Մ Ե Կ Ն Ա Ր Կ


Այս շաբաթ մեկնարկեց և կավարտվի պատգամավորների գրանցման գործընթացը: Ի՞նչ փոփոխություններ կան ԿԸ հանձնաժողովում և ի՞նչ չափով են նպաստում ընտրական գործընթացի կատարելագործմանը: Ինչպես նշում է ԿԸՀ անդամ Համլետ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` - Աշխարհում չկա մի գործընթաց, որ լիարժեքորեն կատարյալ լինի: Բայց մեր Ընտրական օրեսնգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս նորմալ ընտրություններ անցկացնել: - Գաղտնիք չէ, որ ոմանք նաև կեղծ կենսագրություն են հորինում կամ կոծկում այնպիսի փաստեր, որոնք կարող են ստվերել իրենց հեղինակությունը: Կենսագրական կեղծիքների առկայությունը խոչընդոտո՞ւմ է թեկնածության առաջադրմանը: - ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է առաջադրվել քաղաքացիական նախաձեռնությամբ, իսկ որևէ թերություն հայտնաբերելու դեպքում փաստաթղթերը ետ են վերադարձվում, թեկնածուները հնարավորություն են ունենում դրանք կարգի բերելուց հետո ներկայացնել ԿԸՀ` 48 ժամվա ընթացքում: - ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությունը որքանո՞վ է նպաստում ԿԸՀ աշխատանքների լուսաբանմանը: - Լրագրողների մասնակցությունը ազատ է: Նրանք կարող են այցելել տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մասնակցել բոլոր նիստերին (ընդհուպ ԿԸՀ-ի): Իհարկե, նաև քվեարկության օրը նրանք կարող են լինել ցանկացած տեղամասում, մասնակցել քվեաթերթիկների հաշվարկին նույնպես: Մ. Ծ.