Երևանյան լճի՞ց ինչ խեր-խաբար


Մտահոգությունը, թե լիճը ճահճանում է, և չորացման-մաքրման աշխատանքները ձգձգելը բազմաթիվ վտանգներ ունի, ոլորտի պատասխանատուն չի կիսում` նշելով, որ թե° հետազոտությունները, և թե° դրանց հաջորդած նախագծային աշխատանքները այդպիսի մտավախության տեղ չեն թողնում: Երևանյան լճի վերակառուցման և մաքրման աշխատանքները սկսելն անիմաստ է, օգուտ չի բերի, քանի դեռ կոյուղաջրերը լցվում են Հրազդան գետը, և գետն աղտոտությունը ամբողջությամբ լիճ է տեղափոխում: Մասնագետների պնդմամբ, նախ պիտի կասեցնել այս գործընթացը, փակել կոյուղատարների հոսքը Հրազդան, և ապա միայն ձեռնարկել լճի մաքրման աշխատանքները: Այստեղ երևանցիները մի տարի սպասելիք ունեն, Հրազդանն ու լիճն էլ` մի այդքան քաշելիք: Միջնաժամկետ այս ծրագիրը 2008-ի տիրույթներում է: