Զինավարժություններին ՆԱՏՕ-ից դիտորդներ չեն հրավիրվելու.


- Նախ, դա զուտ ներռուսաստանյան ուսուցում է. ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին որպես դիտորդ հրավիրենք: Երկրորդ. Կովկասյան տարածաշրջան մեր զինավարժություններին գալուց առաջ, հարկ է, որ Դաշինքը Ռուսաստանի հետ վերականգնի քաղաքական, այնուհետև նաև ռազմական նորմալ հարաբերությունները, որոնք սառեցվել են բացառապես նրա սեփական նախաձեռնությամբ: Եվ էլ Վրաստանում զորախաղեր չանցկացնի,- ԹպրՑՌ հեռուսաալիքով պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Մոսկվան դեմ էր Վրաստանում ՆԱՏՕ-ի զինավարժություններին, որոնց մասնակցեցին շուրջ 1000 զինծառայողներ` Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրներից և գործընկեր պետություններից: Ռուսաստանն առաջարկել էր տեղափոխել կամ հետաձգել այդ խաղերը, սակայն Բրյուսելն, ի պատասխան` առաջարկել էր միանալ դրանց: Մինչդեռ մասնակցությունից հրաժարվել էին ոչ միայն ՌԴ-ն, այլ նաև Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Սերբիան, Ղազախստանը, Հայաստանն ու Շվեյցարիան: