Խայտաբղետ պատկերասրահ Առաջին անգամ Երևանում


Քաղաքական արտակարգ լարված, պայթյու նավտանգ իրադրությունը հանգեցրեց մշակութային բեղուն առօրյայի պաշտոնական խաթարմանը Վրաստանում` մղելով արվեստասեր հասարակայնությանը ու գործող արվեստագետներին հոգևոր-մտավոր փոխշփման այլ ուղիներ որոնել` ստեղծագործական հարկադիր պարապուրդի բարոյալքող ազդեցությունը հաղթահարելու, կասեցնելու նպատակամղվածությամբ£ Այս պարգայում չարյաց փոքրագույնը մարդկային խաղաղասեր զանգվածների գիտակցության մեջ մշակութային բազմազան լիցքերով միայն մշտապես տոկուն մնալու կարևորության ամրապնդումն է£ Այլ կերպ անհամեմատ դժվար կլինի քաղաքագետների լարած որոգայթներից հնարավորինս անվնաս սպրդելը£ Ուստի կրկնակի արժեքավորվում է Ազգային պատկերասրահի նախաձեռնու թյամբ Ջոտտոյի տուն-թանգարանում բնիկ թբիլիսեցի, շինարարական կառուցվածքների բնագավառում ճանաչված գիտնական Ալեքսանդր Պիրադովի գեղանկարչական անձնական հավաքածուի 42 նմուշների ցուցադրությունը£ Երբևէ Կովկասի մշակութային կենտրոնի համբավը վայելած Թիֆլիսում ապրած ու ստեղծագործած հայ նկարիչների` Վասիլի Պիրադովի, Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Հարություն Շամշինովի, Հմայակ Հակոբյանի, Մարալի Բեկ-Մարմաչևայի, Դավիթ Չիսլիևի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Տրդատ Նալբանդյանի, Ալբերտ Դիլբարյանի, Ռոբերտ Կոնդախսազովի և այլոց որոշ աշխատանքներ առաջին անգամ էին ցուցադրվում Երևանում£ Գեղարվեստի «Թիֆլիսյան դպրոցի» ուրույն գեղագիտությամբ այցելուների ուշադրու թյունն իրենց վրա էին սևեռում Էրմինե Խաչոյանի «Հյուրին սպասելիս», Գեորգի Թևոսյանի «Պարան» և «Ավետում», Միխայիլ Խունունցի «Ասեղնագործելիս», Ռոբերտ Նալբանդյանի «Արարատ», Շուշանիկ Մկրտչյանի «Պեյզաժ», Մադլենա Ամիրխանովայի «Գուրզուֆ», Լև Բայախչևի «Հին Թիֆլիսը» նկարները £ Հայտնութ յուն էր Երվանդ Քոչարի փոքրածավալ «Կոմպոզիցիան» (1916)£ Ժամանակաշրջանի կոլորիտային կնիքն էին կրում հավաքածուի հիմնարար` որդու և մոր դիմանկարները (1907) Վ. Պիրադովի հեղինակությամբ£ Թիֆլիսահայ գեղանկարչական մտածողության մասին որոշակի ընդհանուր պատկերացում կազմելու տեսակետից ուշագրավ են տարբեր սերունդների համատեղմամբ ներկայացված բոլոր աշխատանքները£ 15-ամյա անդուլ որոնումների արդյունքում Ալեքսանդր Պիրադովը, հմտանալով գեղանկարչության ասպարեզում, կարողացել է անհայտությունից փրկել Հմայակ Հակոբյանի «Նատյուր մորտը», Եղիշե Թադևոսյանի` Պաղեստինյան, Վահրամ Գայֆեջյանի` «Ամառային այգի», Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Բաղնիքում» էտյուդները£ Այս հավաքածուի տիրոջ հպարտությունն է Էդգար Շահինի «Գործազուրկը» ֆորտը, որը հեղինակից 1910 թվականին Փարիզում նվեր ստանալով` Ալեքսանդր Շիրվանզադեն բերել է Թիֆլիս£ Առավել ամբողջական ներկայացվում է Գայանե Խաչատրյանի` ժամանակին թերագնահատված ստեղծագործությունը£ Նկատի ունենալով Ալեքսանդր Պիրադովի ձեռք բերած փորձը` հետաքրքրությունների ու գործունեության ընդլայնվող շրջանակը` պետք է հուսալ, որ շուտով նրա գեղանկարչա կան հավաքածուն կհամալրվի թիֆլիսահայ գեղարվեստում լուրջ դերակատարություն ունեցող այնպիսի նկարիչների գործերով, ինչպիսիք են Հովնաթանյանները, Վ. Խոջաբեկովը և այլոք` տարբեր վայրերում շարունակելով ցուցադրել հայ մշակույթի պատմության մեջ անջնջելի հետք թողած տաղանդաշատ դպրոցի առավել համապարփակ պատկերը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ