Փոսերի կարոտ մնաք
Բարեկարգելու-բարեփոխելու ոլորտի պակաս մեզանում, հասկանալի է, չկա: Բարեկարգման ոլորտը բացառիկ անպակաս ոլորտ է: Հեչ որ չլինի, թոռութացին նորոգված փողոցը ձյան հալոցքից հետո մեկից մեկ աշխատանքային ճակատ է, և փողոցների վերակառուցման ու ասֆալտապատման աշխատանքները անվերջության չափ շարունակական են: Ամեն տարի չորսական փողոց նորոգելն էլ քաղաքապետարանի նվերն է քաղաքին: Այս տարի բարեկարգման «թիրախ» են դարձել Սասունցի Դավիթ և Սեբաստիա փողոցները, որոնք կենթարկվեն հիմնական նորոգման: Կվերանա՞ն փոսերը` չգիտենք, բայց այս փողոցներում տրամվայի գծերի ապամոնտաժմամբ տրամվայի հուշն ու հետքը իսպառ կկորչեն: Տրամվայի պես փոսերին էլ կարոտ մնանք: