Օրենքը` կենսամակարդակին զուգահեռ
¬ Օրինագծերը մշակելիս պետք է զուգահեռներ անցկացնել ժողովրդի կենսամակարդակի հետ£ Մեր իրականությունում ոչ մի պրոֆեսիոնալ թիկնապահ 50 հազար դրամով աշխատանքի չի անցնի£ Եթե տվյալ օրենքը չի ապահովում ժողովրդի սոցիալական վիճակը, ուրեմն բախումներն անխուսափելի են£ Եթե հրամայական է դառնում օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, նշանակում է դրան զուգահեռ օրինագիծ ևս պետք է մշակել£ «Թիկնազորային ծառայության մասին» օրինագծի շուրջ խորհրդակցությունների և քննարկումների ընթացքում ես փորձեցի խնդիրը համադրել սպորտի հետ£ Միաժամանակ առաջարկեցի, որ անձնական և ձեռնարկատիրական պահպանությունները տարանջատվեն£ Դրանք շատ տարբեր են նաև մասնագիտական առումներով£ Կարծում եմ, որ այդ օրինագծում բազմաթիվ թերություններ կան£ Դրանք պետք է շտկել, նոր առաջարկներով լրացնել և համապատասխանեցնել այսօրվա կենսամակարդակին և պահանջներին£ Կյանքը ինքն է թելադրում` թե ինչպիսին պետք է լինի օրենքը, իսկ անհատներն ուղղակի ուղղորդում են դրանք, ճիշտ զարգացման ուղիներ որոնում£ ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ Հանրային ռադիոն և հեռուստատեսությունը ունկնդրին և հեռուստադիտողին խոստանում են նոր եթերաշրջանում թարմացնել եթեր հեռարձակվող հաղորդումները: Ուշադիր ռադիոլսողն ու հեռուստադիտողն արդեն զգում է թարմացման շունչը: Նոր եթերաշրջանում սպասվող նորարարությունների մասին հանրությանը տեղեկացնում են իրենք` այս կառույցների ղեկավարները: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն. Հանրային ռադիոն նոր եթերաշրջանը պատրաստվում է սկսել նոր ծրագրերով, և դրանք բավական շատ են: Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ռադիոյով հեռարձակվող երաժշտության 90 տոկոսը լինելու է հայերեն լեզվով: Այդպիսով ստեղծվում է նոր ժամանակաշրջանի երաժշտության պատմություն: Նորացվելու են արտասահմանի համար տրվող հաղորդումները, որոնք այսօր հեռարձակվում են 13 լեզուներով: Ռադիոյի վեբ-կայքում տեղ կգտնեն եզդիերեն, արաբերեն, քրդերեն և ասորերեն հաղորդումները: Ստեղծել ենք երիտասարդական էջ, որը պետք է դառնա համահայկական երիտասարդական քննարկումների վեբ-էջ: Ռադիոլսողին նորովի է ներկայանում հանրային ռադիոյի երկրորդ ծրագիրը: Ռադիոլորտը երկրորդ շնչառություն է ստացել: Աշնանային Երևանի համար բացառիկ նախագիծ կլինի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավարի հոբելյանների (40 և 60) նշումը: Կարևոր իրադարձություն է Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական խմբի մասնակցությունը մանկական Եվրատեսիլին, այս տարվա դեկտեմբերին` Ռոտերդամում: Նոր եթերաշրջանում կավարտվի տեխնիկական վերազինման փուլը: Կավարտվի նաև կենտրոնական ապարատասրահի տեղադրումը, ինչը թույլ կտա պատրաստ լինել թվային հեռարձակմանը` միաժամանակ ունենալով անալոգային հեռարձակում: ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն. 2008-ը լինելու է տեխնիկական նորամուծության շրջան: Գալիք եթերաշրջանում զարգացնելու ենք ֆիլմարտադրութ յունը: Այն լինելու է հեռուստատեսության գործունեության գերակա ուղղություններից մեկը: «Երևան» ստուդիան արդեն նկարահանել է նոր ֆիլմ: Նկարահանվելու է 180 սերիալանոց հայկական թեթև կենցաղային ֆիլմ: Նորություն է լինելու երիտասարդական-հումանիստական սերիալ-հաղորդումը: Շատ շուտով կսկսվի «Կորուսյալները» հայտնի ֆիլմի ցուցադրումը: Այն սերիալ է էլիտար խավի համար: ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Նոր եթերաշրջանում հեռուստադիտողին ներկայացնելու ենք բավական նոր ծրագրեր և նոր ֆիլմեր: Արդեն հաջորդ տարի կունենանք հայ-ռուսական ևս մի ֆիլմ: Ֆիլմերի թարգմանության որակը հեռու է բավարար լինելուց, և մենք շարունակաբար աշխատելու ենք այն բարելավել: Իսկ չթարգմանված ֆիլմերը եթեր չհեռարձակելը «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի պահանջն է: Հանրային հեռուստատեսությունն ի վիճակի է բացել «Մշակույթ» առանձին ալիք, որտեղ գովազդ չի հեռարձակվի, և կլինեն հայկական և համաշխարհային մշակույթին նվիրված հաղորդումներ: Հեռուստադիտողի մոտ օրեցօր ավելանում է ժողովրդական երգը լսելու պահանջը, և մենք չենք կարող դրան չարձագանքել: Այս շաբաթ մեր եթերում նոր նախագիծ է` «Մենք ենք, մեր սարերը»: Պրոֆեսիոնալ երգիչների կատարմամբ և կենդանի նվագակցությամբ եթերում կհնչի ժողովրդական երգը: Նորացվելու են սփյուռքի հեռարձակվող հաղորդումները: Սփյուռք կհեռարձակվեն միայն ու միայն հայկական ֆիլմեր ու սերիալներ: - Հասարակության մեջ սերիալների նկատմամբ բավական բացասական վերաբերմունք կա, մտահոգություն` դրանց հակադաստիարակչական դերի մասին: Արդյո՞ք այս հանգամանքը հաշվի առնվել է: - Իհարկե, սերիալները եթերում աստիճանաբար պետք է պակասեն: Սակայն մենք չենք կարող եթերից հանել այն, ինչը դիտելու ցանկություն ունի հասարակության 60-70 տոկոսը: Խնդիրն այստեղ սերիալների որակն է, թեև դրանք հիմնականում նույն որակն ունեն: Նշված 180 սերիալանոց ֆիլմը կլինի առաջին հայկական կենցաղային լուրջ սերիալը: