«Բժիշկներն էլ են նվաստացած»


Այդ պատճառո՞վ են նվաստացնում Վերարտադրողական առողջությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հատուկ բանաձևով ընդունված առաջնահերթություն է: Այս իմաստով մենք` հայերս, էլ մի կարգին հալի չենք: Մեր «վերարտադրողները»` կանայք, մեր ապագա «վերարտադրողները»` դեռահաս աղջիկներն ու պատանիները, հազար ու մի ցավ ունեն, սեռական անկրթությունն ու սխալ վարքն էլ հետը: Իրավիճակով մտահոգ` մեր պետությունն արդեն երկրորդ անգամ` վերարտադ րողական առողջության բարելավման ազգային ծրագիր է ընդունում` գլխավոր նպատակ դիտելով ծնելիության աճը: Իսկ ազգիս բազմացմանը նպաստելու ուղղութ յամբ ծախսվելիք գումարը 8,6 մլն դոլար է: Այս գումարով և ա°յս, ա°յս ու ա°յս պատճառների վերացմամբ երկրում ծնելիության ցուցանիշները պետք է հասցվեն 1990 թվականի մակարդակին: Կունենա՞նք այս երանելի վիճակը, թե՞ ոչ` հետո կերևա: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս հետ բերել կորսվածը, երբ կորսվելու պատճառները մեկը չեն, հազարումեկն են: Մոռացա՞նք ցուրտումութ, անկրակ-անճրագ տարիները: Սառույց կապած պատերով տներում ու դասարաններում, սառը նստարաննե րին մեծացած սերնդի համար հենց այնպես, անհետք-«անհիշատա՞կ» էր անցնելու այդ ամենը: Եվ էլի ինչե¯ր նպաստեցին ծնելիության անկմանը: Է°լ օտար-ամայի ճանփեքը բռնած քարավանները, է°լ թուրքիաներով, ռուսաստաններով ու ամերիկաներով մեկ մեր ընտանիքների կիսվելը (ով վերադարձավ, ով` չէ), էլ թերսնվելն ու թերբուժումը: Մեր երեխաներն այսօր էլ ծնվում են դրսում. վերարտադրողական տարիքի կանանց մեծ մասը չվել են, չկան, դրսում են: Հայոց արգանդը չորացնում են նաև սեռավարակները. անպտղությունը աճում է: Իր սև գործն է անում Եվրոպան: Եվրոպացի¯ ենք դարձել, ընտանիքը պլանավորո¯ւմ ենք: Նախ` ուսում, կարիերա, բնակարան, «թամամ աշխարհ» ման գալ և միայն այս ամենից հետո մտածում են երեխա ունենալու մասին: Մեկը կամ երկուսը: Երրորդ երեխան ունեցողներին մեկումեջ կհանդիպեք գյուղական վայրերում: Պետությունն այսօր ուզում է «դարձ ի շրջանս» կատարել. հասնել 80-ականների ծնելիության մակարդակին: Կոնկրետ ինչպե՞ս. ծրագրում ավելին չի երևում, քան դեկլարատիվ բնույթի սահմանումներն են` ամրապնդել…, բարելավել…, խթանել…, բարձրացնել… և այլն, և այլն: Ծրագրում չի երևում նաև, թե դեռ որքան կշարունակվի ծննդատներում դրամաշորթության երևույթը, որն անվարան կարելի է համատարած համարել: Պետության կողմից անվճար հայտարարված ծննդօգնությունը անվճար չի իրականացվում: Իսկ բժիշկների կողմից սահմանված-պարտադրվող գումարները շատ-շատերի համար անհասանելի են: Ծննդաբերող կնոջն ու նրա հարազատներին կամ մնում է ճարել-ճուրել, մի կերպ իրար գցել պահանջվող գումարը` հետո ամիսներ շարունակ գոտիները ձգելու, յոլա գնալու հաշվին, կամ վիզ ծռել բժիշկներին, թե գումար չունենք, ի վիճակի չենք, զիջեք մեզ: Ինքս տեսել եմ այն անհարգալից վերաբերմունքը, արհամարհալից հայացքը, որին արժանանում են այսպիսի խնդրանքով բժշկի «ոտը» գնացողները: Ոլորտի պատասխանատուները չեն կիսում այն կարծիքը, թե շատ ընտանիքներում երեխա ունենալուց խուսափում են հենց ա°յս վիճակի մեջ չընկնելու համար: Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինե կոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասում է, թե ոչ մի կնոջ առջև ծննդատան դռները փակ չեն: Էստեղ են ասել` էս էլ լիներ` ու պըրծ: Մենակ էդ էր մնացել` ուղիղ իմաստով փակել դուռը հղի կնոջ առջև: Թեև փակելն էլ ո՞նց է լինում: Այդ ո՞վ է, որ պատրաստ է սիրով նվաստանալ: Ավելի ճիշտ նվաստացվել: «Բժիշկներն էլ են նվաստացած»,- հուսադրում է Ռ. Աբրահամյանը: Ի տարբերություն իրեն, մենք նրա հետ համաձայն ենք. իհարկե, նվաստացած են, եթե ձեռք են մեկնում հիվանդներին: Եթե ձեռք են մեկնում բոլոր դեպքերում` և° վճարովի, և° անվճար բուժծառայություն մատուցելիս: Ոչ մի տարբերություն չկա, շուկա է և` վերջ: Քաղաքակիրթ առողջապահություն մենք պարզապես չունենք` ո°չ բժշկողները, ո°չ բժշկվողներս: Սա° է իրողությունը, և դա° պետությանը, մեղմ ասած, պատիվ չի բերում: