Անանց մի սիրո պատմություն


Հուզիչ և գեղեցիկ լինելուց զատ` այս պատմությունն ասես փաստում է, որ իսկական սերը չի լքում իրեն ապավինողներին: Նաև` ինչպես ժողովուրդն է ասում` երկնքում կնքված ամուսնությունները երկրի վրա անպայման կայանում են:

79-ամյա հարսնացու Մարգարեթն իր սիրեցյալի հետ ամուսնության հանդեսին որոշել է սպիտակ երկար կիսաշրջազգեստ հագնել և երկնագույն հյուսվածքով բլուզ, իսկ մազերը զարդարել թարմ ծաղիկներով: Փեսացուն մի քիչ մեծ է նրանից` 85 տարեկան:

Նոր չեն ծանոթացել. իրար սիրել ու հանդիպել են մոտ 60 տարի առաջ` երկուսի համար էլ հարազատ մի քաղաքում` Օհայոյի ափին: 17-ամյա Մարգարեթն այն ժամանակ ավարտում էր դպրոցը, իսկ 23 տարեկան Հենրին աշխատում էր տեղի պղձնաձուլական գործարանում:

Առժամանակ անց` աղջիկը մեկնել է ուրիշ նահանգ` սովորելու, սակայն հաճախակի տուն էր վերադառնում` սիրեցյալի հետ հանդիպելու: Մայրը մի օր պահանջել է հեռանալ այդ երիտասարդից, որովհետև նա աղջկան «հետ է քաշում», իսկ իր դուստրը պետք է սովորի:

Մարգարեթն անանց սիրո մասին 1-2 տարի առաջ պատմել է տանտիրուհուն, ով էլ օգնել է միայնակ կնոջը` վերագտնելու կորսված երջանկությունը: Բարեսիրտ տանտիրուհին գտել է Հենրիի հեռախոսահամարը և Մարգարեթին ստիպել, որ զանգահարի նրան: Պարզվել է, որ Հենրին վաղուց ամուրի է և երեխաներ չունի: Հետո նա էլ անկեղծացել է, ու խոստովանել, որ կյանքում ոչ մի պահ չի դադարել Մարգարեթին հիշել և սիրել: Ու ահա սիրող սրտերը միասին են:

«Աննշան» մի «մանրուք» ևս. Մարգարեթի կյանքում երբևէ այլ տղամարդ չի եղել. նա կույս է: Եվ զույգը որոշել է սեռական հարաբերություն չունենալ մինչ հարսանիքը: (cosΗo.ru):