ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ


n Իբրեւ հյուր ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը նշել է, որ Հայաստանի խորհրդարա նական ընտրությունների ավարտից հետո, որ կայանալու են մայիսին, կարող է ստորագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ պայմանագիր: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, որը մասնակցել է մշտական հանձնաժողովի նիստին: Գ. Լենմարկերը նշել է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, հունիս-հուլիսին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, քանի որ կողմերի միջեւ քննարկվել են Մինսկի խմբի առաջարկները, համաձայնություն է ձեռք բերվել որոշ մանրամասների շուրջ: «Գ.Լենմարկերը ասել է, որ այժմ շարունակվում են քննարկումները մի շարք հարցերի շուրջ եւ աշխատանք է կատարվում խաղաղ պայմանագրի նախապատրաստման ուղղութ յամբ: Ուստի եւ կողմերն այժմ սովորականից ավելի քան մոտ են խաղաղ պայմանագրի ստորագրմանը»,- նշել է Ռ.Հուսեյնովը: Ըստ պատգամավորի, Լենմարկերը նշել է, որ դեռեւս 2001 թվականին Քի-Ուեստում Ադրբեջանը եւ Հայաստանը մոտ են եղել խաղաղ պայմանագրի ստորագրմանը: Լենմարկերը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է դրականորեն ազդել նաեւ մյուս հակամարտությունների կարգավորման վրա, հաղորդում է «Թրենդը»: n Իրան-Հայաստան գազատարի բացումը, որը նախատեսված էր մարտի 19-ի առավոտյան, ժամը 12:30-ի դրությամբ դեռեւս չի կայացել. եղանակային վատ պայմանների պատճառով ԻԻՀ-ի նախագահը դեռեւս չէր ժամանել Մեղրի: Ինչպես նշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը, իրանական գազի մատակարարումը նորմալ ռեժիմով կսկսվի մի քանի ամսից, իսկ ներկայումս ընթանում են գազատարի կարգավորման եւ թեստավորման աշխատանքները: Նշվեց նաեւ, որ 711 մմ տրամագծով եւ 40 կմ երկարությամբ գազատարի հայկական կողմի կառուցման համար ծախսվել է 33 մլն ԱՄՆ դոլար, որի 15%-ը տրամադրել է հայկական կողմը. մնացածը տրամադրել է իրանական Արտաքին զարգացման բանկը վարկի տեսքով` 5 տարով` տարեկան 5% տոկոսադրույքով: Նշենք, որ իրանական գազը առաքվելու է հիմնականում ջերմաէլեկտրակայաններ, որտեղ արտադրված էլեկտրաէներգիան պետք է արտահանվի Իրան: Բացի այդ, գազամուղի շնորհիվ գազով կապահովվեն նաեւ Ագարակի եւ Մեղրիի բնակիչները: Հայաստանի մնացած տարածքում բնակչության գազամատակարարումը կշարունակի իրականացվել ռուսական գազով: ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը նշեց, որ սկզբնական շրջանում գազատարով Հայաստան կներկրվի 400 մլն խմ գազ, իսկ ծրագրի ավարտին, այսինքն 20 տարի հետո, այս ծավալը կհասցվի 2,3 մլրդ խմ-ի: Նա նշեց նաեւ, որ «Հայռուսգազարդ» ընկերությունն արդեն սկսել է գազատարի թողունակության բարձրացման աշխատանքները: Ըստ «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեներ Արա Հովսեփյանի, գազատարի Քաջարան-Արարատ հատվածի թողունակության բարձրացման համար կծախսվի մոտ 150 մլն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2008թ-ի վերջին: Նա նշեց, որ գազատարի թողունակության բարձրացման նպատակը ոչ թե Հայաստանից գազի արտահանումն է, այլ սեփական պահանջարկի բավարարումը: n Մոնտե Կառլոյում մեկնարկել է արագ եւ կույր շախմատի միջազգային մրցաշարը: Լեւոն Արոնյանը (Հայաստան) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 4 հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ Լ.Արոնյանը նախ 2:0 հաշվով հաղթել է Ֆրանցիսկո Վալեխոյին (Իսպանիա), ապա 1,5:0,5 հաշվով` Պետեր Լեկոյին (Հունգարիա): n Ֆրանսիացի փառաբանված շանսոնյե Շարլ Ազնավուրը Փարիզում հոսպիտալացվել էր պլանային հետազոտություն անցնելու համար, կիրակի երեկոյան հայտնել է երգչի մամլո քարտուղարը: «Ազնավուրը Փարիզում հոսպիտալացվել է հետազոտությունների համար, որ նա սովորաբար անցնում է հյուրախաղային ուղեւորությունը սկսելուց առաջ»,- ասվում է հաղորդման մեջ: Ճշտվում է, որ 82-ամյա շանսոնյեն կլինիկան պետք է թողներ մարտի 19-ին: Ավելի վաղ Le Parisien թերթը առանց աղբյուրների վկայակոչման հաղորդել էր Ազնավուրի հոսպիտալացման մասին: Ֆրանսիացի շանսոնիեն, որը վերջերս ձայնագրել է նոր ալբոմ, կմեկնի արտասահմանյան ուղեւորության, որը կսկսվի Մոսկվայում ապրիլի 20-ի համերգով: Այնուհետեւ Ազնավուրը ելույթներ կունենա Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, իսկ հոկտեմբերին համերգներ կտա Ֆրանսիայում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ Հայ թատրոնի բարձրարվեստ հարատևության ակտիվ մտահոգությամբ «Ավանգարդ»-ում թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ նախաձեռնած զրույցը, բովանդակա լից բեմական վաստակով իմաստավորված իր մտորումներով, շարունակում է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ: