ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷՐԳԻՐ


Թվում է, թե ուխտագնացություն սուրբ արտահայտությունը զուտ հայկական է ու նախ և առաջ վերաբերում է հայության իղձերին` այցելելու Էրգիր, տեսնելու, շոշափելու նախնյաց կերտած հուշարձանները, Վանա լիճն ու Սասնա սարերը£ Այնտեղի օդն ու հողն էլ շնչում են հայեցի... * * * Արդեն 20 տարի է, ինչ Անահիտ ԽԵՉՈՒՄՅԱՆԸ ղեկավարում է «Վասպուրական» մանկապատանեկան երգի-պարի (ժողովրդական երգ, պար, թատրոն, ազգային նվագարաններ, ժողովրդական ցուցահան դեսներ) թատրոնը£ Այն հիմնադրվել է Դավիթաշենի N 189 դպրոցում (տնօրեն` Սերգեյ Պետրոսյան) և գործում է առ այսօր£ Բացի հայաստանյան ելույթներից, 26 հյուրախաղերի հեղինակ է£ Համույթը եղել է Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, Աջարիայում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում, Արցախում… 2007 թ. մայիսին «Վասպուրականը» Բաթումիի միջազգային փառատոնում մրցանակ շահեց£ Ի դեպ 4¬րդ անգամն է մասնակցում նման փառատոների£ Մեկ ամիս հետո համույթը մեկնել էր Անթալիա, որտեղ ևս արժանացել էր միջազգային դիպլոմի£ …Ս. թ. սեպտեմբերի 20-30¬ը Անահիտ Խեչումյանը և «Վասպուրականի» մի խումբ անդամներ, որոնց մի մասն այսօր Հայկական մանկավարժականի իր ուսանողներն են (արվեստ է դասավանդում այդ բուհում), ուխտագնացների հետ ուղևորվել են Արևմտյան Հայաստան` Ղարս, Անի, Սարիղամիշ, Արդվին, Արդահան… ¬ Դժվար է նկարագրել տեսածդ ու ապրածդ,¬ պատմում է Անահիտը£¬ Ամեն տեղ և° ցավ ես զգում, և° հպարտություն` ազգիդ թողած փառապանծ հետքերով£ Մեծ պապս` ուստա Մուկուչը, դուդուկահար էր£ Անցած դարի սկզբներին Ղարսից եկավ Գյումրի և իր նվագով հիացրեց, և° աշակերտներ ունեցավ Գյումրիում, որոնք սերնդեսերունդ զարգացնում են այդ հոգեպարար երաժշտությունը£ ¬ Անահի°տ, ամենահուզիչ պահը` Ձեր այդ ուխտագնացության,¬ հարցնում եմ£ ¬ Դա այն էր, երբ Անիի մայր տաճարից բջջայինով կարողացա զանգահարել մայրիկիս, և նա արցունքներն աչքերին արտասանեց հայտնի տողերը` Անին տեսնեմ ու նոր…

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ