Բարեկեցիկ ապրելու ակնկալիքով


Ձմռան հետքերը վերացնելու նպատակով փողոցներն ու բակերը ձյան շերտով քողարկված աղբակույտերից ազատելու համար մեծածավալ աշխատանքներ կատարվեցին, և այսօր համայնքում մաքրություն է տիրում: Փողոցներում և կանգառներում տեղադրված 150 նոր` փոքր տարողությամբ աղբարկղերի առկայությունը սթափեցնում է ամենաանփույթ անցորդին անգամ: Համաքաղաքային շաբաթօրյակին փողոցներն իսպառ կմաքրվեն կոշտ աղբից: Համատարած մաքրություն է տիրում դպրոցների և մանկապարտեզների շրջակայքում: - Համայնքի ասֆալտապատման աշխատանքները սկսված են,- ասում է Արայիկ Քոթանջյանը,- քաղաքապետարանի աջակցությամբ կասֆալտապատվեն նաև Պ. Սևակ և Կ. Ուլնեցու փողոցները: Զ. Սարկավագ փողոցում աշխատանքներ նույնպես տարվում են: 6,5 կմ երկարությամբ փողոցը ոչ միայն հիմնովին կվերանորոգվի, այլև կդառնա ավելի լուսավոր: Դրանից հետո կարող ենք սկսել 2-րդական փողոցների վերանորոգումն ու լուսավորումը: Այս տարի թաղապետարանի ջանքերով կլուսավորվի շուրջ 10 փողոց, իսկ Մինաս Ավետիսյան փողոցի լուսավորման աշխատանքները կավարտվեն մոտակա օրերին: Պատրաստվում ենք իրականացնել բակերի ասֆալտապատման ծրագիր, որից հետո կտեղադրենք խաղահրապարակներ: Կշարունակվի քայքայված, մաշված աստիճանների` 2007 թվականից ընթացք առած վերանորոգումը: Ընթացքի մեջ են Սևակի պուրակի վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն նստարանների և աղբամանների տեղադրմամբ: Համոզված եմ, որ այն, ինչպես և Դավիթ Անհաղթ զբոսայգին կդառնան համայնքի բնակչության հանգստի ամենասիրված վայրերը: Սակայն կխնդրեի բնակչությանը պահպանել այն ամենը, ինչ արվում է իրենց իսկ բարեկեցության համար: Կենարար ջուր Զբոսայգիներն ու պուրակները հրապուրիչ դարձնելու համար անչափ կարևոր է ոռոգման որակյալ ցանցի առկայությունը, ինչն անցյալ տարի վերանորոգվել է ամբողությամբ: Որպեսզի համայնքի ոռոգման ցանցը ծառայի երկար ժամանակ, այս տարի, բացի կենտրոնական փողոցներից, կվերանայվի նաև 2-րդական փողոցների ոռոգման ցանցը: Կանաչ տարածքները ոչ միայն գեղեցկացնում են համայնքը, այլև նպաստում են օդի աղտոտվածության նվազեցմանը: Այդ նպատակով ծառատունկը համայնքում շարունակական բնույթ է կրելու: Ի դեպ, «Հաղթանակ» զբոսայգու անցյալ տարվա ծառատունկը գոհացնող արդյունք տվեց. նորատունկերի 80-90 տոկոսը կհարատևեն անտառի կյանքը: 2007-ին զբոսայգու ու նաև Սևակի պուրակում և թե բակերում դարձյալ կշարունակվեն ավանդույթ դարձած ծառատունկերը: Բնակֆոնդի պահպանումը գերխնդիր է - 2007 թվականին այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի թափով են սկսվել,- ասում է համայնքի ղեկավարը,- փետրվար ամսից սկսել ենք համայնքի բազմաբնակարան շենքերի նոր դռների տեղադրում: Արդեն շուրջ 50 դուռ պատրաստ են տեղադրման: Սակայն միայն թաղապետարանի միջոցներով անհնար է իրականացնել նման աշխատանք: Մեզ համար, առաջնային է նաև տանիքների նորոգման խնդիրը` դրանց համար տրամադրելով իզոգամ և ազբոշիֆերներ: Թաղապետարանի ուժերից վեր է տանիքների և վերելակների վերանորոգումը, և եթե կառավարությունն ու քաղաքապետարանը չօգնեն, ապա միայն վերելակային տնտեսության համար պահանջվող գումարը քսան անգամ կգերազանցի մեր բյուջեով նախատեսվածը: Համատիրություն, գործ արա Համատիրությունների ներկայիս կարգավիճակը մտահոգում է գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին: Ի վերջո, ո՞ւմ է վստահվելու տանիքների և վերելակների վերահսկումը: - Համագործակցություն, անշուշտ, կա,- ասում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարը,- ինչի արդյունքում բավական խնդիրներ լուծվել են: Սակայն համատիրության ընդհանուր կարգավիճակից դժգոհ եմ: Այն իր ներկայիս մոդելով դժվար թե կարողանա պահպանել շենքերը: Նրանց համար օրենսդրորեն հարկ է սահմանել նոր պայմաններ ու պահանջներ, այլապես դժվար կլինի համատեղ աշխատանքը: Ի տարբերություն մեզ, օրինակ, Գերմանիայում, պետությանը չեն մտահոգում նմանատիպ խնդիրներ, քանի որ դրանք սեփականատիրոջ` բնակչի լուծելու խնդիրներ են: Կարծում եմ` տանիքի խնդիրը լուծված կհամարվի, եթե այն սեփականաշնորհվի վերջին հարկի բնակիչների կողմից: Դռների տեղադրման հարցում այլ է խնդիրը: Եթե առանձնատան բնակիչն իր դուռը վերանորոգում է սեփական ուժերով, ապա բազմաբնակարան շենքում այլ է վիճակը: Դռների տեղադրման համար պայմանավորվածություն կա համատիրությունների ղեկավարների հետ. իրենց միջոցներով տեղադրած մեկ դռան դիմաց թաղապետարանը տեղադրում է երկուսը: Սակայն համատիրության բարեխիղճ նախագահների կողքին կան նաև այնպիսիք, ովքեր թերանում են իրենց պարտականություններում: Վերելակը բարձրահարկի զարկերակն է Այդ նպատակով հատկացված մեծ գումարները դարձյալ չեն բավարարում աշխատանքները լիարժեք ավարտելու համար: Համայնքում վերելակային տնտեսություն ստեղծելու թաղապետարանի ջանքերը իզուր անցան, քանի որ հնարավոր չեղավ հաղթահարել հարկային դաշտում առկա խնդիրները: Դրան նպաստեցին նաև վայ-մասնա գետները, ովքեր առանց լիցենզավորման, էժան գնով իրենց ծառայությունն էին առաջարկում (այսօր նույնպես) բնակչությանը և հուսախաբ անում: Թաղապետարանը, սակայն, գտել է հուսալի տարբերակ. - Տարվա սկզբին Աբովյան քաղաքում գտնվող վերելակային տնտեսությամբ զբաղվող մի ձեռնարկության հետ կնքել ենք պայմանագիր, և նա էլ այսուհետ կիրականացնի համայնքի այդ աշխատանքների վերահսկողությունը: Այդ նպատակով թաղապետարանը կտրամադրի գումարներ, որոնք հնարավոր չէ հավաքել բնակչության կողմից: Ուրախալի մի փաստ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Դավիթ Անհաղթի թիվ 6 հասցեում գտնվող հանրակացարանի մասնաշենքի վերելակը 20 տարվա անգործությունից հետո վերանորոգվել է և պատրաստ է արդեն շահագործման: Սակայն որդեգրել ենք մի սկզբունք` ոչ մի վերելակ առանց բնակչության մասնակցության չպետք է վերանորոգվի: Նրանք պարտավոր են հասկանալ, որ այն իրենց համար է, ուստի պետք է սրտացավ լինել և չխուսափել համագործակցությունից,- հիմնավորում է Արայիկ Քոթանջյանը: Բնակարանամուտը հեռու չէ Զոհված ազատամարտիկի կարգավիճակ ունեցող 13 ընտանիք թեև տարիներ առաջ ուսանողական հանրակացարանում բնակտարածք ստանալու բախտ էին ունեցել, սակայն հրաժարվել էին ապրել, քանի որ դրանք սոսկ դատարկ տարածքներ էին, կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Ինչպե՞ս ապրեին, երբ չկար ջուր, կոյուղի, անգամ` դուռ ու պատուհան: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Պաշտպանության նախարարության աջակցությամբ այս տարվանից սկսվեցին բնակարանների վերանորոգման աշխատանքները: - Հատկացված տարածքները հիմնովին վերանորոգվել են, ապրելու համար դարձել հարմարավետ,- գոհունակությամբ նշում է համայնքի ղեկավարը,- վերանորոգված են նաև շենքի վերելակը, մուտքերը: Ապրիլի վերջին կնշվի բնակարանամուտը, և 13 ընտանիք կվայելի այն, ինչին վաղուց էր արժանի: Հարց համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետական կուսակցության համար գերխնդիր է տնտեսության աճի, աշխատատեղերի ստեղծման և երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծումը: Որպես ՀՀԿ-ի Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ինչպե՞ս եք պատկերացնում նշված խնդիրների լուծումը Ձեր համայնքում: - Այս ուղղությամբ իրականացվում է մի ծրագիր: Համայնքի` ամբողջովին վերանորոգված` մշակույթի տան կահավորված համակարգչային կենտրոնում անհրաժեշտ գիտելիքներով կզինվեն համակարգչային հիմնաhկան գիտելիքներով, ինչն անհրաժեշտ է գրեթե ցանկացած աշխատանքում: Մեր համայնքում մեծ թվով աշխատատեղեր կան, գործատուները որակյալ մասնագետների կարիք ունեն, ինչի պակասը զգացվում է: Համոզված եմ, որ բանիմաց, գրագետ և գործունյա երիտասարդը առանց աշխատանքի չի մնա: Տնտեսական աճը ևս առկա է. այս իրողությունը ես կարող եմ փաստել և որպես համայնքի ղեկավար, և° որպես գործարար: Մեր համայնքում գտնվող «Ռելեի» գործարանում տեղակայված 10-12 փոքր ձեռնարկություններն այսօր շահագործվում են: Կան նաև փոքր և միջին այլ ձեռնարկություններ, որոնք ինչ-որ չափով լուծել են աշխատատեղերի խնդիրը: Այդ լուսավոր օջախը` գրադարան Դրոյի 16ա հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի մի ընդարձակ հատվածում տեղակայված համայնքի կենտրոնացված գրադարանային համալիրը (ԿԳՀ) երկարատև դեգերումներից հետո շարունակում է իմ առաքելությունը` իր շուրջը համախմբելով Քանաքեռի, Վերին և Ներքին Զեյթունի բնակչությանը: 3600 ընթերցող ունեցող ԿԳՀ-ն իր նոր և արդեն մշտական հանգրվանում 2007 թվականի սկզբից առ այսօր կարողացել է ներգրավել ևս 1000 ընթերցող` հիմնականում աշակերտներ, ուսանողներ և թոշակառուներ: - Եթե նույնիսկ մեկ տարի գրադարանը չգործի, բավական է, որ խզվի գրադարան-ընթերցող կապը,- ասում է ԿԳՀ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը:- Սակայն թաղապետարանի ֆինանսավորման շնորհիվ ձեռք բերած նոր գրականության և մեր աշխատանքի շնորհիվ հաջողվեց վերականգնել ընդհատված կապը: Ներկայումս համալիրում (ներառյալ մասնաճյուղերը) գրադարանային ֆոնդը կազմում է 140 հազար կտոր գրականություն, որին ավելացել են 300 կտոր նոր լույս տեսած գրքեր: Համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի կողմից տրամադրված 1 միլիոն դրամով ամբողջովին թարմացվեցին շենքի հոսանքագծերը: Ձմռան ամիսներին անգամ գրադարանն արձագանքել է մշակութային բոլոր իրադարձություններին, չեն անտեսվել հոբելյանական տարելիցները, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել գրադարանի բոլոր աշխատակիցները և ընթերցողները: «Մանկական գրքի շաբաթի» և «Գրադարանային շաբաթի» շրջանակներում ԿԳՀ-ի կուլտմասսայական աշխատանքների կազմակերպիչ Նարինե Սարգսյանի կազմակեր պած «Գիրքը մեր բարեկամն է» միջոցառումն ու սիրված արձակագիր Ռուբեն Մարուխյանի հետ հանդիպումը հերթական ապացույցն էր գրադարան-ընթերցող սերտ կապի: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումները մեր ընթերցասեր բնակչության համար գրադարանը կդարձնեն տեղեկատվության և ընթերցանության միակ հաճելի վայրը: Գուսան Աշոտ - 100