«Օրհնվի էն սհաթը...»
1. Հոգևոր մտերմության հավաստիք «Արամ Խաչատրյան» համերգասրահի մթնոլորտը աննկատ հագենում է հոգևոր խորթության սառույցը հալեցնող ջերմությամբ£ Առաջին անգամ Հայաստանում ռուսական խմբերգային գոհարները ներկայացնող Ա. Յուրլովի անվան ռուսական պետական ակադեմիական երգչախումբը Ս. Ռախմանինովի «Գիշերային արթնություն»¬ից ընտրված դրվագները մատուցում է ներքին անցումներով£ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գենադի Դմիտրյակը հնարամտորեն «շրջանցում» է ծափերը` աստիճանաբար ներքին հաղորդակցություն ապահովելով, նախ, երգչախմբի ու համերգասրահի, ապա` սրահում գտնվող ոչ պատահական ունկնդիրների միջև£ Մենակատար Վալենտին Գուտովը երեկոյան այս անսովոր ժամերգության յուրօրինակ գլխավոր պատարագիչը դարձավ` Դմիտրյակի հետ միասին ամրապնդելով ռուսական եկեղեցու պատրանքը£ Այսօր արդեն շատերիս կյանքի անբաժանելի մասնիկը, ներքին պահանջը դարձած հոգևորի տիրույթներում խորասուզող ծիսական երաժշտության հիպնոսին չտրվելը, գրեթե անհնար է: Ահա թե ինչու հայկականից զգալիորեն տարբերվող ռախմանինովյան երաժշտական ելևէջները կարողացան մտերմացնել սրահում գտնվողներիս և մեր վաղեմի հարևանի նկատմամբ մոտ երկու տասնամյակ հեղաբեկումնային փլուզման արդյունքում անջրպետված բարեկամական զգացմունքները վերստին արթնացնել համերգային ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ժողովրդական հանրածանոթ երգերի ներշնչված կատարում ներով£ Ավելին£ Ոգեշնչեցին Դմիտրյակի միավորող կանչով անկաշկանդ ձայնակցել Առնո Բաբաջանյանի «Հայաստան»¬ին և Գլինկայի «Փառաբանվիր»¬ն ընկալել որպես հայ¬ռուս բարեկամական կապերի վերընձյուղման հիմն, վերահաստատված մտերմության հավաստիք£ «Հայաստանում ռուս խոսքի օրեր»¬ի շրջանակներում կազմակերպված այս համերգը վերջին ակորդն էր հոգևոր-մշակութային վերամիավորմանը միտված միջպետական կարևորագույն նախաձեռնության ավարտական հանդիսությունը£ Ոչ` վերջաբանը, այլ շարունակություն ենթադրող հետագա միջոցառումների համալիրի առաջին հաջողված փուլի տոնական եզրափակումը£ (Շարունակելի)