ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Դժվար է հավատալ, որ այլեւս չկա մեր սիրելի, անսահման բարի, հազվագյուտ մարդը, ընկերը, գործընկերը, բոլորի համար մտերիմ Հերբերտը, Հերբերտ Բաղդասարյանը. անուն ազգանուն, որ երկար տասնամյակներ դրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ աշխարհի բազում երկրների մամուլում տպագրված լուսանկարների տակ, անուն, որ կապված է Արմենպրեսի ֆոտոխրոնիկայի ձեւավորման, երկարամյա բեղմնավոր գործունեության հետ, անուն, որը միջազգայնացավ հատկապես «Ֆոտոլուր» գործակալութ յան կայացմամբ: Նա ստեղծեց հայ ֆոտոժուռնալիստիկայի հիանալի դպրոց: Իր` վանեցու արմատներից, իր` Նեմրութ հորից վերցրեց մարդասիրությունը, ազնվականությունը, բարեխղճությունը, արժանապատվությունն ու իր գեղեցիկ ներկայութ յամբ հարստացրեց մեզ, սովորեցրեց ինչպես աշխատել ու ապրել: Ապրել հպարտ` առանց մանրանալու, օգնել մարդկանց` առանց հաշվելու այդ օգնությունը, բոլորիս համոզել, որ շատ առողջ է` թաքցնելով իրեն տանջող ցավը: Ներողամիտ ու հանդուրժող լինել` այդպես պատժելով վատը, դժվարությունը իրեն, միայն իրեն, իր ներսում պահելով` մտերիմներին չցավացնելու համար: Դժվարին այս կյանքում ինչպես դիմանար այդպիսի ծանրությանը նրա բարի ու փխրուն սիրտը: Հայաստանի ժուռնալիստների միություն «Ֆոտոլուր» գործակալություն