրապետական կուսակցությունն է լինելու: Ասել է, թե հասարակությունը, այնքան էլ գոհ չլինելով իր կյանքից, այնուամենայնիվ, դարձյալ պատրաստվում է նախապատվությունը իշխող քաղաքական ուժին տալ` ամենավստահելին դարձյալ այս քաղաքական ուժը համարելով: Այսինքն, այս անգամ պրոֆեսիոնալ պոպուլիստներին և կամ առատորեն ընտրակաշառք բաժանողներին մարդիկ մեծ ուշադրություն այլևս չեն դարձնելու և քվեաթերթիկների վրա նշում կատարելուց առաջ բոլորովին այլ որոշում են կայացրած լինելու: Դյուրահավատների թիվն էլ, բարեբախտաբար, ընտրությունից ընտրություն նվազում է, և սա էլ հենց նախընտրական փորձված խարդավանքների ծանոթ մեթոդների կատարյալ ձախողման գլխավոր շարժառիթն է դառնալու: Այսուհանդերձ, քանի որ ընտրարշավի նման «վերջաբանը» քաղաքական ուժերը հետևողականորեն բացառում են, ուրեմն, չհերքելով մանր անակնկալների հավանականությունը, շարունակենք հետևել իրադարձությունների ընթացքին: Պայմանավորվա՞ծ են, արդյոք, «ջուր պղտորողները» և «ձուկ որսացողները» Արևմուտքի կողմից հաճախակի կիրառվող` կրկնակի ստանդարտներով առաջնորդվելու քաղաքականությունը բնավ էլ նորություն չէ: Այն տասնամյակների «հնություն» ունի և բազմիցս քննադատվել է: Հատկապես վերջին տարիներին` ինչպես Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ ոչ այնքան բարյացկամ տրամադրված երկրների, այնպես էլ հենց իրենց` եվրոպական և ամերիկյան փորձագետների, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կողմից: «Երկակի ստանդարտներ» ասելով նկատի է առնվում բացառապես սեփական շահերից ելնելով` կողմնակալ, ոչ անաչառ, կոնյունկտուրային մոտեցում այս կամ այն պետության նկատմամբ: Դրա ամենացայտուն դրսևորումներից մեկը ԱՄՆ «վերաբերմունքն» ու դրանից բխող գործողություններն են Իրաքի նկատմամբ: Իրաքի դեմ ռազմական գործողությունները ամերիկյան վարչակազմը բացատրում է այդ երկրի բռնապետական ռեժիմով, մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումներով: Ժողովրդավարության բացակայությամբ, օրինակ, «աչքի է ընկնում» նաև Իրաքի հարևան Սաուդյան Արաբիան, բայց այդ մասին` ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ, ոչ մի թշնամական վերաբերմունք, քանի որ տվյալ պետության ղեկավարությունը բարյացկամ վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ: Իսկ ավելի ճիշտ, վերջինիս կամակատարն ու խամաճիկն է, իր տարածքն էլ հոժարակամ տրամադրել է միաբևեռ աշխարհի տիրակալի ռազմական բազաներին` որպես հենակետ մերձավորարևելյան թշնամի երկրներին ծնկի բերելու համար: Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները «նպաստավոր» նախադրյալներ են ստեղծում, որպեսզի վերոնշյալ երկակի ստանդարտների կիրառումը պարզապես ապշեցուցիչ դրսևորումներ ունենան: Հենց վերջերս, դա անմիջականորեն «իր մաշկի» վրա զգաց Հայաստանը, երբ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Արցախը «բնութագրվեց» որպես ՀՀ-ի կողմից օկուպացված տարածք: Փաստն այնքան արտառոց է, որ ՀՀ արտգործնախարարության առաջին արձագանքը պարունակում էր տարակուսանքի, զարմանքի անթաքույց տարրեր: ԱՄՆ գործադիր մարմնի մոտեցումներում 180 աստիճան շրջադարձը որքան անսպասելի, նույնքան անտրամաբանական էր, ինչն էլ հիմք տվեց Վարդան Օսկանյանին` ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում պետդեպարտամենտը պարզապես վրիպակ է թույլ տվել: Ի՞նչն է առավել անտրամաբանա կանը. 1) Այն, որ ԼՂ ամբողջ հակամարտության ընթացքում միջազգային կառույցները, գերտերությունները, եթե անգամ օգտագործել են օկուպացիա բառը, ապա դա վերաբերել է Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված տարածքներին, բայց ոչ բուն ԼՂՀ-ին: 2) ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հակամարտության բոլոր մանրամասների մեջ խորացած, միջնորդական առաքելություն իրականացնող երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ներկայացուցիչները երբեք, ոչ մի անգամ այդպիսի անհեթեթ «գնահատական» չեն տվել ԼՂ հակամարտությունից բխող իրողություններին: Ստացվում է անլուծելի պարադոքս, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենը և այդ երկրի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և տեսակետներ ունեն ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ: 3) Մի՞թե ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի հեղինակները դիվանագիտությունից այնքան բոբիկ են, տարածաշրջանային զարգացումներից, կոնկրետ ԼՂ բանակցային գործընթացից այնքան անիրազեկ, որ չեն հասկացել տվյալ տեսակետի արտահայտման վնասակարությունն ու վտանգավորությունը ղարաբաղյան թնջուկի խաղաղ կարգավորման տեսակյունից: Չէ՞ որ նման անզգույշ, իրողություններին չհամապատասխանող արձանագրումները կարող են ամբողջությամբ ջուրը լցնել 15 տարիների ընթացքում նաև իրենց իսկ ջանքերով թեկուզ նվազագույն ձեռքբերումները: 4) Մի՞թե ԱՄՆ վարչակազմը անտեսել է նաև այն հանգամանքը, որ համապետական ընտրությունների նախաշեմին Հայաստանին «օկուպանտ» ներկայացնելը շահարկումների լայն դաշտ է ստեղծելու քաղաքական ուժերի համար, որոնք շահագրգռված են ներքաղաքական իրավիճակի ապակայունացմամբ: Ահա հենց այս մտքի վրա անհրաժեշտ է մի պահ «կանգ առնել» և փոքր-ինչ մանրամասնել: Գուցե պարադոքսից «դուրս գալու» բանալին այստեղ էլ թաքնված է: Չէ՞ որ զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, առանց վայրկյան իսկ կորցնելու, հայաստանյան երդվյալ արևմտամետ ուժերը չափից ավելի խանդավառությամբ ու ոգևորությամբ շահարկումների առարկա դարձրեցին այն` ակամայից կասկածի տեղիք տալով, թե ԱՄՆ ղեկավար շրջանակների ու հայ արևմտամետների միջև եղել է «ներքին» պայմանավորվածություն: Օրինակ, իրեն ԱՄՆ-ից ավելի ամերիկամետ ներկայացնող «Այլընտրանքը» կարծես թե նախապես պատրաստված լիներ, թե ինչպես է սույն փաստը արդյունավետ օգտագործելու իշխանությունների «հերն անիծելու» ուղղությամբ: «Այլընտրանքի» ակտիվիստները թե° իրենց կողմից կազմակերպված հանրահավաքում, թե° մամուլի ասուլիսում, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի` Ղարաբաղին վերաբերող հատվածից այնքան զարմանահրաշ հետևություններ արեցին, որ հայաստանյան իրողություններից լրիվ անտեղյակները, լսելով այդ ամենը, ապշահար կարող են հարցնել` «Լավ, եթե գործող իշխանությունները ուղնուծուծով դավաճաններ են, այդ ինչպե՞ս է, որ անցած ինը տարիներին ԼՂՀ-ն, ազատագրված տարածքների ու ՀՀ-ի հետ միասին դեռ չեն «հասցրել» ծախել թշնամիներին»: Մասնավորապես իր տարածած հայտարարության մեջ «Այլընտրանքը» շեշտում է` «խոսքը չի վերաբերում նախկին Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող պաշտպանական գոտի հանդիսացող տարածքներին, առաջին անգամ օկուպացված տարածք է համարվում բուն Ղարաբաղը: Սա իր տեսակի մեջ աննախադեպ գնահատական է, բայց նաև բնական հետևանքը` ներկա վարչախմբի կողմից ծրագրված և իրականացվող արտաքին քաղաքականության»: Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագր վում է, որ «Ղարաբաղի խնդիրը, ի թիվս հայ ժողովրդին հուզող այլ կարևորագույն հարցերի` քոչարյանական վարչախմբի համար վաղուց վերածվել է ընդամենը բռնազավթած իշխանությունը պահելու գործարքի և վճարամիջոցի»: Ահա այսպիսի շռնդալից գրոհ արմատականների կողմից, որն, ըստ իրենց, ազդելով ժողովրդի ամենազգայուն «լարերի» վրա, կարող է հասցնել իշխանափոխության: «Նախկինները» մտովի երևի ասում են` «Ականջդ կանչի, 98 թիվ»: Եվ կառչելով այդ սևեռուն մտքից` շարունակում են. «Այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը զբաղվել է Ղարաբաղի հարցով, միջազգային որևէ ատյանում չի ընդունվել պրոհայկական որևէ փաստաթուղթ, և միջազգային ատյանները ընդունել են տասնյակ պրոադրբեջանական փաստաթուղթ: Եվ այստեղ տեղի է ունեցել գործարք. Ռոբերտ Քոչարյանը վաճառել է Ղարաբաղը սեփական իշխանությունը պահպանելու համար»: Իհարկե, այս ամենը չափից ավելի պարզունակ և նույնքան անհեթեթ է այն իմաստով, որ հնչում է «նախկինների» բերանից և 100 տոկոսով համընկնում է իրենց «հարազատ» նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին 98 թ. հնչեցված քննադատությանը: Մի՞թե «Այլընտրանքը» այնքան միամիտ է, որ կարծում է, թե «նույն գետը կարելի է երկու անգամ մտնել»: Իսկ եթե ամերիկյան զեկույցի` ԼՂ-ին վերաբերող հատվածը ոչ թե պատահականություն էր, այլ զուտ կոնյունկտուրային քայլ` արևմտամետներին շահարկման հզոր գործիքներ տրամադրելու նպատակ հետապնդող, ապա դա ևս որևէ արդյունք տալ չի կարող, քանզի ժողովուրդը հնարավոր է` հավատա իշխանություններին քննադատող յուրաքանչյուր ելույթի ու հոդվածի, բայց ոչ երբեք` Ղարաբաղը «ծախելու» ստին: Այնպես որ, իշխանություններին «խոցելու» և իշխանափոխություն իրականացնելու սխալ թիրախ է ընտրված: