ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ


Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Մեր ավանդական տոների շարքում այլեւս իր յուրահատուկ տեղը գրավող, պետականորեն նշվող գեղեցիկ այս տոնը մեր ժողովրդի, պետության ու հասարակության անսահման երախտիքի տուրքն է մեսրոպատառ ու ոսկեղենիկ հայերենին, որով արարվել են հայոց բազմադարյա հոգեւոր արժեքները, մշակույթի եւ արվեստի մնայուն կոթողները: Մեծ է մայրենիի դերը աշխարհով մեկ սփռված հայության համախմբման, ազգապահպանության, սերունդների հայեցի կրթության եւ դաստիարակության, նաեւ` բոլոր ժամանակներում մեր ազգային նկարագրին անհարիր երեւույթներին, օտար ազդեցություններին դիմակայելու գործում: Տոնը նաեւ պարտավորեցնում է մեզ` բազմապատկել մեր ջանքերը մայրենին մաքուր ու անաղարտ պահելու, իբրեւ մեր ազգային ինքնատիպության ու հոգեւոր անվտանգության ամենազորեղ կռվաններից մեկը: Էլի մենք - Տիրոջ կամքով ինձ հաջողվեց գտնել ոչ միայն ժողովրդավարությունը չափելու բանաձևը, այլ այդ բանաձևը զարգացնելով գտնել հարյուր տոկոսանոց ժողովրդավարության հասնելու ճանապարհը: Այդ լուծումը չափազանց պարզունակ է թվում, բայց իմ ընկերները` նախկին այլախոհներ, ասացին, որ իզուր եմ տագնապում այդպիսի հասարակ լուծում գտնելուց, որովհետև բոլոր մեծագույն լուծումներն ընդհանրապես պարզ ու հասարակ են,- պնդում է ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: Բանաձևի էությունը հետևյալն է. որպեսզի ոչ մի ընտրողի ձայն իզուր չկորչի, պատգամավորության թեկնածուն ոչ թե քվե է ստանում, այլ երաշխավորագիր ու դառնում է իր ընտրազանգվածի լիազոր ներկայացուցիչը խորհրդարանում: Ընտրվելուց հետո, արդեն օրենսդիր աշխատանքում, տվյալ պատգամավորը ոչ թե մեկ, այլ իր երաշխավորողների քանակի չափով է ձայն ունենում. - Ընտրված պետական գործիչը քվեարկում է ոչ թե մեկ ձայնով, այլ այնքան ձայներով, ինչքան ստացել է քաղաքացիներից: Եվ նրան ձայն տված մարդիկ էլ տեսնում են, թե իրենց ձայնն ինչպես է օգտագործվում: Իրոք որ կատարյալ ժողովրդավարություն: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, պետք է ասել, որ ամենայն հավանականությամբ ԱԻՄ-ը չի մասնակցի, քանի որ. - Ընտրությունները վաղուց կայացել են: Արդյունքներն էլ կանխորոշված են,- պնդում է Պ. Հայրիկյանը: 19-ամյա վաղեմությամբ Կարթնանա՞ պաթոս Ինչպես խոստացվել էր շատ վաղուց, «Այլընտրանք»-ը ժողովեց անդրանիկ հանրահավաքը: Այն հրավիրվել էր խորհրդանշական փետրվարի 20-ին. տասնինը տարի առաջ այդ օրը սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ամսաթվի ընտրությունը պատահական չէր: Կազմակերպիչների նպատակը զուգահեռ տանելն էր. ինչպես 19 տարի առաջ, այնպես էլ այսօր ժողովուրդը իր մեջ հաղթահարեց ստրուկին (այս միտքը հանրահավաքում հնչեցվեց նաև19 տարի անց): Դժվար է ասել հաղթահարեց, թե՞ ոչ: Եթե այո°, դա բարեբախտություն է բոլորիս համար, քանի որ միայն ազատ մարդը կարող է առանց պայմանականությունների սիրել իր հայրենիքը: Բայց մի բան կարող ենք հաստատ պնդել. ժողովուրդը իր մեջ վաղուց սպանել է այն դյուրահավատությունը, որ խանդավառում էր իրեն 19 տարի առաջ, երբ հարթակից հնչող ամեն մի խոսք աստվածաշնչյան ճշմարտության տեղ էին ընդունում, երբ «կոմիտեի» մի խոսքով պարկերով փող էր հանգանակվում հենց հրապարակում` առանց «հախ ու հաշվի», առանց հետագայում բացատրություն պահանջելու, թե ի՞նչ եղան այդ փողերը: Այնուհետև եկան իշխանության: Մարդիկ, որպես մղձավանջ են հիշում այդ օրերը: Եվ խոսքը բնավ էլ չի վերաբերում ցուրտ ու մթին, երկրաշարժ էր ու պատերազմ, ատամները սեղմած, բայց դիմանում էին: Խնդիրը հարթակի տղաների կողմից իրենց անվերապահորեն նվիրված միլիոնավոր մարդկանց հավատն ու սերը կոխկրտելն է: Խնդիրը նրանց աներևակայելի կերպարանափոխությունն էր` իշխանության գալուց հետո: Այսօր նույն դեմքերը արդեն ընդդիմության դերում հայտնվել են նույն հարթակին` մոռանալով, որ իրենց շարքերում կան մարդիկ, որ եթե ասեն իրենք խաչապաշտ են, հազարավոր մարդիկ կռապաշտ կդառնան: Եթե կա մեկը, որ կարծում է, թե կարևորը երկրում «տիրող» կոռուպցիայի ու անարդարությունների մասին խոսելն է և բնավ կապ չունի, թե ո՞վ է ասողը, խորապես սխալվում է. անմաքուր անցյալով լավ բան անել հնարավոր չի: Ուրեմն նախ և առաջ մաքրվել է պետք սեփական մեղքերից, ապա միայն` խոսել վերին ճշմարտություններ «հայտնաբերելով»: Հաշտարար ընդդիմությո՞ւն - «Դաշինք»-ն այն ուժն է, որ փորձելու է կոմպրոմիսային դեր ստանձնել կապիտալի և ոչ կապիտալի քաղաքական համակարգերի միջև»,- հայտարարեց «Դաշինք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանը: Ըստ նրա, Հայաստանը մտել է չինովնիկական կամ բյուրոկրատական կապիտալիզմ: Սա այն դեպքն է. - Երբ սեփականատերերը և քաղաքական ուժերը մեկ միասնական տեսքով են հանդես գալիս` ձգտելով վերջնականապես մոնոպոլիզացնել տնտեսական ու քաղաքական համակարգը: Գաղտնիք չէ, որ մեր բոլոր պաշտոնյաները հաջողակ բիզնեսմեններ են, հաջողակ բիզնեսմենները` որոշակի պաշտոններ կրողներ: Եթե հաշվի առնենք «Դաշինքի» նախկին հայտարարությունները, թե իրենք ընդդիմություն են գործող իշխանություններին, կարելի է փաստել, որ քաղաքական դաշտը հարստացավ մի նոր` հաշտարար ընդդիմության երանգով: Թևանյանի ներկայացմամբ` «Դաշինքը» մի շարք կարգախոսներ է ներկայացնում, որը հնարավորություն կտա շտկել իրավիճակը. դրանցից մեկը քաղաքական սերնդափոխությունն է. - Սերնդափոխությունը չի վերաբերում միայն անձերին: Այն նաև մտածողության խնդիր է: - Անձերի դեմ պայքարը պետք է երկրորդվի նաև գաղափարների պայքարով, որպեսզի հասարակությունը իմանա, եթե փոխվեն անձերը` ի՞նչ է փոխվելու: ԱԺՄ-ից հետո «Դաշինքն» երկրորդն է, որ հայտարարեց իրենց ծրագրերը իրագործել չկարողանալու դեպքում պատգամավորական մանդատներից հրաժարվելու պատրաստակամության մասին: : - Եթե հինգ տոկոսի խնդիր լինի, և մենք չկարողանանք համակարգային փոփոխություններ իրականացնել, նույնիսկ պատրաստ ենք հրաժարվել մանդատներից` «պատվավոր» ընդդիմության դերում չհայտնվելու համար: Թևանյանը կտրականապես ժխտում է «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի` «վերևների» բարեհաճությունը վայելող խոշոր գործարար լինելու փաստը, ինչը չի համատեղվում ընդդիմադիր քաղաքական գործչի իմիջի հետ: Իսկ նրա մասին շրջող ամենահակասական խոսակցությունները, Թևանյանի մեկնաբանությամբ, իրենց քարոզչական անբավարար աշխատանքի արդյունք են. - Բաբայանը պատերազմում հաղթած մարտիկ է, հերոս: Նա երբեք Ղարաբաղի բռնապետ չի եղել: Դրանք հերյուրանքներ են, որը մենք կցրենք:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ