Գնացուցակ` սեռական ստրուկների համար


«Իսլամական պետության» գրոհայիններն օրերս մահապատժել են իսլամիստների հետ սեռական կապերից հրաժարված 19 կանանց: Այս մասին տեղեկացրել է The DΖily MΖil-ը` վկայակոչելով Քրդստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցչին:

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան էլ հայտարարել է, որ ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում երեխաներին ու դեռահասներին վաճառում են սեռական ստրկության: Բանգուրան հավաստիացրել է, որ տեսել է հրատարակված գնացուցակներ, որոնք ամրագրում են վաճառքի գները: 1-9 տարեկան տղաներից ու աղջիկներից յուրաքանչյուրի համար գնորդը պետք է վճարի 165 դոլար, դեռահաս աղջիկների համար` 124 դոլար, իսկ 20 տարեկանից մեծ կանանց գինն ավելի էժան է: Ընդ որում, գերեվարվածներից նախ իրենց համար սեռական ստրուկներ են ընտրում շարժման առաջնորդները, հետո միայն մնացածներին հանում են աճուրդի, որին մասնակցող հարուստ մարդիկ երբեմն մի քանի հազար դոլար են վճարում: Աճուրդում էլ գնորդ չունեցողներին կարող են գնել ԻՊ գրոհայինները` վերը նշված գնացուցակով: