ԼՈՒՐՋ ՈՒ ԱԶՆԻՎ ԱՐՎԵՍՏՈՎ Գուժ Մանուկյան¬70


Վաստակավոր արտիստուհի Վալյա Արաքսմանյանի և ճանաչված դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի ընտանեկան թատերանպաստ միջավայրում անհնար էր կուլիսնե րում դերասանների ծնկներին մեծացող Գուժի համար աննկատ չներծծվել Մելպոմենայի պաշտամունքով, Լենինականի Սլաբոդկա թաղամասում անցկացրած մանկության խաղերում չտարվել «թատրոն-թատրոն» խաղով ևս£ Պատերազմական կարիքախեղդ տարիներին հասակ առնող սերնդակիցներից շատերի նման, վառվռուն երևակայությամբ ու մանկան ջինջ անմիջականությամբ գուլպայի մեջ խցկված քուրչուփալասով գնդակ էր գլորում (տարիներ անց Կապանի «Լեռնագործ» թիմի դարպասի մոտ իսկականն էր որսալու), քաղցը մեղմելու համար վազում էր անասուններին քուսպ տեղափոխող սայլի ետևից` քաղցրահամ մի կտոր պոկելու համառությամբ և ուրախանում տոն օրերին բարձի տակ «հայտնված» մի կտոր սպիտակ հացով£ Միաժամանակ անդրանիկ բեմական վարժանքներն էր անում եղբոր` Ալեքսանդրի հետ ինքնաշեն բեմի վրա, լաթերով պատրաստած դեկորներով ու վարագույրով ձևավորված իր մանկության «թատրոնում»£ Յոթ տարեկան Գուժին տեսնելով թիկնոցն ուսերին Ֆալստաֆ խաղալիս` արվեստաբան Ռուբեն Զարյանը սրատես աչքով նկատել էր դերասանական ակնհայտ շնորհքը` Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Նաիրի Զարյանի և Միքայել Մանվելյանի հետ միասին ջերմ հանդիսատեսը դառնալով Արաքսմանի որդիների մանկական ներկայացումների£ Այդուհանդերձ, դերասան դառնալու հեռանկարով գայթակղված չի եղել պատանի Գուժը, նեղսրտել է, երբ դպրոցական ընկերները «դերասան» են կոչել իրեն£ Եվ, հնարավոր է, գյուղատնտես դառնար բախտի քմահաճույքով, եթե օրինաչափ պատահականությամբ, Վարդան Աճեմյանի` արժանապատվությունը բորբոքած մեն¬մի արտահայտությամբ չընդվզեր ինքն իր դեմ ու, Գյուղատնտեսական ինստիտուտի ընդունելության մրցույթում ընդամենը մեկ միավորով տանուլ տալով, չընդգրկվեր մեծանուն բեմադրիչի դերասանական կուրսում£ Արդեն իսկ ավարտական ներկայացումներում խաղացած Չոփուռ Կարապետով («Չար ոգի») և Յակովով («Ուրիշի երեխան») հաստատելով պրոֆեսիոնալ բեմ բարձրանալու անվիճելի իրավունքը` 1958¬ին, նորավարտ խոստումնալից 12 համակուրսեցիների հետ մեկնում Ղափան£ Բորյանի «Նույն հարկի տակ» դրամայի բեմադրությամբ սկսնակ արվեստագետները, փաստորեն, նշանավորում են Շիրվանզադեի անվան թատրոնի վերածնունդը (կարժանանա՞ն երբևէ նման կենսատու ներարկման մեր օրերում հյուծվող մարզային թատրոնները…)£ Գևորգ Սարոյանի դերակատարմամբ իր առաջին բեմելով Գուժ Մանուկյանը լավ դերասան դառնալու հայտ է ներկայացնում£ 1960¬ից հանդես է գալիս Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` լավագույնս դրսևորելով ու ամրապնդելով ստեղծագործական ունակությունները, հղկելով կատարողական վարպետությունը£ Ժամանակի թատերագիտությունը (մշակութային աշխույժ միջավայր կար, որ աննախադեպ լիցքեր էր հաղորդում թատերական քննադատական մտքի կայացնող ակտիվությանը…) Էդմոն Ռոստանի «Ռոմանտիկներ» ներկայացման հայտնությունն է համարում նրա Պերսինեն, ինքնահաստատման անդրանիկ խոսուն առհավատչյան, որին հաջորդում են Միտրոֆանուշկան («Տհասը»°), Պյոտրը («Քաղքենիներ») և տասնյակ այլ հիշարժան անձնավորումներ£ Բեմական բարենպաստ տվյալները` առնական գրավչություն, արտահայտիչ դիմագծեր, ներազդու ձայն, զգացմունքառատ ներաշխարհ, ուժգին տեմպերամենտ - նախահիմքն են դառնում կինոպաստառին նրա պահանջված ներկայության£ «Տերտերին ուխտը» (1965) կինոնովելում ստեղծած առաջին կերպարից` որսորդ Հակոբից սկսած համընդհանուր ուշադրության առարկա դարձնելով Գուժ Մանուկյանի` դասական թատերայնության ակունքներից սնվող լուրջ ու ազնիվ, պարզ ու դյուրահաղորդ արվեստը£ Մեկուկես տասնյակ կինոկերպարներից շատերն են անջնջելի տպավորվել` Հենրիկ Զաքարյանը («Կամուրջներ մոռացութ յան վրայով»), Ղուկասը («Նահապետ»), Արմենը («Կյանքի լավագույն կեսը»), Մարսելինը («Սգավոր ձյունը»), Ռուբենը («Անցած օրերի երգը»), Հայկ Բժշկյանը («Մեռիր ձիու վրա»)… Իր ժողովրդի սիրելի դերասաններից դարձավ Գուժ Մանուկյանը ռադիոյում և հեռուստաթատրոնում կերտած բազմաթիվ կերպարներով` «Եղեգնուհու» Արքայազնից մինչև Դուդաևի «Երեկո»¬ի ծերունի Վանյան` դերից դեր դառնալով անփոխարինելի համահեղինակը Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանի և Օլգա Մելիք-Վրթանեսյանի ուշագրավ բեմադրությունների. «Հրաժեշտ հունիսին», «Գիշատիչների խնջույքը», «Կասա-Մարե», «Վեսլի Ջեքսոնի արկածները», «Բարդի իմ, կարմիր գլխաշորով», «Բախտի խորթ զավակների լուսինը», «Քարե հյուրը», «Երկուսը ճոճանակի վրա», «Պտուտակ»… Կարևորը` նա չէր տառապում սին փառատենչությամբ£ Հանձն էր առնում միայն այն դերերը, որոնք իրեն հուզում ու համոզում էին£ Խստապահանջ էր բեմադրիչի, խաղընկերների, նաև` դրամատուրգի (նույնիսկ` հոր°) նկատմամբ£ Գուժ Մանուկյանի դերասանական հասունացումը կայացավ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում` ինքնատիպ ավարտունության հասնելով 1967¬ից մինչ օրս խաղացած բազում կերպավորումներով` Սարո («Անուշ»), Կարանդիշև («Անօժիտը»), կապիտան Բլյունչլին («Շոկոլադ ուտող զինվորը»), դուքս Բուկինգհեմ («Ռիչարդ III»), Վարուժան («Մեծ լռություն»), Յասոն («Մեդեա»), Տիգրան Մեծ («Աստվածների կանչը»), Հակոբ Հալաջյան («Քո վերջին հանգրվանը»), կոմս Վորովիկ («Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը»), Պոլ Բրեթըր («Զբոսայգում` ոտաբոբիկ»)… Իմաստնացած մոտ կեսդարյա բեղուն ստեղծագործական փորձով` Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանը հարազատ թատրոնում շարունակում է մնալ իր արվեստի նոր դրսևորումներին կարոտ անդավաճան հանդիսատեսի «պարտապանը»£ Որոնելով իրենում կուտակված ասելիքի արտահայտչամի ջոցներ` ձեռնարկում նաև բեմադրական աշխատանքի, որի արդյունքում դրամատիկականի խաղացանկը վերջերս հարստացավ ևս մեկ ուշագրավ ներկայացմամբ` Իվ Ժամիակի «Մսյո Ամիլկար» («Վճարովի պատրանք») դրամայով£ Քաջածանոթ արտիստի բեմական հղկված կարողությունների ընդգրկուն դիապազոնին, դրամատիկականի ու հերոսականի գերակայությամբ ուրույն խառնվածքին` հանդիսատեսը վաստակաշատ արվեստագետից ակնկալում է անշփոթ ձեռագրով մարմնավորված նոր կենսահաստատ կերպավորումներ£