Հիմա էլ տեղի արդյունաբերողների՞ն


Փետրվարի Սամցխե-Ջավախքի ֆինանսական ոստիկանությունը 2006 թ.-ի դեկտեմբերի վերջին քրեական գործ է հարուցել «ՄՕՍ-99» ՍՊԸ տնօրեն Ռաֆայել Դարբինյանի նկատմամբ: Վրաստանի ֆինանսական ոստիկանության ստուգման տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքի հարկային տեսչությունը «ՄՕՍ _ 99» ՍՊԸ-ին ուղարկել է 20500 լարիի չափով տուգանք (մոտ 13000 ԱՄՆ ), որից 1500 լարիի տուգանումը (մոտ 890 ԱՄՆ) բնական ռեսուրսների օգտագործման համար, իսկ 19000 լարին (մոտ 11200 ԱՄՆ )` շահութահարկից խուսափելու: Ջավախք-ինֆոյի աղբյուրի համաձայն, Ռաֆայել Դարբինյանը պատրաստվում է Սամցխե-Ջավախքի առաջին ատյանի դատարանում բողոքարկել հարկային տեսչության ընդունած որոշումը: Նշենք, որ «ՄՕՍ _ 99» ՍՊԸ-ին պատկանող 150 կվ հզորությամբ ՀԷԿ-ը Թափարվան գետի վրա կառուցվել է 1999 թ.-ի վերջին, 2000 թ.-ի սկզբին` Ջավախքում տիրող էներգետիկ ճգնաժամի տարիներին: Ըստ Ջավախք-ինֆոյի աղբյուրի, Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը թղթածրար է պատրաստել նաև մեկ այլ ջավախահայ գործարարի նկատմամբ: Ջավախք-ինֆոյի աղբյուրը նշում է, որ մոտ օրերս Սամցխե-Ջավախքի հարկային տեսչությունը 640000 լարիի չափով (մոտ 380000 ԱՄՆ) տուգանք է ուղարկելու: Հասկանալի պատճառներով, Ջավախք-ինֆոն գործարարի անունը չի նշում: Ջավախք-ինֆո