Հայտարարություն


Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ իրականացված հերթական ահաբեկչական գործողությունը: Մենք վստահ ենք, որ սա եւս մեկ սադրանք է` կապված համառ լրագրողի մասնագիտական գործունեության հետ: ՀՀ նախագահական ընտրությունների շեմին նման ահաբեկման չբացահայտումը պիտի դիտարկել որպես հերթական պետական ահաբեկչություն` ազատ խոսքի, ազատ մարդու, ազատ ազգի եւ ազատ հայրենիքի նկատմամբ: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ Լրագրողի հանդեպ կատարված ոտնձգությունը դատապարտելի է և անհարիր` ժողովրդավարության ուղին որդեգրած, իրավական պետության կերտման ճանապարհին որոշակի փորձ կուտակած Հայաստանի համար: Իրավապահ մարմիններն այս անգամ գոնե պետք է վճռական լինեն` հանցագործության հեղինակ(ներ)ին բացահայտելու: Այս կերպ միայն կարելի է կանխել անպատժելիությունից ծնվող բռնարարքները: