ՀԱԱԿ¬ը ուտող¬ուրացողներից չէ°


Արտախորհրդարանական դարձած իր շատ ու շատ բախտակիցների նման Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը նույնպես Նախագահի ընտրություններից առաջ փորձում է ապահով տեղ որոնել այս կամ այն թեկնածուի բանակում£ ՀԱԱԿ առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը նպատակ ունի «քաղաքականությունը Հայաստանում բերել իրական դաշտ», անշուշտ, ոչ միայնակ, այլ ՀՀ առաջին նախագահի հետ դաշինքով£ ¬ Երկրում ստեղծված է բավականին ծանր իրավիճակ£ Տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական, արտաքին հարաբերությունների ոչ ճիշտ ձևավորման բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում£ Բայց այն համակարգը, որը ստեղծվել է 10 տարվա ընթացքում և որը ցանկություն ունի վերարտադրվելու, պետք է հստակ հասկանալ, որ այն հնարավորություն չունի այս հարցերը լուծելու£ Մեզ սպասվում է բավականին տխուր իրավիճակ£ Այս մռայլ անորոշության մեջ Հովհաննես Հովհաննիսյանը տեսնում է մի լուսավոր կերպար` Լևոն Տեր¬Պետրոսյանին, ում վերադարձը որպես «պատմական անհրաժեշտություն» է որակում: ¬ Լևոն Տեր¬Պետրոսյանը ԵՐԵՎԻ (ընդգծումը` Ա. Ն.) միակ լուրջ թեկնածուն է, որը կարող է իր շուրջը համախմբել այն քաղաքական ուժերին, որոնք իրապես ցանկություն ունեն երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնել£ Այսպիսի անկեղծությունը գնահատելի կլիներ, իհարկե, եթե հիրավի օբյեկտիվ լիներ, առանց սուբյեկտիվ պայմանականությունների£ - Նրանք կարող են որոշ դերակատարում ունենալ միայն այն դեպքում, երբ քաղաքական դաշտում լինի քաղաքական այլընտրանք Նախագահի ընտրությունների ժամանակ, այսինքն Լևոն Տեր¬Պետրոսյանը առաջադրվի Նախագահի թեկնածու£ Սա շատ պարզ բան է, սա չտեսնել, չհասկանալը, կարծում եմ` քաղաքական անհեռատեսություն է£ Դժվար չէ ենթադրել, որ ՀԱԱԿ¬ը ՀՀՇ¬ական Արամ Մանուկյանի նշած այն տասը կուսակցություններից մեկն է, որը չուրանալով 1¬ին նախագահի տված հացը, հեզորեն և ապագայի երանելի հեռանկարով մասնակցում է Լևոն Տեր¬Պետրոսյանի մարզային շրջագայություններին և հանդիպումներին£ Երկրի առաջին Նախագահի թիմակից Հովհ. Հովհաննսյանը գոնե ենթադրո՞ւմ է Լևոն Տեր¬Պետրոսյանի պատասխանն այն հարցի, թե ինչո՞ւ էր լռում 10 տարի շարունակ, երբ երկիրն իր բազում հիմնախնդիրներով հանդերձ «բարոյալքվում էր» իր աչքի առջև£ Երկրի հիմնադիր նախագահն արդյոք իրավունք ունե՞ր ընդունել կրավորական կեցվածք£ - Եթե գնանք 10 տարի ետ և տեսնենք, թե ինչու նա հրաժարական տվեց, և որն էր հարցի գինը, ապա դա ԼՂ¬ի խնդիրն էր£ Եվ կարծում եմ, որ այդ գինը ինչ¬որ ժամանակ պետք է տանք… Նա ուներ հարցի լուծման իր տեսլականը, ուստի հրաժարական տվեց և պետք է ասեմ, որ ճիշտ վարվեց£ Նա ասաց, որ պետության առաջ կանգնած ամենամեծ խնդիրը դուք լուծեք, ես ձեզ չեմ խանգարում£ Եվ ի պատիվ իրեն, պետք է ասեմ, որ իրոք չխանգարեց, 10 տարի չխանգարեց£ Նա լռեց, և իրականում կյանքը ցույց տվեց, որ նա ճիշտ է£ Եթե Լևոն Տեր¬Պետրոսյանը այդ ընթացքում ակտիվ քաղաքականության մեջ լիներ, ապա այսօրվա այն ֆիասկոն, որ մենք ունենք, կոպիտ ասած, պրավալը որ ունենք ԼՂ¬ի հարցում, կվերագրվեր իրեն£ 10 տարի մենք ոչ մեկս չենք խանգարել Ռոբերտ Քոչարյանին ԼՂ¬ի 8000 քառ. կմ տարածքի հարցը լուծելու£ Այսինքն, Լևոն Տեր¬Պետրոսյանը նախապես գիտեր, թե ինչ փակուղի է նախապատրաստված Հայաստանի համար և ցանկացավ տաքուկ ստվերում սպասել, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման «շագանակները» ո՞ւմ ձեռքերն են այրելու£ Եթե պետության առջև ծառացած «ամենամեծ խնդիրը» ուրիշները պիտի լուծեին (և, իրականում էլ` գոնե ժամանակային լուծում այդ խնդրին գտնված է), ապա ինքնահնար չե՞ն այն մեղադրանքները, որոնք պոպուլիստական գովազդ են փորձում դարձնել որոշ ուժեր£ Իսկ ինչպե՞ս կընկալի շարքային քաղաքացին Լևոն Տեր¬Պետրոսյանի վերադարձը, երբ ականջներում դեռևս հնչում են 1-ին նախագահի «Երբ ազգովի կխնդրեք» արհամարհանքը£ Դա՞ էր ժողովրդի անկեղծ սիրո, հավատարմության և վստահության դիմաց վերադարձրած «մանրադրամը»£ ¬ Երբ Լևոն Տեր¬Պետրոսյանը քաղաքական որոշում կայացնի և առաջադրի իր թեկնածությունը, հուսով եմ, որ նա բոլորից խելոք, լուրջ դիվանագետ և փիլիսոփա է և այդ բոլոր հարցերի պատասխաններն ու բացատրություններն ինքը կունենա£ Ես խորապես համոզված եմ£ Հ. Գ. Միասնականացում կոչվող երևույթը Երկրի 1¬ին դեմք ընտրելու պարագայում նախևառաջ` բծախնդիր ընտրություն պետք է լինի£ Սա այն եզակի անշրջելի պահն է, երբ քանակը որակ դառնալ չի կարող£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ