Պուտինը նոր սիրավե՞պ է սկսել


Արտասահմանյան լրատվամիջոցների հավաստմամբ` այո: Աշխարհաքաղաքական խաղերից անմասն չմնացող ՌԴ առաջնորդի ընտրյալը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նատալյա Ռագոզինան է` ծագումով ղազախստանցի: Տարածվող այս կարծիքին բլոգերները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ տեսադաշտից անհետացել է մեկ այլ մարմնամարզուհի` Ալինա Կաբաևան, ում հետ Պուտինի կապերի մասին խոսվում էր առժամանակ առաջ:

Ամերիկյան The DΖily BeΖst պարբերականն անդրադարձել է համացանցում շրջանառվող` Վլադիմիր Պուտինի նոր ընկերուհու մասին: Աշխարհի բացարձակ չեմպիոնուհի Նատալյա Ռագոզինան հայտնի է «Կռան» (կամ` «Կոշտ»` «Կուվալդա») մականվամբ: Նրանց սիրավեպի մասին խոսակցությունները սկսել են տարածվել այն պահից, երբ Կրեմլի պաշտոնական կայքը լուսանկարներ է տեղադրել` Սոչիում կայացող պրոֆեսիոնալ մարտական սամբոյի մրցումներից (գրել է ZnΖk.coΗ-ը): Մրցապայքարի ժամանակ Պուտինի աջ կողմում նստած է եղել 39-ամյա ազդեցիկ շիկահերուհի Նատալյա Ռագոզինան:

Նշվում է նաև, որ Ռագոզինան առաջին անգամ չէ, որ մարզական միջոցառումներում ուղեկցում է Պուտինին: Նա ՎՎՊ-ի կողքին է եղել և 2011 թ.` խառը մենամարտի աշխարհի չեմպիոն Ֆեոդոր Եմելյանենկոյի ու ամերիկացի Ջեֆ Մոնսոնոմի մրցամարտի ժամանակ: Սերը ում ասես` կարող է «կպչել», բայց Պուտինի թուլությունը ոնց որ` մարզուհիներն են: Այն էլ` չեմպիոնուհիները: