Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպանին


Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Պանայոտա Մավրոմիխալիին` վերջինիս դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում անդրադառնալով վերջին տարիների օրեցօր խորացող հայ-հունական ռազմական համագործակցությանը` նախարարը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը` մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեությունում: Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարարին ջերմ խոսքերի համար, ասելով, որ հեռանում է Հայաստանից մեծ տպավորություններով: Խոսելով հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահների մասին, նախարարը ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը: Կողմերը քնարկեցին նաև մեր երկրի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր: