Եվրադատարանը հիասթափեցրել է
Վրաստանի «Մարդու իրավունքների գերակայություն» ոչ կառավարական կազմակերպությունը Եվրադատարան է ուղարկել 2007-ի նոյեմբերի 7-ին Թբիլիսիում ցույցը ցրելու ընթացքում ֆիզիկապես հաշմված քաղաքացիների դիմումները: - Իրավաբանական օգնություն ստանալու նպատակով, 2009 թ. փետրվարին մեր կազմակերպությանը դիմեցին 3 տուժողներ, ովքեր ֆիզիկապես ծայրահեղ ծանր վիճակում էին: Նրանց դիմումներում ասվում էր, որ երկրի կառավարության կողմից խախտվել են կյանքի, արտահայտվելու ազատության, ժողովների և ցույցերի իրավունքները: Պետք է նշել նաև, որ համապատասխան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից չեն հետաքննվել մարդու իրավունքների խախտման փաստերը,- տեղեկացրել են կազմակերպությունում: Նրանք չեն թաքցրել իրենց հիասթափությունը, որ Եվրադատարանում` - Դիմումատուներին տուժողներ չեն ճանաչել: Հանցագործության պահից անցել է 2 տարի, և տվյալ գործով որևէ մեղավոր չի հայտնաբերվել: