Զենքի վաճառքը ռեկորդներ է սահմանում


Ասում են` այս ամառն ԱՄՆ-ում մեծացրել է հետաքրքրությունը զենքի հանդեպ: Մինչ այս` երկրում երբևէ այսչափ զանգվածային սպանություններ չէին եղել ու երբևէ ոստիկանության և էթնիկ փոքրամասնությունների միջև այսքան բախումներ տեղի չէին ունեցել:

Դրանում, իհարկե, «մեղքի» մեծ բաժին ունեն հեռուստաեթերներով անվերջ հնչող տեղեկատվություններն ու պատմությունները` Եվրոպայում ահաբեկչության աճող սպառնալիքի մասին: Հակաահաբեկչական քարոզչությունը փաստորեն, հակառակ արդյունքի է հանգեցնում. ոմանք զենք են գնում` իրենց պաշտպանված զգալու, ոմանք էլ` դրանով այլոց ահաբեկելու համար: Եվ ամեն անգամ, երբ Օբաման խոստանում է սահմանափակել զենքի շրջանառությունը, ավելի ու ավելի է մեծանում զենք ձեռքբերողների քանակը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով միայն հուլիս ամսին գնվել է շուրջ 2 միլիոն 200 հազար միավոր հրազեն, ինչը գրեթե 40 %-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակի և երեք անգամ ավելի է` 2008 թվականի համեմատությամբ (գրել է vestifinΖnce.ru-ն):