Նաև ինչից զգուշանալ
Սահմռկեցուցիչ այս պատմությունը, դժբախտաբար, իրականություն է, որը բավական երկար ժամանակ սարսափի մեջ է պահել մոսկվացիներին: Մերօրյա բարքերի նման դաժան դրսևորմանն անդրադառնալով, բնավ սարսափի մթնոլորտ ստեղծելը չէ մեր նպատակը և ոչ էլ մարդկանց իրենց նմաններից հիասթափեցնելը: Ավելի շուտ` զգոնության կոչ է այս հրապարակումը. մարդիկ, մի° տրվեք այսրոպեական հաճույքներին, վանեք ձեզանից գայթակղություն կոչված հրեշին և կիսածանոթ «բարեկամների» հետ (նրանց, ում կենցաղն ու սովորույթներն անհայտ են ձեզ) վայելքներ, շահութաբեր թվացող գործարքներ մի° որոնեք: "ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ" թերթի մեր գործընկերների լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված փաստերով պատրաստված այս հրապարակումը, կարծում ենք, հատկապես մեր երիտասարդ ընթերցողների համար իրենց կենսաձևը վերանայելու հորդոր կլինի: Վերջին հաշվով, սիրելի ընթերցող, ընկալիր այն իբրև ահազանգ և ծանոթ-անծանոթի հետ հարաբերվելիս զգուշորեն օգտվիր ազատություն կոչված քո իրավունքից: Սատանայի արյունոտ հունձը Մոլագարն ամենից ավելի արգասաբեր գործունեություն է ծավալել 2005 թ. վերջերին և 2006-ի սկզբում` ամիսը 2-3 սպանություն: 2005-ի նոյեմբերի 16-ին Բիտցևյան անտառում հայտնաբերվել է միլիցիայի նախկին սերժանտ, 63-ամյա Նիկոլայ Զախարչենկոյի դիակը: Այս սպանությունը կատարելիս մարդասպանն իսպառ կորցրած է եղել մարդկային կերպարը: «Տղամարդն անգամ այսպիսի ուժ չէր կարող ունենալ,- մրմնջացել են փորձագետները` ուսումնասիրելով ծերուկի գանգից մնացած փշրանքները: Անգամ վարկած է հնչել, թե Զախարչենկոյի գլուխը պատահաբար փշրվել է մամլիչի տակ, իսկ մարմինը հետո է նետվել անտառ: Նոյեմբերի 21-ին սպանված Օլեգ Լավրենենկոն Մոսկվա էր եկել «երջանկություն» որոնելու: 2006-ի ամռանը հայտնաբերվեց միայն նրա ծնոտը. մնացած մարմնամասերը շներն էին լափել: Նոյեմբերի 28-ին սպանված 73-ամյա Պյոտր Դուդուկինի խոշտանգմամբ սկսվում է արդեն «հեթանոսական» շարքը` մոլագարը զոհի գանգի մեջ օղու շշեր է խրում: Դեկտեմբերի 6-ին համակենտրոնացման ճամբարից փրկված, պատերազմի վետերան Նիկոլայ Կորյագինը դժբախտություն է ունեցել` պոլիկլինիկայից այդ անտառով տուն գնալ: Մոլագարն արդեն ինքն էլ չի հիշում, թե ոնց է խելքահան արել ձեռնափայտով մի կերպ քայլող ու լսողական սարքով դժվարությամբ լսող ծերուկին… Եվ դարձյալ` պիտակով օղու շշի կտորտանքը` փշրված գանգում… Ու այդպես շարունակ` ևս 3 զոհ դեկտեմբերին, 1-ը` 2006-ի փետրվարին, 2-ը` մարտին: Ապրիլի 11-ին հերթը վաճառողուհի Լարիսա Կուլիգինայինն էր: Այդ ժամանակ արդեն մարդասպանին գտնելու որոնողական ակտիվ աշխատանքներ էին տարվում, և Պիչուշկինը որոշում է կրկին թաքցնել դիակը: Գլխին մուրճի 16 հարված հասցնելուց հետո մարմինը նետում է կոյուղահորը` վստահ, որ այս անգամ էլ կեղտաջրերի հոսանքը կքշի-կտանի: Բայց մի քանի օրից կնոջ անճանաչելի դարձած մարմինը խողովակից դուրս է «լողում»: Միայն 1 ամիս անց անտառում գտնելով Կուլիգինայի պատռված անձնագիրը` իրավապահները կարողացան պարզել սպանվածի անձը: Ի դեպ, այդ դեպքի առիթով մոլագարը խանութում նույնիսկ մոտեցել է ոստիկաններին, թառանչե¯լ է, ափսոսա¯նք հայտնել, իր զարմա¯նքն արտահայտել… Հետո, իհարկե, քմծիծաղել է և կրկին որսի դուրս եկել… վերջին անգամ… Ուրվականի պես Փորձառու մասնագետների պնդմամբ` - Մոլագարին կարելի է գտնել` եթե միայն նա սխալ թույլ տա: Այս եզրահանգումը և° ուրախացնում է, և° զարհուրեցնում: Ուրախացնում է, որովհետև ամենախելոք հանցագործն անգամ սխալվում է ի վերջո: Միաժամանակ սարսափեցնում է, սակայն, քանզի մինչև մարդասպանի վրիպելը տասնյակ անմեղ զոհեր կարող են զրկվել կյանքից: Դժբախտաբար Պիչուշկինն էլ շա¯տ ուշ վրիպեց: Ոստիկանական դարանակալումներն սկզբնական շրջանում ընդամենը զվարճացնում էին մոլագարին. չէ՞ որ իր «մահվան հովտի» ամեն անկյունը նրան ծանոթ էր «5 մատի պես» և Բիտցևյան անտառի մշտական այցելուներին լավ էր ճանաչում: Ասել է թե` նրա համար դժվար չէր միանգամից գլխի ընկնել, թե ամայի այդ արահետում ցուրտ ձմեռով ի՞նչ կարող էին որոնել իրեն անծանոթ 3 տղամարդիկ: Մինչդեռ վերջիններս` խուզարկուները, ժամերով սառչում էին անտառում` չկասկածելով անգամ, որ իրենց որոնյալը, քթի տակ խնդմնդալով, ուրվականի պես ծառերի հետևից հետևում է իրենց: Մոլագարին որոնում էին և° ուղղաթիռով, և° ոստիկանության հեծելազորով: Նույնիսկ մերթ ընդ մերթ կրակում էին ինչ-որ «կասկածյալների». այդպիսիներից մեկը, պարզվել է` համասեռամոլ է, իսկ մեկ ուրիշն էլ սարսափահար դանակով հարձակվել է խուզարկուների վրա: Իսկ այդ ընթացքում հաճախակի դարձող սպանությունների մասին լուրերից խուճապահար էին բոլոր մոսկվաբնակները: Մոսկվայի ՆԳ վարչության` անտառը շրջափակելու, ավելի ստույգ` քիչ թե շատ հայտնի կածանները պարեկներով շրջապատելու որոշումը Պիչուշկինին նյարդայնացնում էր: Ոչ այն պատճառով, որ իր համար դժվար էր խույս տալ «սահմանապահ ներից». պարզապես` ո՞նց էր իր հերթական զոհին համոզելու` արահետները թողած ծառերի միջով անտառ մտնել: Այսուհանդերձ` մոլագարն առանց հաճույքների ապրել չէր կարող. օդ ու ջրի պես նրան անհրաժեշտ էր ինչ-որ մեկին սպանել: Եվ հունիսի 13-ին նա ժամադրության է հրավիրում սուպերմարկետի վաճառողուհի Մարինա Մոսկալևային: Եվ հենց այս կնոջն էլ, թերևս, պարտական են տասնյակ մոսկվացիներ, որ Բիտցևյան սպանդանոցում հայտնվելու հերթն իրենց չհասավ: Անկախ իրենից, բայց իր կյանքի գնով Մարինան խափանեց մարդակերի հետագա ծրագրերը: Հիմա արդեն որևէ մեկը չի կարող իմանալ, թե ինչու Պիչուշկինի հետ հանդիպման գնալուց առաջ երիտասարդ կինը երկտող էր թողել որդուն` «Սաշա, քեռու հետ ես անտառ եմ գնում». նշել էր նաև անտառային «զբոսասերի» հեռախոսահամարը: Անտառից, իհարկե, Մարինան ետ չեկավ` դառնալով մոլագարի վերջին զոհն ու նրա տվյալները «հաղորդողը»: *** Դաժանամոլի բնակարան մուտք գործելու համար իրավապահները հատուկ սցենար էին մշակել. իբր շենքի այդ մուտքում ծխի հոտ է տարածվել, և պետք է ստուգվեն բոլոր բնակարան ները` հրդեհը կանխելու նպատակով: Նույնիսկ շենքի բակում հրշեջ մեքենա էին կանգնեցրել, որի բարձրացված աստիճաններին տեղավորված միլիցիոները պետք է թույլ չտար, որ հանկարծ մոլագարը դուրս նետվի պատուհանից: Իսկ Ալեքսանդրը հանգիստ քնած էր 5-րդ հարկի երկսենյականոց իր բնակարանում… Բոլորն էին լարված, և ոչ մեկը չէր կարողանում հավատալ, որ ի վերջո ավարտվում է մղձավանջը: Բնակարանը խուզարկելու համար 1 օրը քիչ էր. բոլոր իրերը զննել էր պետք ամենայն մանրակրկիտությամբ, իսկ պրպտելու շատ բան կար: Ամենաուշարժանը տխրահռչակ շախմատի տախտակն էր: Իր կատարած բոլոր սպանությունները լավ հիշելու համար Պիչուշկինը թերթերից կտրտած թվեր էր սոսնձել այդ տախտակին: Յուրաքանչյուր սպանությունից հետո հորիզոնական շարքով լրացնում էր վանդակները: Նա շախմատ խաղալ չգիտեր, բայց շաշկու սիրահար էր, և նրա տանը գտնված շաշկին ընդամենը 26 քաղաքար ուներ. պակաս խաղաքարերի փոխարեն օգտագործել է այն շշերի խցանները, որոնք «տնկել» է իր զոհերի գանգերում: Իր հանցագործությունների ամսաթվերն Ալեքսանդրը նշել էր պատի օրացույցի վրա: Օրագի¯ր էլ է պահել` գրառելով ամեն սպանությունից ստացած իր տպավորությունները, բայց այդ հանցանշանը նա ոչնչացրել է Մոսկալևայի սպանությունից անմիջապես հետո: Սպանությունների թեմաներով տեսաերիզներն ու «Մանյակ» վեպը նրա ամենօրյա գործածական իրերից են եղել: Ալ. Պիչուշկինի ցուցմունքներից - Լավ է, որ ինձ կալանավորեցիք. ես երբեք չէի հրաժարվելու մարդասպանությունից ու դեռ մի քանի տասնյակի էլ պիտի ոչնչացնեի,- ձերբակալվելուց անմիջապես հետո «խոստովանել» է նա միլիցիոներներին: Իսկ ցուցմունքներում այսպիսի տողեր կան. - Իմ գործն ավարտելուց հետո տրամադրությունս բարձրանում էր, օրգազմին բնորոշ գրգռվածություն էի զգում: Ինձ համար անհրաժեշտություն էր սպանելը: Եղել են օրեր, որ չեմ ուզեցել անկողնուցս դուրս գալ, բայց ինքս ինձ ստիպել եմ: *** Հետաքրքրական է, որ ձերբակալությունից հետո էլ Պիչուշկինը հաջողեցրեց նոր զոհ գտնելու իր երազանքն իրականացնել: Զոհի դերում այս անգամ Մոսկվայի քաղաքային դատախազության քրեագիտության բաժնի մանեքենն էր: - Մենք նրան Վասյա ենք անվանում,- կատակում են օրենքի պահապանները:- Տեսքով նա շատ նման է մարդու: Պիչուշկինը Վասյային «սպանելով» էր ցույց տալիս, թե ինչպես է ոչնչացրել իր զոհերին: Եվ այնքա¯ն է սիրել Վասյային, որ նախընտրել է 25 կիլոգրամանոց մանեքենն անձամբ քարշ տալ: Ի դեպ, բանտում նա նամակ է գրել իր նախկին աշխատանքային ընկերուհուն, հետո հանդիմանել իրավապահներին. - Է¯, դուք ինձ շուտ բռնեցիք` նրա սպանությունից 1 օր առաջ, թե չէ` ո¯նց էի թաղելու այդ հիմարին: Նույնիսկ տեղն էի արդեն որոշել` խանութից ոչ հեռու: Այնտեղ շուտ չէին գտնի նրան. մի կողմում ավտոտնակներ են, մյուս կողմում` ամայություն,- հառաչել է վայրագը: *** Հոգեբաններից զատ նաև ձեռնագուշակներն ու աստղագուշակներն են հաստատում, որ Ալեքսանդրի մեջ մեծ է մտագարության հակվածությունը: Եվ կրոնական անհրաժեշտ դաստիարակություն չստանելու դեպքում` նրա համար սպանությունը մատաղի պես մի զոհաբերության կնմանվի: