Սովորեցրու, ապահովի°ր, պահանջի°ր
ՊՆ քիմիական զորքերի վարչության պետ, գնդապետ Սարգիս Արզումանյանին զրույցի տրամադրելու համար ջանքեր են պետք, նա դժվարությամբ է անկեղծանում£ Գնդապետը թողնում է կարգապահ, սկզբունքային ու օրինավոր մարդու տպավորություն£ Նրա համար մարդկային առաքինություններից կարևորագույնը ազնվությունն է£ Գնդապետի կարծիքով` հայ զինվորականները բարձր վարկանիշ ունեն հասարակության մեջ, և դա պարտավորեցնում է£ ¬ Դուք հայերեն ռուսական առոգանությամբ եք խոսում, արտերկրո՞ւմ եք մեծացել, թե՞ Ձեր նախնիների մեջ ռուսներ կան£ ¬ Ես զտարյուն հայ եմ, հայրս Շամխորի շրջանի Բադաքենդ գյուղից է, մայրս` Վանաձորից£ Հայրս խորհրդային բանակի զինվորական էր, և ես ծնվել եմ այն ժամանակ, երբ նա ծառայելիս է եղել Սախալինում£ Ինչպես բոլոր զինվորականների երեխաները, հաճախ ընտանիքիս հետ տեղից տեղ եմ տեղափոխվել, առաջին դասարան եմ գնացել Խաբարովսկում, միջնակարգն ավարտել եմ Ուկրաինայում£ ¬ Բադաքենդի հետ կապ ունեցե՞լ եք, տեսե՞լ եք գյուղաբնակ նախնիներին£ ¬ Հորս արձակուրդը միշտ Բադաքենդում ենք անցկացրել£ Հրաշալի հայկական գյուղ էր, գեղեցիկ բնությամբ, բարի, անմիջական, հյուրընկալ մարդկանցով£ Շատ լավ հիշում եմ պապիս£ Խիստ մարդ էր, առարկություն չէր ընդունում, ասածն օրենք էր£ 80 տարեկան էր, բայց տան ղեկը ձեռքին էր, հայրս պապիս առաջ խոսել չէր կարող, քաշվում էր, ենթարկվում£ ¬ Մե՞ծ էր տարբերությունը գյուղական բարքերի և այն միջավայրի միջև, որտեղ ապրում էիք` Ռուսաստան, Ուկրաինա, բազմազգ զինվորականություն… ¬ Իհարկե, տարբերություններ կային` կապված ավանդույթների, մտածելակերպի հետ, սակայն ամեն տեղ էլ կան և° լավ, և° վատ մարդիկ£ Իմ բախտը բերել է, և ես միշտ շրջապատված եմ եղել ազնիվ, բարեսիրտ, ջերմ մարդկանցով£ Հորս ընկերների մեջ կային ամենատարբեր ազգության մարդիկ, սակայն մենք ընտանիքներով այնքան մտերիմ էինք, որ ազգային պատկանելության մասին չէինք էլ հիշում£ Նկատել եմ, որ Դուք Ձեր զրույցներում շատ եք սևեռվում ազգային նկարագրի վրա, մինչդեռ ամենակարևորը մարդկային նկարագիրն է, որը նույնն է բոլոր ազգերի համար£ Խորհրդային շրջանում սպայական կոլեկտիվը տարբերվում էր մյուսներից. կապվածությունը մեծ էր, միմյանց օգնում էին, թիկունք էին կանգնում, հասարակության մեջ բարձր դիրք ունեին, հարգված էին£ Այդ պատճառով էլ ես որոշեցի զինվորական դառնալ£ ¬ Բադաքենդցի զինվորականը ինչպե՞ս էր դաստիարակում իր որդուն£ ¬ Հայրս ինձ համար և հայր էր, և ախպեր, և ընկեր£ Նա կարող էր շատ մեղմ ու սիրալիր լինել, բայց սխալներիս հանդեպ անզիջում էր£ Ինքը շատ ազնիվ էր, կարգապահ, օրինավոր ու անկարգություն չէր հանդուրժում, պատժում-սաստում էր սկսած խրատից մինչև գոտիով ծեծելը£ Ես ակտիվ երեխա էի, շատ ընկերներ ունեի, լավ էի սովորում, զբաղվում էի սպորտով£ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի Ձերժինսկու անվան ակադեմիան£ ¬ Ակադեմիայում հայեր կայի՞ն£ Ինչպիսի՞ կուրսանտ էին դառնում հայերը£ ¬ Խորհրդային շրջանը առաջին հերթին բնորոշվում է մեծ հայրենիքի և ազգերի հավասարության գաղափարով£ Իսկ զինվորականի «ազգությունը» իր ուսադիրն էր, քեզ գնահատում էին ըստ քո ունակութ յունների, վաստակի, ոչ թե հաշվի առնելով ազգային պատկանելությունը£ Այդ պատճառով էլ ես երբեք չեմ մտածել, թե ինչ առանձնահատկություն ունեն հայերը, ու չեմ կարող Ձեր հարցին պատասխանել£ Բոլորիս դաստիարակում էին նույն արժեքներով` սիրել Խորհրդային Միությունը, պաշտպանել խորհրդային հասարակությանը, լինել համարձակ, գնալ առջևից, լինել բազմակողմանի զարգացած, արդար, բարեկիրթ, հպարտ իր մասնագիտությամբ£ ¬ Այդուհանդերձ, երբ խորհրդային տերությունը փլուզվեց, Դուք չմնացիք ռուսական բանակում, որը խորհրդային բանակի 70 տարվա ձեռքբերումների ժառանգություն էր, որտեղ ծառայելը շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանի` պատերազմի բոցերում ծնվող բանակում£ ¬ Հայրենիքս վտանգի մեջ էր, նորակազմ բանակին զինվորականներ էին պետք, ու ես, որպես հայ, պիտի իմ հայրենիքում լինեի£ ¬ Իսկ ծառայական ի՞նչ ճանապարհ էիք անցել մինչ այդ, ի՞նչ փորձառություն ունեիք£ ¬ Ակադեմիան ավարտելուց հետո ծառայության անցա Բելառուսի զինվորական օկրուգում որպես դասակի հրամանատար, հետո, ինչպես ընդունված է, նշանակվեցի վաշտի հրամանատար£ Հետո ինձ տեղափոխեցին Ադրբեջան և նշանակեցին գումարտակի շտաբի պետ£ Ավարտել եմ նաև Տիմոշենկոյի անվան ակադեմիան, որից հետո եկել եմ Վանաձոր և ծառայել որպես դիվիզիայի քիմ. ծառայության պետ£ Խորհրդային բանակում վերջին պաշտոնս եղել է 7-րդ բանակի քիմ. ծառայության պետի տեղակալ£ 92¬ին եկել եմ Հայկական բանակ և նշանակվել քիմիական զորքերի բաժնի պետի տեղակալ£ 1996¬ին նշանակվել եմ քիմիական զորքերի վարչության պետ և կառույցը ղեկավարում եմ մինչ օրս£ ¬ Վերջերս լրացավ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զորքերի կազմավորման 15 տարին£ Ի՞նչ ձեռքբերումներով դիմավորեցիք հոբելյանը£ ¬ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության առաջին ստորաբաժանումը կազմավորվել է 1992¬ի սեպտեմբերին, ավելի ուշ կառույցն ընդլայնվեց նոր ստորաբաժանումներով, իսկ 1997¬ին ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժինը վերածվեց վարչության£ Ազատամարտի ժամանակ վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները անմասն չմնացին պայքարից և իրենց ներդրումն ունեցան հաղթանակի կռման գործում£ Հետագա տարիներին ակտիվորեն մասնակցեցին բանակաշինությանը` իրենց գերխնդիրը դարձնելով մարտական պատրաստության բարձրացումը£ Այսօր քիմիական զորքերի վարչությունը, ենթակա զորամասերն ու ստորաբաժանումները պատրաստ են դիմավորելու բոլոր մարտահրավերները և լուծելու առաջադրված խնդիրները£ ¬ Շատ սիրով ու ջերմությամբ էիք խոսում խորհրդային զինվորականների մասին, նրանց մտերմության, ընկերության£ Իսկ Հայաստանում ընկերներ գտա՞ք, հայկական զինվորական կոլեկտիվը ի՞նչ նկարագիր ունի£ ¬ Սկզբում, իհարկե, ինձ մենակ էի զգում, բայց տարիների ընթացքում լավ ընկերներ գտա, ովքեր ախպոր նման են ինձ համար, հավատարիմ են, որոնց համար ընկերությունը սրբություն է: Ես շփվող եմ, բայց ուշ եմ մտերմանում£ Ինչ վերաբերում է զինվորական կոլեկտիվին, ասեմ, որ քիմիական զորքերում ձևավորված է ամուր, համերաշխ կոլեկտիվ, մեր բոլոր աշխատակիցների ընտանիքները ճանաչում են իրար, քանի որ հաճախ հավաքվում ենք, միասին ժամանակ անցկացնում, ավելի մոտիկից ճանաչում իրար£ Դա օգնում է նաև ծառայությանը, միջանձնային ճիշտ փոխհարաբերություններ ձևավորելուն£ ¬ Ո՞րն է լավ հրամանատարի Ձեր չափանիշը£ ¬ Ես գտնում եմ, որ ենթակաների ծառայության արդյունավետությունը, վարքը, զինվորական կոլեկտիվում ձևավորված բարքերը պայմանավորված են հրամանատարի աշխատանքով£ Պիտի կրկնեմ հայտնի խոսքը` «Չկա վատ զինվոր, կա վատ հրամանատար»£ Հրամանատարը պետք է անցնի զինվորական կառույցի բոլոր աստիճանները, որպեսզի կարողանա պատկերացնել բոլոր օղակների առանձնահատկությունները և իր ենթականերին ներկայացնի ճիշտ պահանջներ£ Հրամանատարը պետք է լինի հոգատար և պահանջկոտ£ Ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով` սովորեցրու, ապահովիր և պահանջիր£ Հրամանատարը պետք է օրինակ ցույց տա սեփական վարքով և պետք է առաջնորդվի «արա` ինչպես ես» սկզբունքով£ Հրամանատարը պետք է երբեք չշեղվի կանոնագրքի կանոններից և կանոնադրական հարաբերություններ հաստատի իր ղեկավարած կառույցի բոլոր օղակներում: Խորհրդային տարիներին ասում էիր` եթե գործեմ կանոնագրքով, կնվաճեմ փառք ու պատիվ£ ¬ Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ£ ¬ Որսորդությամբ, ձկնորսությամբ£ Հող եմ մշակում, այգի, պտղատու ծառեր, վարդեր£ ¬ Պատմեք Ձեր ընտանիքի մասին£ ¬ Ունեմ երկու տղա, մեկ աղջիկ: Ավագ որդիս` Արթուրը, կապիտան է, ծառայում է խաղաղապահ գումարտակում, բնավորությամբ խիստ է, սկզբունքային, միևնույն ժամանակ բարի է ու ազնիվ, Արմենակ պապիս է նման£ Կրտսեր որդիս գերազանցությամբ ավարտել է ճարտարագիտական համալսարանը, մագիստրատուրան£ ¬ Ձեր որդիները ծառայե՞լ են բանակում£ ¬ Արթուրը միջնակարգից հետո ավարտել է զինվորական բարձրագույն ուսումնարանը և ծառայության է անցել Ազգային բանակում որպես սպա, իսկ Արսենը զորակոչվել է ինչպես իր բոլոր հասակակիցները, ծառայել է ինչպես բոլոր զինվորները£