ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Հայության ձեռքբերումներն ու կորուստները գնահատելիս ժամանակն ու պատմությունը անաչառորեն կնշեն Երևանի ավագանու 09 թ. մայիսի 31-ի ընտրությունների նշանակությունը Հայոց պետականության կերտման մերօրյա փուլում: Կխմբագրեն ժամանակակիցներիս վերաբերմունքը, գնահատականները, մոտեցումները կուսակցությունների և առանձին գործիչների նկատմամբ: Սակայն ինչ էլ ասվի, անառարկելի է այն, որ այս ընտրություններով դրվեց ժողովրդավարության և քաղաքական մշակույթի նոր սկիզբ: Ուստի, բարձր գնահատելով մեր համաքաղաքացիների դրսևորած կամքը, ի սրտե շնորհավորում ենք Երևանի նորընտիր քաղաքապետին, ավագանու մաս կազմող Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան կուսակցություններին, Հայ Ազգային Կոնգրես դաշինքին և հույս հայտնում, որ ավագանու յուրաքանչյուր անդամն իր գիտելիքները, իմացությունը, փորձը կծառայեցնի մեր հայրենիքին ու ազգին: Հուսով ենք նաև, որ ՀԱԿ-ը կվերանայի բանավոր հնչեցրած հրաժարումը` քաղաքապետարանի ավագանու մաս կազմելուց և օգտվելով իր մանդատների ընձեռած հնարավորությունից, գործնականորեն կապացուցի իր նվիրվածությունը` կյանքի կկոչի նախընտրական իր ծրագրերը: