Դեպարդիեի «ցախանոցը»
Սկանդալային այս արտիստը Ռուսաստանից հեռանալով կարող էր նաև ասել` «Եկա, տեսա, ձանձրացա», կամ` «Հավատացրի, հավատացին, հոգնեցին»: Բայց CΖnΖl+ հեռուստաալիքով մեկնաբանելով իր հեռանալն` ասել է.
- Եթե երբևէ կարոտեմ այդպիսի կյանքը, ես կարող եմ մի քանի օր ապրել իմ ցախանոցում:
Ռուսաստանը նա անվանել է «գարշահոտ ցախանոց, և ասել, որ այլևս չի պատրաստվում վերադառնալ այնտեղ: Չնայած մորդովական գրանցում ունի, բայց արդեն վաճառել է Ռուսաստանում ունեցած տները:
Ժերար Դեպարդիեն ՌԴ անձնագիր էր ստացել անձամբ Վլ. Պուտինի կարգադրությամբ` «Կինեմատոգրաֆի զարգացման մեջ բացառիկ ավանդի համար» ձևակերպմամբ: Հետո նրան երկու բնակարան էին նվիրել` Սարանսկում և Գրոզնիում, որոնք նա վաճառել էր մեկնելուց առաջ: Գրոզնիի բնակարանը գնահատվել էր 15 միլիոն ռուբլի (տեղեկացրել է woΗΖns-secret.ru-ն): Այնպես որ` ռուսաստանյան այդ «հյուրախաղը» ևս եկամտաբեր էր Դեպարդիեի համար:
Հիմա նա ժամանակի մեծ մասն անցկացնում է Բելգիայում, ինչպես նաև խնամում է Ֆրանսիայի հարավում իր խաղողի այգիները: