Իսկ մենք տենդագին հովանավոր ենք փնտրում


Օտար թիկունք ենք որոնում, որ մեզ պաշտպանի, օտարի ուս, որ գլուխներս հենենք ու մեր դարդը լանք: Դրսերում ենք որոնում` «մի աչքներս» դեպի հյուսիս հառած, մյուսը` արևմուտք: Մոռանում ենք, որ ոչ մեկն իր շահը թողած` մեր սիրուն աչքերով չի հմայվելու: Չենք նկատում կամ չենք ուզում նկատել, որ նույն տենդով պառակտվում ենք` մոռանալով, որ համախմբվելու դեպքում ոչ միայն ինքներս ենք ուժեղանում, այլև որպես հուսալի գործընկեր-երկիր ենք ընկալվում:

Հնուց է ասված` «Ինքն իր մեջ պառակտված ամեն տուն ավիրվում է»: Թե´ հյուսիս, թե´ արևմուտք, նաև արևելք ու հարավ նայողների մտահոգությունը կարծես թե նույնն է` պահպանել այն մի բուռ տարածքը, որ աշխարհի 10 միլիոն 770 հազար հայերի հայրենիքն է: Սակայն երևի յուրաքանչյուրն իր ճաշակով, իր ակնկալիքների չափով է սիրում այդ հայրենիքը: Տեսականորեն ամենքը գիտեն, որ միշտ գերակա է սեփական շահը: Ստացվում է` սեփական շահի գիտակցումն էլ մեզանում պայմանական է: Ու ապավինում ենք օտարին:

Համլետյան «Լինե՞լ, թե՞ չլինելու» լրջությամբ բանավիճում ենք` «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք»: Չենք ասում` և´ Ռուսաստան, և´ Արևմուտք ու Եվրոպա: Չենք ասում, որովհետև խաղի կանոնները մենք չենք թելադրում, իսկ թելադրողն էլ միակ-անփոխարինելիի դափնին են մեզանից