ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ
Կոալիցիան` անփոփոխ կատեգորիա Ըստ քաղաքագետների` եթե ստեղծվում է կոալիցիոն իշխանություն, ուրեմն տվյալ պետության «կամ աղն է պակաս, կամ` մաղը»: Ր. Հովհաննիսյանը գտավ, թե ով է տերը Անցյալ շաբաթ «Ժառանգությունը» հետևյալ հարցումով դիմեց ՀՀԿ-ին` «Տե՞ր ես»: Այդ անգամ հարցը հարյուր տոկոսով տեղին էր տրված, և պատասխան, թերևս, չէր ակնկալվում, հարցական նշանն էլ արժեր փոխարինել շեշտով: Նիկոլը... Նիկոլայ Երկրորդը... 1+1+1-ը Հոգեբանների կարծիքով` Նիկոլն ու Նիկոլայ Երկրորդը իրար նման են երեք հատկանիշներով` ռոմանտիզմով, դյուրահավատությամբ և իրավիճակները գնահատելու անկարողությամբ: ԱԺ-ում` ինչպես պատերազմում Կան պատգամավորներ, ովքեր լրագրողներին արդեն զգուշացրել են, որ ով իրենց մասին թթու խոսք գրի, «հըմըզը-պըպըզը»: Մեր գործընկերները որոշել են ստեղծել «մահապարտների ջոկատներ»: Արևմտամետն ու ՆԱՏՕ-ամետը` նաև առնետամետ Վերջերս պարզվեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը ընտրապայքարի կես ճանապարհին լքել է իր գլխավորած կուսակցությունը` կուսակիցներին թողնելով անիրազեկ և բախտի քմահաճույքին: Այ քեզ ազատակա¯ն, այ քեզ առաջադիմակա¯ն: Այստեղ են ասում` թող ՆԱՏՕ-ն լինի քեզ պահապան: Պատրաստում են «մենակյացի» վերադարձի ճամփաները Ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՀՇ-ական և ՀՀՇամետ շրջանակները արդեն պատրաստում են Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված «ազգովի խնդրանքի» ամբողջական տեքստը: Եվս մեկ քաղաքական ճգնավոր ԱԺ ընտրություններից մեկ ամսից ավելի է անցել, բայց Արտաշես Գեղամյանը ոչ մի մեկնաբանություն ու հայտարարություն չի արել: Լուրեր են պտտվում, որ, հետևելով ՀՀ առաջին նախագահի օրինակին, նա լռելու է առնվազն 10 տարի` մինչև ժողովուրդն ապաշխարի: Կարապետիչի մտորումները. «կտանեմ ծովը, ծարավ հետ կբերեմ» Ժողովրդին կտանեմ Սևան, կլցնեմ ջուրը, մի լավ կսովածանան, հետո կասեմ. - Դե, ժողովուրդ ջան, էն հինգ հազար ընտրակաշառքի փողերով մի փոր հաց կերեք: Տեսնեմ էդ փողից գրպաններումդ մի լումա մնացե՞լ ա: