Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանային փաստաթուղթ է


Հարցազրույց միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մշակվել էր նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի համակարգային արգասիքի մշակման հիմքում երկու տարի առաջ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին ներկայացված նախարարի` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները» զեկույցն էր: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ խնդրել է Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` մեկնաբանել հիշյալ իրադարձությունը: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանային փաստաթուղթ է Հարցազրույց միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մշակվել էր նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի համակարգային արգասիքի մշակման հիմքում երկու տարի առաջ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին ներկայացված նախարարի` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները» զեկույցն էր: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ խնդրել է Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` մեկնաբանել հիշյալ իրադարձությունը: -Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի կողմից ազգային անվտանգության ռազմավարության հաստատման փաստը: -Ինքնին հայկական պետականության պատմության մեջ առաջին ազգային անվտանգության ռազմավարությունը նախագահի կողմից գործողության մեջ մտցնելը ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջա նային նշանակության քաղաքական իրադարձություն է: Կարեւոր է հայ մասնագետների կողմից ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ինքնուրույն միջգերատեսչական մշակման հաջող փորձը` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի առաջատար մասնագիտական կենտրոններում միջգերատեսչական փաստաթղթի համակողմանի համաձայնեցման գործընթացի նկատմամբ ժամանակակից պահանջների պահպանմամբ: Պարտքս եմ համարում շնորհակալություն հայտնել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարին, ԱՄՆ պաշտպանության քարտուղարին, ինչպես նաեւ ՆԱՏՕ_ի փորձագետներին` մեր երկրի գլխավոր քաղաքական փաստաթղթի մշակման ընթացքում ցուցաբերած խորհրդատվությունների եւ մեթոդական օգնության համար: Երախտագիտությամբ ուզում եմ նշել ազգային փաստաթղթի ինքնուրույն մշակման ընթացքում մեր իրավունքի եւ մեր կամքի նկատմամբ արտաքին գործընկերների կողմից ցուցաբերված ըմբռնումը եւ հարգանքը: -Համառոտ ինչպե՞ս կներկայացնեք փաստաթղթի էությունը: -Տվյալ փաստաթուղթը որոշակիացնում է Հայաստանի անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքների եւ դրանց արդյունավետ դիմակայելու միջոցների համակարգը, ինչպես նաեւ հայ հասարակության անվտանգ, կայուն ժողովրդավարական զարգացումը ապահովելու ուղղությամբ ՀՀ կենսագործունեության ռազմավարությունը: -Ինչո՞ւ էր ընտրվել ռազմավարության նախագծի փորձարկման այդպիսի բարդ ձեւաչափ Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի առաջատար մասնագիտական կենտրոններում: Ավելի հեշտ չէ՞ր լինի սահմանափակվել հայաստանյան քննարկումներով: -Մեզ անհրաժեշտ էր հեղինակավոր մասնագիտական միջավայր, որտեղ հնարավոր լիներ համակարգված քննարկել Հայաստանի անվտանգ եւ կայուն զարգացման բոլոր տեսանկյունները` անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության ձեւավորման համատեքստում: Իրականությունն այնպիսին էր, որ մեր երկրում անվտանգության ոլորտում գիտական դպրոցը գտնվում է ձեւավորման փուլում: Այդ պայմաններում մենք ցանկացանք ստանալ մեր աշխատանքի` միջազգային մասնագիտական չափանիշներին համապատասխանելու երաշխիքներ: Կարեւոր էր նաեւ բարենպաստ պայմաններ ապահովել անվտանգության ոլորտում մեր գործընկերների եւ Հայաստանի ազգային շահերի զգայուն տեսանկյունների ողջ շրջանակի վերաբերյալ քաղաքական ուղերձների ու գաղափարների հավասարակշռված փոխանակման համար: Հենց այս ըմբռնումներն էլ դրվեցին փորձարկումների Երեւան-Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել ոչ ծեծված ձեւաչափի ընտրության հիմքում` Հայաստանի Հանրապետության ռազմավարական անվտանգության կողմնորոշումների բազմավեկտորության եւ հավասարակշռության էությունը փաստաթղթում կշռադատված արտացոլելու նպատակով: -Խնդրում եմ գնահատել փորձարկումների արդյունքները: -Ընդհանուր առմամբ, ռազմավարության նախագծի փորձարկման դրական արդյունքները Հայաստանի ակադեմիական հասարակության մեջ ի մի բերվեցին Ազգային ժողովում բաց քննարկման ժամանակ: Միջգերատեսչական հանձնաժողովը, ամփոփելով ավելի քան 700 առաջարկություններ (այդ թվում` ԵՊՀ_ում եւ ԳԱԱ_ում մտքերի փոխանակության արդյունքում), ստեղծեց վերկուսակցական համակարգային փաստաթուղթ, որն արժանապատվությամբ դիմացավ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում մասնագիտական փորձարկումներին: Տվյալ փաստաթղթի բաց խորհրդարանական քննարկման արդյունքների միջազգային ճանաչման մասին վկայում են միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի հրապարակումը Հարվարդի համալսարանի հեղինակավոր պետականագիտության դպրոցի անվտանգության ծրագրի կողմից, ինչպես նաեւ փաստաթղթի նախագծի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի, ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ եվրոպական երկրների` միջազգային անվտանգության ոլորտի խորհրդակցական խմբի արձագանքները: -Խնդրում եմ նշել` ո՞րն է ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական քաղաքական տեխնոլոգիայի նորարարությունը: -Քաղաքական պրակտիկայի տեսանկյունից նորարարությունը Հայաստանում ռազմավարական որոշումների նախապատրաստման առաջադեմ քաղտեխնոլոգիական մշակույթը ոչ թե հետխորհրդային երկրների համար ավանդական ապարատային ճանապարհով, այլ միջճյուղային համակարգային արգասիքը միջգերատեսչական նախապատրաստության մեթոդով ներդնելն է: Ընդ որում, ինչպես նշում են մեր դրսի գործընկերները, ետխորհրդային պետությունների համար աննախադեպ` հրապարակայնության ժամանակակից մասնագիտական չափանիշների պահպանմամբ: -Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ղեկավարած հանձնաժողովը: -Ես ղեկավարել եմ հիմնականում ռազմավարական պլանավորման ոլորտում մասնագիտացած 28 մարդուց բաղկացած մի խումբ, ընդհանուր առմամբ` փոխնախարարները եւ կարգավիճակով նրանց համարժեք ղեկավարները 19 գերատեսչություններից, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորները համատեղ ինտենսիվ աշխատանքի մեկ տարվա ընթացքում ցուցաբերեցին պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ: Պետք է նշել հանձնաժողովի անդամների ինչպես գործնական, այնպես էլ գիտական բարձր որակավորումը: Հանձնաժողովի կազմից ավելի քան կեսը ունեին գիտության թեկնածուների եւ դոկտորների գիտական աստիճան, երկուսը ՀՀ եւ ՀՀ ԳԱԱ եւ Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ էին, չորս գեներալ, դեսպանի եւ լիազոր նախարարի աստիճաններով երկու դիվանագետ: Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մեթոդոլոգիական համատեղելիության հասնելու մեջ մեզ անգնահատելի օգնություն ցույց տվեցին ռուսաստանյան եւ ամերիկյան մասնագետները: Ինձ համար հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում կոլեկտիվ արդյունքի նախապատրաստման գործընթացի կառավարման հնարավորությունը հանձնաժողովի անդամների լիազորությունների պատվիրակման եւ մասնագիտական համահեղինակության մեջ նրանց շահագրգիռ ներգրավելու ճանապարհով: Անհրաժեշտ եմ համարում նշել ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ներդրումը, որը վստահորեն իրականացրեց միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության բոլոր փուլերում փաստաթղթի մշակման գիտական ղեկավարումը: Հենց պաշտպանության նախարարության ինստիտուտը, կատարելով հանձնաժողովի քարտուղարության դերը, իրականացնում էր առաջին հայացքից անտեսանելի, սակայն բացառիկ կարեւոր աշխատանք կոլեկտիվ ստեղծագործության բոլոր մասնակիցների ջանքերը համախմբելու, չընդհատվող փոխադարձ խորհրդատվությունները համակարգելու ուղղությամբ: Մեր ինստիտուտի ղեկավար եւ հանձնաժողովի քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, գեներալ Հայկ Քոթանջյանին վստահված էր որպես զեկուցող մեր երկրի շահերը ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագծի պաշտպանություններին` Վաշինգտոնում, Մոսկվայում եւ Բրյուսելում մասնագիտական փորձարկումների ժամանակ: Հեղինակավոր մասնագիտական կենտրոններում բոլոր փորձարկումների արդյունքներով ես ստացա գրավոր հավաստիացում միջգերատեսչական հանձնաժողովի արդյունքը ժամանակակից չափանիշներին համապատասխա նելու վերաբերյալ: -Ինչպե՞ս է ազգային անվտանգության ռազմավարությունը հասցվելու մասնագետներին եւ հասարակությանը: -Ազգային անվտանգության ռազմավարության հաստատված տեքստը արդեն տեղադրված է պաշտպանության նախարարության կայքում, այնտեղ, որտեղ վերջին տարվա ընթացքում ներկայացվում էին միջգերատեսչական հանձնաժողովի ծրագիրը եւ գործունեության արդյունքները: Մոտ ժամանակներս ռազմավարության տեքստը երեք լեզվով կհրապարակվի ՀՀ պաշտպանության նախարարության «Հայկական բանակ» ռազմական_գիտական ամսագրի խմբագրության կողմից, որը ժամանակին հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրապարակել էր իմ «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները» զեկույցը, ինչպես նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված ռազմավարության նախագիծը: Տպաքանակը նախատեսված է լինելու մասնագետների եւ ընթերցողների լայն լսարանի համար: -Հենց Ձեր առաջարկությամբ ռազմավարության` գործողության մեջ մտցնելը տեղի ունեցավ ոչ թե օրենքի ձեւով, այլ նախագահի որոշմամբ: Խնդրում եմ բացատրել ուժային նախարարի ժողովրդավարական նախաձեռնությունը: -Մշակման միջգերատեսչական գործընթացի մեկնարկին մեզ կողմնորոշում էին ազգային անվտանգության ռազմավարությունը խորհրդարանական հաստատումով` օրենքի ձեւով ընդունելու ուղղությամբ: Սակայն միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետների կողմից համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ազգային անվտանգության ռազմավարության վերափոխումը օրենսդրական ակտի` «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կարող էր դառնալ «զսպաշապիկ» քաղաքացիական հասարակության կայացման, ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարացման համար: Բացի այդ, պետության` նմանատիպ գլխավոր քաղաքական փաստաթղթերի հաստատումը նախագահների կողմից իրեն արդարացրել էր ՌԴ_ում, ԱՄՆ_ում եւ աշխարհի մի շարք այլ երկրներում: Կարճ ասած, իմ առաջարկությունը տվյալ դեպքում եւս ելնում էր մեր ազգային անվտանգության շահերի իրական քաղաքական հաշվարկից: -Մի շարք արտասահմանցի փորձագետներ նշում են, որ ադրբեջանական փաստաթղթի ուշացումը պայմանավորված է Բաքվի իշխանությունների բռնատիրական էության եւ ռազմավարական որոշումների ոչ ապարատային միջգերատեսչական նախապատրաստության քաղտեխնոլոգիայի թափանցիկության անհամատեղելիությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գնահատականները: -Շատ հնարավոր է, որ արտասահմանյան փորձագետները ճիշտ են: Այդուհանդերձ, Ադրբեջանի գործն է` երբ եւ ինչպես մշակել իր գլխավոր քաղաքական փաստաթուղթը: Թույլ տվեք այսքանով մեկնաբանությունները սահմանափակել: