ԿՈՉ Արցախյան հերոսամարտի մասնակիցներին


Ձեզ եմ դիմում` Արցախյան հերոսամարտի մասնակից մեր ժողովրդի խիզախ զավակներ, մեր բազմանուն ջոկատներում ազերիների դեմ կռված քաջարի մարտիկներ: Դուք, որ եղել եք արցախյան ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներ և ականատեսի աչքերով տեսել եք ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները, ամենից ճշմարիտ ու ճշգրիտ դուք կարող եք նկարագրել ձեր տեսած դեպքերն ու իրողությունները, որոնք իրենց էությամբ այսօրվա և գալիք սերունդների համար կդառնան խոսուն տպագիր վկայագրեր: Կոչ ենք անում ձեզ ձեր գրավոր հուշերը, պատմվածքները, էսսեները, բանաստեղծությունները ներկայացնել մեզ` ապագա ալմանախի հրատարակման համար, որի խորագիրն է` «Արցախյան հերոսամարտը` ականատեսների աչքերով»: Ընթերցողի սեղանին կդրվի մեր հայոց պատմության լուսավոր էջերից մեկը` ականատեսների վավերագրված ճշմարիտ փաստերով: Այն կլինի նաև գրողների և արվեստագետ ների համար ակունք` ստեղծելու այնպիսի գործեր, ինչպիսին եղավ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը, որն ուժ ու ոգի ներշնչեց Արցախում մարտնչող շատ ազատամարտիկների: Թանկագին քաջորդիներ, խնդրում ենք ձեզ նյութերը հանձնել մեքենագիր: Հասցեն` Բաղրամյան 3, Հայաստանի Գրողների Միություն, երկրորդ հարկ, «Սամվել Շահմուրադյանի հուշասենյակ», ապրիլի 2-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածում, ժամը 13.00-16.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հեռ. 56-21-90 (աշխ.): 17 մարտի 2007 թ. Երևան Բանաստեղծուհիներ` ՄԵՏԱՔՍԵ և ԼԻԼԻԹ »Մանկության աշխարհ EXPO 2007«