ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Թե չէ, «մեկ ծաղկով գարուն չի գա» Եթե Հայաստանում գրանցված մոտ 70 կուսակցություններն էլ մասնակցեին ընտրություններին, նրանց ղեկավարները ունենային նույնքան ֆինանսական հնարավորություն ներ, որքան Գ. Ծառուկյանը, ընտրություններն էլ տեղի ունենային ամեն տարի, Հայաստանը հաստատ կբարգավաճեր: Սահակաշվիլու «գիտելիքները» պետք կգան Լուրեր են պտտվում, թե Մ. Սահակաշվիլին հայոց ընդդիմադիրներին հրավիրելու է Թբիլիսի, որոնց առջև հանդես է գալու դասախոսությամբ «ապագա հեղափոխության համար Արևմուտքից «փող պոկելու» տեխնոլոգիաները» թեմայով: «Կուտը» կերան ԺԿ-ում, «ձուն ածեցին» «դաշինքում» Եզդիներին բազմաթիվ անգամներ «երգացրեց» Տիգրան Կարապետիչը, իսկ եզդիների ղեկավարը որոշեց համայնքի «ձայները» տալ Սամվել Բաբայանին: Բա իզո՞ւր էր ԺԿ ղեկավարը ժողովրդի ականջները «սղոցում» եզդիական անմարսելի մեղեդիներով: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվներով Վաղուց հայտնի էր, թե ովքեր «մորթեցին» ՕԵԿ-ին, ովքեր «ոտքերը բռնեցին», ովքեր «կերան»: Իսկ վերջերս պարզվեց, որ «աղը ցանել» է Գագիկ Մխեյանը, իսկ «լուծ է ընկել» Սամվել Բալասանյանը: Զուտ արվեստագիտության տեսանկյունից Արվեստագետները այն կարծիքին են, որ Սամվել Բալասանյանի արձանը ավելի գեղարվեստական կհնչեր, եթե ձեռքին «պիվի բակալ» լիներ: «Փորձված աղվեսը` չորս ոտքով...» Վիկտոր Դալլաքյանի` ԲՀԿ-ից դուրս մնալը ենթադրել է տալիս, որ սույն լոռեցի գործիչը հայտնվելու է «լոռեցի Սաքոյի» կարգավիճակում: Բենդերը կասեր` ինչպիսի «հարված դասականի կողմից Ֆինանսական ռեսուրսներ չունեցող, բայց «լավագույն» մտքեր հղացող քաղաքական որոշ լիդերներ` հետևելով Գալուստ Սահակյանի խորհրդին, գիրք են գրել, բայց երբ առավոտյան, սթափ գլխով կարդացել են իրենց գրածը, պարզվել է, որ դա Մ. Գոշի «Դատաստանագրքի» արտագրությունն է: Ինչպիսի հարված միջնադարյան դասական օրենսդիրի կողմից: Կընկնեն Սադոյանի «դրբի տակ» Եթե արևմտյան դիտորդները ՀՀ ԱԺ ընտրություններին դրական գնահատական տան, ապա չորս տարի շարունակ լսելու են Արշակ Սադոյանի լուտանքները երկակի ստանդարտ ներով առաջնորդվելու, ծախված լինելու, կեղծարարներին պաշտպանելու, 6 մլն-ը լափելու ծանր մեղադրանքները: Չե՞ն վախենա արդյոք դիտորդները Ա. Սադոյանի «ֆենոմենից»: Չէ՞ որ նրանք հայերիս իմունիտետը չունեն:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ