Հոգին դուրս է թռել մարմնից
Համացանցում հայտնված սոսկալի տեսագրությունը պատկերում էր, թե ինչպես է չինական հիվանդանոցներից մեկում մահացող կնոջ մարմնից դուրս թռչում նրա հոգին: Բազմաթիվ օգտատերեր այդ տեսագրությունը համարել են ուրվականների գոյության ապացույց. ոմանք էլ, իհարկե, կասկածամտորեն են վերաբերվել դրան (տեղեկացրել է Mirror-ը):
Տեսագրության մեջ սպիտակ սավանով ծածկված կնոջից դուրս է թռչում կիսաթափանցիկ «հոգին», դուրս «նետվում» հիվանդասենյակից և անհետանում միջանցքում:
- Գոնե հիմա աթեիստները կվերանայեն իրենց հայացքները,- գրել է YouTube-ի օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշն էլ հակադարձել է.
- Այդ երբվանի՞ց է հոգին տեսանելի դարձել:
Սա այն դեպքերից է, երբ թե´ դժվարանում, թե´ չես կամենում ո´չ հավատալ, ոչ էլ` հերքել: Որ ժամանակակից տեխնոլոգիաներով կարելի է ցանկացած առասպել ճշմարտանման ներկայացնել` փաստ է: Փաստ է նաև այն, որ հմուտ աճպարարները կարող են ամեն ինչ բիզնեսի վերածել:
Եթե նախանցյալ դարում ոգեհարցուկները, իսկ անցյալ դարում այլմոլորակայինների այցերն էին սենսացիոն, այսօր ուրվականների մասին «մանրապատում»-տեսագ րություններն են շրջանառվում:
Այս տեսահոլովակից մի քանի օր առաջ էլ հաղորդվել էր, որ Ճապոնիայում տեսագրել են տաքսի նստող ուրվականի: Դրսում տեղադրված տեսախցիկներն «ամրագրել» էին այդ երևույթը, և դիտողները դժվարացել են բացատրել դա (տեղեկացրել է Metro-ն):