Արտոնություններ կալանավորներին
Վրաստանի խորհրդարանում մայիսի վերջին առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի պահանջով ազատազրկվածների որոշակի խավ արձակուրդի հնարավորություն կստանա: «Հեղափոխական նորարարություն» որակված այս օրենքի համաձայն` ազատազրկված հղի և մինչ 3 տարեկան երեխա ունեցող կանայք, ինչպես նաև անչափահասները, տարեկան 3 անգամ 5-ական օրով կարող են հեռանալ պատժավայրից: Իսկ թեթև հանցագործություն կատարած անձինք` տարեկան 2 անգամ կարող են օգտվել այդ արտոնությունից: Փորձարկումների գծով նախարար Դմ. Շաշկինն էլ հայտարարել է, թե արձակուրդի օրերի քանակը դեռևս վերջնական չէ, և այդ ամենը կախված կլինի կիրառման ընթացքից` արդյո՞ք նման նորարությունը հանրության շրջանում վախ և լրացուցիչ լարվածություն չի տարածի: