Քերոլայն Քոքսը` Հայաստանում


Օրերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի խումբ փորձագետներ: Նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ուսումնասիրություններ կատարել Հայաստանի և Արցախի պատմության վերաբերյալ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: