Պատասխան ենք ակնկալում
Փորձեցինք Ազգային ժողովի նորընտիր և Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ առաջին կին փոխխոսնակին որոշ հարցեր ուղղել: Չհաջողվեց. Արևիկ Պետրոսյանի անչափ խիստ զբաղվածությո՞ւնն էր պատճառը, թե՞ հոգեբանորեն լրատվամիջոցների հետ հանդիպելու անպատրաստ լինելը: Հուսով ենք, որ հիմա գոնե նա ժամանակ կգտնի` մեր հարցերին ծանոթանալու, թեև արդեն իբրև տպագրված «հարցապնդում»: Յ Նախկինում Դուք զբաղեցրել եք Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, այդուհանդերձ, համոզվա՞ծ եք, որ Ձեր փորձը կբավարարի` արդարացնել Օրենսդիր մարմնում Ձեզ ընծայված վստահությունը: Եթե այո, խնդրում ենք փոքր-ինչ մանրամասնել: Յ Ի դեպ, եթե դեմ չեք անկեղծանալ, նախորդ իշխանությունների օրոք ի՞նչ պայմաններով էր Ձեզ պատասխանատու աշխատանք վստահվել ՀՀ նախագահի ապարատում: Յ Մայիս ամսից Դուք ղեկավարում եք Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովը: Ըստ ԱԺ կանոնակարգի` Ձեր պարտականությունների մեջ է մտնում օրենքի նախագիծ մշակելը, օրինագծեր ներկայացնելը և դրանց քննարկումներին մասնակցելը: Դուք դրանցից ոչ մեկը չեք արել: Ինչո՞վ կբացատրեիք… Յ Անշուշտ, լավատեղյակ եք նաև ԱԺ կանոնակարգի այն պահանջին, որ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր հանձնաժողով գոնե մեկ անգամ պետք է խորհրդարանական լսումներ կազմակերպի: Այդ ուղղությամբ Ձեր գործունեության մասին ունե՞ք ասելիք… Յ Երեսփոխան դառնալուց հետո Ձեզ (կամ, որ նույնն է` Ձեր կուսակցությանը) ձայն տված որևէ քաղաքացու ոտնահարված իրավունքները վերականգ նելու ուղղությամբ գործունեություն ծավալե՞լ եք: Եվ, եթե գաղտնիք չէ, քանի՞ դիմում է ստացել հանձնաժողովը, ի՞նչ ընթացք է տրվել դրանց: Յ Անասելի, բայց և հաճելի նորություն էր մեր քաղաքական դաշտում, որ Ձեզ հետ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված հանրապետական Հրանուշ Հակոբյանի թեկնածությունն առաջարկեց ընդդիմադիր ՕԵԿ-ականը: Ասել է թե` օբյեկտիվորեն գնահատվեցին հավատավոր խորհրդականի օրենսդիր հմտությունները և ունակությունները: Եվ կարծեք ի հաստատումն օրինաստեղծ աշխատանքին իր նվիրումի, վերջինս արժանապատվորեն ինքնաբացարկ հայտնեց: Վստա՞հ եք, որ այս բնագավառում Ձեր փորձի պակասը չի խոչընդոտի լիարժեք գործունեություն ծավալել: Ընտրակնիքը` մարդու անձի ու ինքնության հաստատման բաղադրի՞չ Մինչ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը, խորհրդարանական ճեպազրուցների մասնակից խմբակցության ներկայացուցիչներն իրենց գնահատականներն էին հնչեցնում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ: Ի դեպ, փոփոխությունների փաթեթում ներառվել է նաև ՀՅԴ խմբակցության ներկայացրած` անձնագրերում դրոշմակնիքներ դնելու պայմանը: «Ավանգարդ»-ի հարցին, թե անձնագրերում դրոշմակնիք դնելով, արդյո՞ք չեն ոտնահարվում քաղաքացու իրավունքները, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. - Ամենևին էլ ոչ: Նույն տրամաբանությամբ կարելի է առաջարկել տեսագրել և ձայնագրել ընտրությունների ամբողջ ընթացքը: Ցավոք սրտի, մեր գործընկերները այդ փոփոխություններն ընդունում են իբրև ընտրությունների գաղտնիության ոտնահարում և որոշակի վերապահում ունեն անձնագրում կնիք դնելուն: Մենք ունենք եվրոպական 16 երկրների օրինակը, որտեղ մարդիկ քվեարկում են էլկտրոնային փոստով, և ոչ մի խնդիր չի առաջանում: Նկատի ունենալով կրկնակի քվեարկությունները բացառելը, գտնում ենք, որ միայն այս կերպ կարելի է ապահովել «մեկ մարդ` մեկ ձայն» իրավունքը: Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԲՀԿ - Մենք կարծում ենք, որ անձնագրերում դրոշմակնիքներ դնելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Երբ խոսքը ընտրությունների արդյունքի մասին է, որը վերահսկելու է մեկ այլ իրավունք ոտնահարելով, մենք դա համարում ենք անընդունելի: Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ. ՀՀԿ - Ինչպես մյուս կարևորագույն փաստաթղթերը, այնպես էլ «Ընտրական օրենսգիրքը» ընդունվել է քաղաքական կոնսեսուսի (համաձայնագրի) պայմաններում: Այս օրենքը թույլ է տալիս ձեռնպահ մնալ շատ կտրուկ փոփոխություններից և համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին: Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, և ժողովուրդը պետք է հասցնի ծանոթանալ բոլոր փոփոխություններին: Կարծում եմ` այս ընտրական օրենսգրքով կարելի է օրինապահ ընտրություններ անցկացնել: Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» - Ես չեմ կարող կտրուկ բացասական վերաբերմունք արտահայտել Ընտրական օրենսգրքի հեղինակների մտադրությունների վերաբերյալ, չեմ կարող նաև գոհունակությունս արտահայտել փոփոխութ յունների այն ծավալի մասին, որը քննարկվում է: «Ժառանգություն» խմբակցությունը ևս ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ, բայց դրանցից ոչ բոլորն են ընդունվել: Պետք է փաստեմ, որ մեզ չի գոհացնում ՀՅԴ խմբակցության կողմից առաջարկված` անձնագրերում դրոշմակնիքների առկայությունը: Եթե այս առաջարկն ընդունվի, ուրեմն մյուս առաջարկները կորցնում են իրենց իմաստը: