***

Հանդիպում են երկու համասեռամոլ.

- Մեր ընտանիքում դժբախտություն է սպասվում. ամուսնուս բանակ են տանում:

- Իսկ դու ուրախացիր, որ կնոջ դերում ես և քեզ չեն զորակոչի:

 

***

- Զարմանում եմ, որ այսքան խմում ես և ուտում: Ախր ստամոքսի խոց ունես, բժիշկը քեզ արգելել էր խմել, ծխել...

- Արգելել է´ր: Բայց ես 300 դոլար տվեցի ու նա ամեն ինչ թույլատրեց:

 

***

Գուգուն վերադառնում է Անգլիայից:

- Հը´, ո՞նց էիր խոսում մարդկանց հետ: Անգլերեն չիմանալդ քեզ չխանգարեց,- հարցնում են հարազատները:

- Ինձ չխանգարեց. ես հանգիստ ասում էի ասելիքիս, բայց ա´յ անգլիացիները տառապում էին` հասկանալու համար:

 

***

- Հայերդ անընդհատ պարծենում եք` մենք հայ ենք, մենք հին ազգ ենք, հանճարներ ունենք... Բայց Հայաստանում ընդամենը 1,5-2 միլիոն մարդ կա:

- Դա հիմա մեր գրասենյակն է:

 

***

- Ասում են` նախկինում ամուսինները վաճառել են իրենց կանանց: Եթե հիմա էլ այդպես լիներ, դու ինձ կվաճառեի՞ր, ի՞նչ գնով,- հարցնում է անհաշտ կինը:

- Ես քեզ կնվիրեի` եթե միայն խոստանային, որ հետ չեն բերի: