«Սոցիոմետր»-ի ուրվականը Արցախում


2007 թ. ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված ընտրողների սոցիալ-քաղաքական սպասումների և Նախագահի թեկնածուներին տրվող վարկանիշների բացահայտ ման նպատակով «Սոցիոմետր»-ի և Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևի համատեղ ջանքերով հարցում է անցկացվել Ստեփանակերտի, 6 մարզկենտ րոնների և 11 խոշոր բնակավայրերի 1000 չափահասների շրջանում, որոնցից մոտ 300-ը հրաժարվել են մասնակցել հարցմանը: Քարոզարշավի արդյունքների մասին արցախցիները գերադասում են տեղեկություններ ստանալ հեռուստատեսությունից, մասնավորապես` տեղական: Ահարոն Ադիբեկյանի խոսքով` Արկադի Ղուկասյանի աջակցությունը թեկնածուներից որևէ մեկին` դրական ազդեցություն կարող է ունենալ: Հիմնական պայքարը կծավալվի տարբեր քաղաքական քաշ ունեցող Ազգային անվտանգության ծառայութ յան տնօրեն Բակո Սահակյանի և Արտգործնախարար Մասիս Մայիլյանի միջև: Հարցման մասնակիցներն ընդգծել են, որ իրենց անհրաժեշտ է հոգատար, ժողովրդի մասին մտածող ղեկավար, ինչպես նաև` կիրթ, գրագետ և փորձառու` տնտեսությունը հզորացնելու համար: Արցախցիների համար պատերազմն այլևս մնացել է հուշերում և ավելի կողմնորոշված են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ` չբացառելով նաև կաշառակերության դեմ մղվող պայքարը: ԼՂ-ի Նախագահի հունիսի 18-ի հրամանագրով Անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանն ազատվել է պաշտոնից` քարոզարշավին մասնակցելու համար: Բակո Սահակյանը Արցախում վերջին 10 տարվա մշտական բնակիչ չլինելով հանդերձ, ԼՂՀ ԿԸՀ-ը գրանցել է նրա թեկնածությունը` կատարելով գուցե թե առաջին լուրջ խախտումը: Այսպիսով քաղաքագետ Նիկոլ Մուրադյանի որակավորմամբ` «պրոֆեսիոնալ թմրամոլը» հավակնում է ստանձնել ԼՂ-ի կառավարումը: - Սակայն նրա անցալն անտեսող արցախցիներն այնուհանդերձ անտեղյակ են նրա երիտասարդական սխալներից, քանի որ նրա համակիրները հարցաթերթիկում չեն շոշափել այդ հարցը,- ասում է Ահարոն Ադիբեկյանը: Ի դեպ, ԼՂ-ի 4 հիմնական կուսակցություններ աջակցում են Բակո Սահակյանին: Մասիս Մայիլյանի պարագայում սոցհարցման արդյունքները փաստում են, որ նրա վարկանիշը Ստեփանակերտում 3-4 անգամ ավելի բարձր է, քան շրջաններում և գյուղերում: Ինչևէ, հանդիպումներն ու քարոզարշավը թերևս էապես կփոխեն սոցհարցման ներկա պատկերը: Սակայն հարցման 700 մասնակիցներից 8 %-ի համաձայնությունը` տարածքներն անկախության դիմաց փոխանակելու մասին, իրոք անակնկալ էր, 2 %-ը` այդ հարցում չունեն կարծիք, մնացածի համար գերադասելի է կամ անկախությունը, կամ Հայաստանի հետ միացումը: Հ. Գ. Հայաստանի և ԼՂ-ի համար խիստ կարևոր այս ժամանակահատվածում որքանո՞վ է բարոյական պետականության զգացողությունից զուրկ սոցիոլոգիական այս հարցումները ի լուր հակառակորդի հրապարակելը, երբ առանց այդ էլ նրա ջրաղացը ջրի պակաս չի զգում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ