ՓՈՔՐ ԴԵՐԵՐԻ ԽՈՇՈՐ ՎԱՐՊԵՏԸ


1. Ալաշկերտից մինչև Երևան Խենթ ու խելառ մանկության, հախուռն պատանեկության Գուսանագյուղում թողնված արահետներում չեն խունացել վառվռուն գույները թատրոնի պաշտամունքով վարակող պատկերների` ժողովրդական տոնախմբության վերափոխվող հազվադեպ ելույթները ինքնագործ խմբերի. ջահելների` ինքնաբուխ պար թնդացնող կենսախինդ համերգները ազգային նվագարանների վրա. թատերական «արշավանքները» դեպի Լենինական տարածաշրջանի միակ ավտոմեքենայով` հոր «Սուդաբեկեր»¬ով կամ ավտոբուսով. Ալաշկերտից գաղթած պապերի ու հեռու արոտավայրերում ծվարած խաշնարածների համով-հոտով պատմությունները հին¬հին օրերի նշանակալից դեպքերի ու դեմքերի մասին. մինչև ուշ գիշեր ձգվող խնջույքներն ու ծավալվող զրույցները գրականության շուրջ նահապետական խստաբարո նիստուկացով, հյուրընկալ իրենց օջախում… Արտիստական ընդգծված աշխուժությամբ մեծ ու փոքրին սիրելի Ռոբերտը ուսուցչուհի մոր «տեր¬թոդիկյան» հետևողականությամբ գերազանց սովորելով դպրոցում` արդեն յոթերորդ դասարանում կայացնում է դերասան դառնալու հաստատուն որոշում, նախաձեռնող ակտիվությամբ հետաքրքրաշարժ դարձնում արտադպրոցական կյանքը£ Ներշնչված Մռավյանի անվան թատրոնում պարբերաբար հարստացվող տպավորություններից, տարված Կարո Արծրունյանի, Արզո Արզումանյանի, Արտավազդ Փաշայանի ու մյուս արտիստների անմիջական խաղի կախարդանքով` ապավինում է սեփական կամային ուԺեղ հատկանիշներին ու վաղ դրսևորված կազմակերպ չական տաղանդին և վստահաբար ձեռնարկում Արամաշոտ Պապայանի «Շշմեցնող հարված» պիեսի բեմադրությանը` շուրջը համախմբված դասընկերներով£ Եվ հայտնվում զավեշտալի իրավիճակում£ Գաղափար չունենալով «կուլիս» հասկացությունից` դպրոցի դահլիճի փոքրիկ բեմը դարձնում է ֆուտբոլի խաղադաշտ£ Ծերունի հաղորդավարին նստեցնում է կենտրոնում` տակառի վրա£ Փոխանցումներից մեկի ժամանակ գնդակը դահլիճ է ընկնում£ Զվարճասեր համագյուղացիները երկար պահում են այն իրենց մոտ` չկասկածելով, որ ձախողում են ներկայացումը£ Զայրույթից կաս¬կարմիր կտրած «բեմադրիչ» Ռոբերտ Հարությունյանը փակում է վարագույրն ու բղավում. «Ռադներդ քաշե°ք, ներկայացումը վերջացավ»… Այդպես էլ միջնակարգն ավարտելուց հետո (բազմակողմանի գիտելիքներով «սպառազինված» հրաշալի կադրեր էր տալիս այն ժամանակ գյուղի դպրոցը), դույզն¬ինչ գաղափար չունենալով նեղ մասնագիտական պահանջների մասին, համարձակ դիմեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ£ Առաջին անհաջող փորձը ավելի սրեց դերասան դառնալու ձգտումը£ Մռավյանցիների բարյացակա մությամբ, Ռազմիկ Վարդանյանի հիմնավոր նախապատրաստությամբ հաջորդ ուսումնական տարում հաջողություն ունեցավ` անեկդոտային պատմություններով գերազանց հանձնելով ընդունելության քննությունները և ընդգրկվելով Վարդան Աճեմյանի հավաքած վերջին դերասանական կուրսում£ 2. Այդ հանճարեղ երեխան Մասնագիտական քննություններից հետո Աճեմյանն արդեն առանձնացրել էր իր ընտրած դիմորդներին` Ռուդոլֆ Ղևոնդյան, Հարություն Մովսիսյան, Ալիս Կապլանջյան, Կարինե Սուքիաս յան, Հասմիկ Ալեքսանյան, Ռոբերտ Հարությունյան… 14¬ի փոխարեն` 18¬ին£ Խստապահանջ էր ուսանողների նկատմամբ£ Մինչև հատվածների բեմադրություններին անցնելը ամեն դասի մի նոր էտյուդով պիտի ներկայանային£ Ռոբերտը հատկապես գրավեց վարպետի ուշադրությունը առաջին ուսումնական դերով (Մարկոս-«Ատամնաբույժն արևելյան») և սիրելի դարձավ£ Իր սաներին նա չէր ծանրաբեռնում տեսությամբ£ Ստանիսլավսկու սիստեմի մանրակրկիտ պատվաստը չէր գերնպատակը, այլ գործնականում յուրաքանչյուրի օժտվածության սահմանները բացահայտելը, բեմական ընդհանուր կուլտուրա և դերասանական անհրաժեշտ յուրահատկություններ դաստիարակելը£ Այս առումով հրաշապատում շրջան էր Գոգոլի «Ռևիզոր»¬ի բեմադրութ յունը£ Գործնական անփոխարինելի դարբնոց, որ ստեղծագործական դաժան որոնումների երկու տարիների ընթացքում անհամեմատ շատ գիտելիքներ տվեց, քան հաստափոր մի շարք դասագրքեր£ Երևի թե հարյուր տարբերակ փորձեցին (անպայման նկարիչների ակտիվ ներկայությամբ` դա շատ կարևոր էր նրա համար), մինչև հասան այն որակին, որով, Աճեմյանի մտադրությամբ, կարելի էր ներկայանալ մայր բեմում£ Ամենքն էին ոգևորված Քաղաքագլխի (Ռ. Ղևոնդյան), Խլեստակովի (Հ. Մովսիսյան), Լուկա Լուկիչի (Բ. Գրիգորյան), Օսիպի (Ռ. Հարությունյան) կերպարների հագեցվածությամբ, չնայած դերակատարներից ոչ մեկին չէր հաջողվել լիովին թատերայնացնել Աճեմյանի` իրենց բնութագրականությամբ ապշահար անող ցուցադրությունները£ Նրանից սովորել նշանակում էր սպունգի նման կլանել, սեփականել ասածն ու արածը£ Կարելի էր առանց քաշվելու բանավիճել հետը, ողջ խորքով ճշգրտել առաջադրած խնդիրները£ Նրբազգաց ու խոցելի, անմիջական ու մատչելի էր Աճեմյանը մարդկային հարաբերություններում£ Կուրսից նեղանում էր երբեմն` ջահելություն էին անում, դասերը կողմնակի զբաղմունքով խանգարում… Եվ խռովկան երեխայի նման թողնում հեռանում մինչև ներողություն ստանալը£ Կուրսի հաշտարար բանագնացը Ռոբերտն էր, ով ամեն միջադեպ հարթելուց մի արտասովոր գիծ էր գտնում վարպետի մեջ£ Միամիտ, բարի ու բազմաշերտ այդ արվեստագետը խորաթափանց դիտողականություն ուներ, բնավորություն որսալու սրված զգացում£ Ում բախտ է վիճակվել նրա հանպատրաստից ծաղրանկարի «բնորդը» լինել, կվկայեն այդ մասին£ Իր ծաղրանկարների փակ աչքերի առիթով դժգոհելիս Ռոբերտն էլ համոզվեց. «Փակ աչքերով գյուղացի տղա ես»… Ուշագրավ շատ պատմություններ են կապված տաղանդաշատ բեմադրիչ-մանկավարժ Վարդան Աճեմյանի` այդ հանճարեղ երեխայի հետ, ով ամբողջովին ներծծված էր մշակութային բազմազան իմպուլսներով£ Ասենք, ժամանակներն էլ մշակույթ ծնող, կայացնող էին£ Աճեմյանի դաստիարակած դերասան Ռոբերտ Հարությունյանը պետք է նկատվեր XX դարի հայ թատրոնի լավագույն բեմադրիչներից մեկի կողմից ևս` Հրաչյա Ղափլանյանի£ Ռուբեն Հախվերդյանի բեմադրած կուրսային հատվածում («Օրփեոսը իջնում է դժոխք»¬ից) որպես Տաթևիկ Ղափլանյանի խաղընկեր կերպար ստեղծելով մեն¬մի արտահայտությամբ. «Ես չգիտեի…»£ 3. Փոքր դերերը մեծացնելու շնորհով Դերասանի համար երկնային պարգև էր Աճեմյանից կրթվելուց հետո ընդգրկվել Ղափլանյանի թատերական բոհեմի մեջ£ Երանություն էր նրա բեմադրությունների մասսայական տեսարաններում հանդես գալն անգամ: Առաջին դերը` Նիկոլաշկան Չեխովի «Շվեդական լուցկի»-ում, որ բեմադրում էր Արմեն Խանդիկյանը, վիճակված էր խաղալ պարտադիր զինծառայությունից հետո: Եվ անդավաճան կապել արտիստական ճակատագիրը Ղափլանյանի հիմնադրած դրամատիկական թատրոնի հետ: Շուրջ 35 տարի, որոնց ընթացքում միշտ զբաղված լինելով խաղացանկային ներկայացումներում, հիմնականում հանդես է եկել փոքր դերերով, այն էլ, ճակատագրի հեգնանքով, առավելապես ներմուծվողի կարգավիճակում, տարիների ընդմիջումով: Ստեղծագործելու պապակը հագեցրել է հեռուստատեսային և ռադիո թատրոններում` չմտածելով անգամ ի հիշատակ պահպանել հարուստ դերացանկը: Այդուհանդերձ դրանք որոշակի հետք են թողել Ռոբերտ Հարությունյանի դերասանական ձեռագրի վրա: Հատկապես Ջորջի-Փորջին (Վ. Սարոյան. «Խենթացած մի° գնա»). ամենածանր հիվանդը մահվան դատապարտվածներից, ով անբացատրելի համառ կենսասիրությամբ ջանում էր գեթ մեկ օրով երկարացնել բախտակիցների կյանքը: Ամենահայի նրա տիպաժը հանիրավի քիչ է օգտագործվել կինոյում, բայց ինչ էլ խաղացել է, ուշադրության է արժանացել. Կոլե` Արմեն Դովլաթյանի համանուն կարճամետրաժ ֆիլմում, միլիցիոներ` Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի»-ում: Ուշագրավ է համագործակցությունը կինոբեմադրիչ Սուրեն Բաբայանի հետ` ինքն է ստեղծում խաղացած կերպարի գրական հիմքը, ներկայացնում` զարմանալի դյուրությամբ միաձուլվելով հերոսի կերպարին, ինչպես «Ժանո»-ում, որն արժանացավ բարձր գնահատականի Մոսկովյան կինոփառատոնում: Հենց փոքր դերերի նշանակությունը մեծացնելու բնատուր օժտվածությունն է, որ սևեռել է նույնիսկ ամենախստապահանջ արվեստագետների գնահատող ուշադրությունը բեմում արարած նրա անխտիր բոլոր դերակատարումների կոլորիտային գունագեղության, կենսական հավաստիության վրա ու առանձին վերլուծության արժանացել: Արդի հայ թատրոնի ինքնատիպ բեմադրիչներից նրա համար այժմ անփոխարինելի Արմեն Խանդիկյանի հետ ակտիվ համագործակցությամբ են ծնվել այդ մնայուն արժեքներից շատերը` հաշմասայլակին գամված անօգնական Իշխանը, ում օրոք չէր կարող պաշտպանված լինել Սերը (Շեքսպիր. «Ռոմեո և Ջուլիետ»). անբարոյական, հանցավոր իշխանությունների կողմից ուղեղազրկված Անխելքը (Ստրատիև. «Ավտոբուս»), բանաստեղծ և գուշակ Սինաների համադրմամբ ծնված նոր Սինան (Շեքսպիր. «Հուլիոս Կեսար»)... Խանդիկյան-Հարությունյան բուռն ստեղծագործական վեճերը որպես կանոն ավարտվում են խաղացվող կերպարի լիարժեքության հաղթանակով: Ինչպես Դերասանը (Շեքսպիր. «Համլետ»), որը չդարձավ Պոլոնիուսի ծաղրանմանակումը, այլ լրացուցիչ ներքին բովանդակությամբ հարստանալով` արցունք քամեց հանդիսատեսի աչքերից: Ամենաշռնդալից վերջին նվաճումը, իմ տպավորությամբ, Վանահոր կերպավորումն է Հ. Մաթևոսյանի «Չեզոք գոտի» բյուրեղաձույլ բեմադրության մեջ: Ժողովրդի ծոցից ելած, իմաստությամբ ու գենետիկ լավագույն հատկանիշներով ներթափանցված մարտնչող հոգևորականի հավաքական մի կերպար, որին Ռոբերտ Հարությունյանը կենդանացնում է` պոռթկալով ծանրակշիռ բեմափորձի, հղկված արտիստական կարողությունների ողջ ներուժով: Հենց այս դերակատարմամբ է, որ նա կենտրոնացրեց ցանկությունս իր դերակատարումների պրիզմայով վերանայելու թատրոնի խաղացանկը: Ակնդետ հետևել նրա Երևումի («Մեծ լռություն»), Կայափայի («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Մանուկ աղայի («Կատակերգություն»), Դունկանի («Մակբեթ»), Կուֆիսելի («Չաո») բեմական ծնունդին և` խղճի խայթ ունենալ: Արտիստական այս վառ անհատականությունը, ով ունակ է ինքն իրեն չկրկնել, խաղացած դերին կյանք պարգևել գրեթե առանց խոսքի (տարիքն առած, փոքր-ինչ մանկամիտ ու դյուրահավատ դարձած, հուժկու զորականի երբեմնի փառքը խամրած, բարեհոգի Դունկանը) և միայն խոսքով (կապիտալի մրցավազքում կոպտացած, ինքնավստահ խոշոր արդյունաբերող Կուֆիսելը` «Չաո»-ի առաջին տեսարաններում). արժանի է հատուկ վերաբերմունքի: Ինձ նման, բեմադրիչներն էլ «կարճատես» են եղել` չօգտվելով կերպարանափոխվելու բացառիկ արտահայտչականությամբ արդի բեմում այնքան անհրաժեշտ այս «կապիտալի» առավելագույն շահագործման հնարավորությու նից: Լավ է, որ անսալով իրենում կուտակվող ասելիքի թատերայնացված արտահայտման անհագ պահանջին, պրպտուն մտքով, հախուռն ու կայացնող խստապահանջ բարյացակամությամբ ու ընտանիքի նման հարազատ թատրոնի դիմապատկերի բազմազան հարատևության անթաքույց ձգտմամբ` երբեք ինքն իրեն ստեղծագործական պարապուրդի, փառասիրական ներամփոփ նեղացկոտության չի դատապարտում: Մտահղանում է մերօրյա գերխնդիրներով ձևավորվող բեմականացումներ, խանդավառում դրանց հրատապությամբ համախոհ գործընկերներին և բեմ բարձրացնում` հավատարիմ անցած բարձրակարգ թատերական «դպրոցի» դաստիարակությանը: Ինչպես «Կատակերգություն» (ըստ Պարոնյանի) բեմադրության մեջ: «Մեծապատիվ մուրացկաններ»-ի հենքի վրա արված նպատակասլաց ծաղկաքաղով ոչ միայն Պարոնյանի գրական ժառանգությունից, այլև Թումանյանից, Նժդեհից ու Սևակից: Ծաղրի թիրախ են դարձել նրանք, ովքեր, լինելով մեծապատիվ մուրացկաններ, մտավորականներին համառորեն դնում են նսեմացուցիչ վիճակում` գլխատելով ազգի միտքը և արժանավայել ապագան: Այժմ թատրոնի լավագույն ուժերի ներգրավմամբ ձեռնարկել է Հերբերտ Բերգերի «Եվս մեկ Ջեքսոն կամ խառնաշփոթ» թեթևաշունչ սիրային պատմության բեմադրությանը: Խոսքի և իրադրությունների զվարթ կոմեդիա, որ, կարծում եմ, նրա սրված պատասխանատվության զգացումով, անսահման կենսասիրությամբ լիարյուն ներկայացման կվերաճի` օգնելով հանդիսատեսին առժամանակ լիցքաթափվել գերքաղաքականացված հեղհեղուկ առօրյայի ճնշող ազդեցությունից: ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿ Սեպտեմբերի 8-14-ը Բրեստում անցկացված «ըժխԸշ ԹժԻԸ» թատերական միջազգային XII փառատոնում 25 երկրների ներկայացրած աշխատանքներում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Պատվի համար»-ը (Ալ. Շիրվանզադե) առանձնահատուկ ուշադրություն գրավեց դասական դրամատուրգիային արդիական ուշագրավ հնչեղություն հաղորդած ռեժիսորական ու բեմանկարչական ուրույն մեկնաբանությամբ և դերասանախմբի կատարողական անսամբլային բարձր վարպետությամբ: ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ, ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի ՍՈՖՐՈՆՈՎԻ և ներկայացման մեջ ընդգրկված արտիստների` փառատոնի խորհրդանիշ վայրի ցուլի երկու փայտաքանդակ արձանիկներով ու դիպլոմներով ամրագրված այս կրկնակի հաղթանակը հոբելյանական` 85-րդ թատերաշրջանի նախաշեմին, խթանելով ստեղծագործական երևակայության նոր թռիչքներ, կենսական եռանդի առավելագույն կենտրոնացմամբ, անշուշտ, նոր թատերական հրաշքների արարման կարևոր նախապայման կլինի: Երբ ըստ արժանվույն գնահատվում է ստեղծագործական կոլեկտիվ տառապանքի, տքնանքի հասուն պտղի քաղցրությունը, սնուցող աշխատանքային հողն ավելի բարեբեր է դառնում: Մնում է խնամքով ապահովագրել այն անբարյացակամության հողմերից… Բարեկամության շաբաթ