Ամրացված շենքերն արդյո՞ք ամուր են


Ըստ սեյսմոլոգների` ոչ: Սեյսմոլոգները գտնում են, որ վթարային շենքերի ամրացումն ամենևին էլ հուսալի չէ: Ուրեմն ի՞նչ. ամրացնում ենք ամրացնելու համա՞ր` մարդկանց թողնելով վտանգի բերան: Ֆ. Բասենցյանը այս անհանգստությանը չի առարկում: «Բնականաբար, դրանք նախատեսված չեն 9 բալ սեյսմիկության համար,- նշում է նա:- Նկատի առնենք, որ դրանց հարևանությամբ գործող շենքերը նախատեսված են 8 բալի համար»: Այնպես որ, երևի թե Երևան քաղաքում խոշոր իմաստով սեյսմիկ անվտանգության խնդիր ունի բնակֆոնդի կեսից ավելին: Խորհրդային ժամանակների բնակարանային շինարարության արատները մեզ իրենց զգացնել տվել են (դաժան դաս): «Իսկ 100 ընտանիքի կացարանի խնդիր լուծելը էլի բան է»,- մխիթարում-մխիթարվում է ոլորտի պատասխանատուն:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ