Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ


ԱՇԽԱՐՀԻ առաջին ալտահար Յուրի Բաշմետի ու նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» «Գրեմի» մրցանակակիր կամերային նվագախմբի երևանյան մենահամերգի բուռն ընդունելությունը ինքնըստինքյան հասկանալի էր£ «XXI¬ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից քանիցս հյուրընկալված մեծանուն արվեստագետը, ում քաղաքացիական և արտիստական զուգակցված գործունեությունը, սկիզբ առնելով XX դարում և փայլուն կենսագրություն ստեղծելով Մյունխենի ARD մրցույթի գլխավոր մրցանակով, Կարնեգի Հոլում (Նյու Յորք), Բարբիքանում (Լոնդոն), Լա Սկալայում (Միլան) ու հեղինակավոր այլ համերգասրահներում Պաոլո Տեստորեի պատրաստած հնամենի ալտի (1758 թ.) բացառիկ մենահամերգներով` XXI դ. երաժշտարվեստի հեռանկարներում արդեն արժանիորեն հաստատել է իր տեղը£ Կատարողական նրա վարպետության ներշնչանքով մի շարք հանրահայտ ժամանակակից կոմպոզիտորներ` Ա. Շնիտկեն, Ե. Դենիսովը, Ջ. Թավեները, Գ. Կանչելին և այլոք, ավելի քան 50 կոնցերտ ու այլ երաժշտակտավներ են գրել հատուկ նրա համար£ Աշխարհի հեղինակավոր երաժշտական փառատոների մշտական մասնակիցը լինելով` Յուրի Բաշմետը մեր «XXI¬ի հեռանկարները» ընդգրկում է 10 լավագույնների շարքում և, ամենայն մասնագիտական բարեխղճությամբ, իր հիմնադրած կամերային նվագախմբի ընտրանիով զրնգուն շարունակությունն ապահովում երևանյան փառատոնի տասներորդ համերգաշրջանի£ Եվ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նշանավորվում է Գրիգի ու Բախի, Բրուխի ու Չայկովսկու հրաշալի ստեղծագործությունների անթերի վերակենդանացմամբ£ Արդի հայ երաժշտարվեստի նահապետներ Էդ. Միրզորյանն ու Ալ. Հարությունյանը միանում են որոտընդոստ ծափերին, որոնց պահանջով իր ժանրի մեջ աշխարհում լավագույններից մեկը ճանաչված «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը Յուրի Բաշմետի մենանվագով, դասականների ու ժամանակակիցների գլուխգործոցներից կազմված իր հարուստ երկացանկից հանպատրաստից հավելում է համերգային ծրագիրը£ Առանց հոգնության որևէ նշանի, 5 աշխարհամասերի 45 երկրներում ծավալած գործունեության խելահեղ ռիթմի նախօրեին ունեցած պրկումից դեռևս չլիցքաթափված£ Ժամ ու ժամանակ մոռացած հանդիսասրահը, բարձր արվեստի հետ հերթական անմիջական հաղորդակցությամբ խանդավառված, երախտագիտության խոսքերի պաշարման կուռ օղակում է պարփակում փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին ու գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանին£ Վերջիններիս նվիրումը իրենց դժվարին նախաձեռնության հարատևությանը աննկատ չի մնում նաև «XXI¬ի հեռանկարներ» -ին հյուրընկալվող երաժիշտների կողմից£ «Վստահեցնում եմ լուրջ երաժշտարվեստի գոհարները հայկական հողի վրա լիարժեք վայելողներիդ,¬ իրեն մեծարող երևանյան համերգաշարի օրերին ասաց Գիա Գանչելին,¬ չլիներ այս փառատոնի կազմակերպիչների խենթ խիզախումը, բարձրարվեստ մեղեդիները վիրտուոզ կատարումներով հազիվ թե ճեղքեին վերջին տասնամյակների մթագնած երկնքի թուխպը ու, որ ամենակարևորն է, վերստին հաստատեին իրենց անփոխարինելի վսեմ դերակատարությունը գազանացող մարդկանց ներաշխարհը ազնիվ մղումներով հագեցնելու գործում»£ Կարծում եմ, համատարած ռաբիսի ճիրաններից հայրենակիցների խեղվող հոգիների հրատապ բժշկմանը կենարար մեղեդիների պարբերական ներարկումների անժխտելի նպաստավո րության խորը գիտակցությամբ է խթանվում «XXI¬ի հեռանկարներ»-ի կազմակերպիչների մեկտասնամյա անխոտոր գործունեությունը£ Նպատակադրված լինելով ճանապարհ հարթել նոր անունների և մեր խառնակ օրերում հաճախ խլացվող նորաստեղծ արժեքավոր երաժշտության համար` Ստեփան Ռոստոմյանն ինչ¬որ առումով ինքնակամ մատնվել է ստեղծագործական պարապուրդի£ Չլիներ բոլորանվեր աշխատանքը` մշակութային դաշտում չէին ծլարձակի առողջ սերմերը£ ԵՊԿ ստեղծագործական բաժնում նրա ղեկավարությամբ մասնագիտացած Արթուր Ավանեսովի մեն¬մի հայտնությունն իսկ բազմապատկում է պրոֆեսոր Ռոստոմյանի կազմակերպչական եռանդը£ Մոսկվայում ծնված և գերազանցության 2 դիպլոմով ԵՊԿ¬ն ավարտած նրա ուշիմ սանը, ով Ելենա Աբաջյանից զուգահեռ քաղած դաշնամուրային դասերն է` անընդմեջ խորացնում ինքնուրույն ստեղծագործելուն համընթաց, ժամանակակից տարազգի երաժշտության ակտիվ տարածողներից է միջազգային փառատոներում ու համերգասրահներում£ Երբ տպավորություններս էի կիսում «XXI¬ի հեռանկարներ»-ի ժամանակակից երաժշտության եռահամերգում Շոստակովիչի, Բարտոկի, Մեսիանի և մյուս ճանաչված կոմպոզիտորների գործերի շարքում նրա հեղինակած ջութակի և դաշնամուրի համար պարսկական մանրանկարչության ներշնչանքով գրված «Zemestani/Bahari/Beheshti» ստեղծագործության «Ակումբ»-ային ունկնդրությունից հետո, հավաստիացա, որ երիտասարդ երաժիշտը ամենևին էլ ակամա չի հանձնվել «մոդեռնի» հորձանքին£ Իր ստեղծագործական հավատամքին պիտանիությունը ապացուցել է նորագույն երաժշտության AUS համույթի հիմնադրմամբ, Բ. Բրիտենի և Ղ. Սարյանի անվան մրցույթների (2003-04 թթ.) առաջին ու համահայկական «Նարեկացի» (2006 թ.) մրցանակներով, Հայաստանում ու նրա սահմաններից դուրս սեփական ստեղծագործությունների կատարումներով, «Laboratorium» միջազգային համույթին (ղեկավար` Պիեռ Բուլեզ) անդամակցելով£ Մտաբերելով ժամանակակից երաժշտությանը նվիրված առաջին «XXI¬ի հեռանկարներ»-ը` Արթուր Ավանեսովը չի թաքցնում ոգևորությունը փառատոնի հետևողական ջանքերի քաղցր պտուղներով£ Ամենացայտունը, ըստ իս, Շչեդրինի և Պենդերեցկու համերգաշարերի լեփ-լեցուն դահլիճների օվացիաներով արձանագրված նորամուտն էր ժամանակակից երաժշտության ամենահաջողված նմուշների մասսայական ունկնդրի «երկացանկ»£ Հենց սրանից ծնվեց «Պենդերեցկու օրեր»¬ին ավանդական հնչեղություն հաղորդելու գաղափարը «XXI¬ի հեռանկարներ»-ի շրջանակներում£ Նաև` եզակի մի նախաձեռնություն` փառատոնի աշնանային հոբելյանահանդեսին առանձնակի շուք հաղորդել ոչ միայն տարբեր տարիներին նրա հրավերով Երևանում հանդես եկած հանրահռչակ երաժիշտների տոնահամերգով, այլև Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարբասները» օսկարակիր օպերային բեմադրության առաջնախաղով£ Բարդընկալ մեղեդիները, իսկապես, իրենց հորձանուտում տարեցտարի ներառում են ավելի մեծ թվով երաժշտասերների£ «XXI¬ի հեռանկարներ»-ի վերջերս հյուրընկալած անվանի մենակատարների մեկտեղմամբ` ընդամենը 3-4 օրում պատրաստած 2 համերգային ծրագրերի հանդեպ հանրության ցուցաբերած հարաճուն հետաքրքրությունը մեկ հիմնական բացատրություն ունի` լավագույն երաժիշտ կատարողներով մատուցվում են դասականից ակներև տարբերությամբ միայն դժվարությամբ ընկալվող նոր գեղագիտութ յան ձայնադարանի ընտրանին` լսարժան «թոթովանքների» հետ միասին£ Միջազգային «Գաուդեամուս» մրցույթի (2001 թ.) միակ առաջին մրցանակակիր վոկալիստ Թոնի Արնոլդը (սոպրանո), ով դյուրությամբ հաղթահարում է մեր ժամանակների ականավոր կոմպոզիտորների նոր վոկալիզմից մինչև նորագույն բարդ ձևեր, հայ ունկնդիրներին հմայում է Բլոկի խոսքերով Շոստակովիչի գրած 7 ռոմանսներով և հիացնում` «Վահագնի ծննդի» տեքստով Շարաֆյանի «Հնագույն հիմն»¬ի ու Մանսուրյանի ստեղծած վերջին վոկալիզմից ընտրված հուզառատ կատարումներով (Չարենցի «Կապույտ լճի վրա» և «Մի իրիկուն» բանաստեղծությունների հիման վրա)£ Նաև` Օլիվիե Մեսիանի «Poemes pour Mi» սիրո յուրատիպ ձոներգով£ Բայց նրա վոկալ մեկնաբանությունները հարկավոր ներգործություն չէին ունենա առանց Արթուր Ավանեսովի (դաշնամուր), Մովսես Պողոսյանի (ջութակ) և «Նոր երաժշտության չեմպիոն կատարող» ալեհեր ֆենոմեն Ռոհան դե Սարամի (թավջութակ) նրբահմուտ նվագակցության£ Զ. Կոդայի «Դուետ»¬ով, Բ. Բարտոկի «Կոնտրաստներ»¬ով (կլառնետահար Ֆիլիպ Օ°Քոնորի դեբյուտով մեր փառատոնում) ի հայտ եկած կատարողական վարպետությունը համաձույլ ներդաշնակությամբ է արտահայտվում XX դարի ժամանակակից երաժշտության հիմնասյան համարում ձեռք բերած Օլիվիե Մեսիանի «Կվարտետ ժամանակի վերջի համար» բարդ ստեղծագործությունը մատուցելիս£ Հովհաննու «Հայտնության» մոտիվներով այս ութմասանի երաժշտակտավի ներհայեցողական անսովոր տիրույթում դժվարությամբ «տեղավորվող» հայ երաժշտասերները, նախ, տարվում են առանձին գործիքների տեխնիկական ներթաքույց հնարավորությունների իրարահաջորդ բացահայտումներով, որոնց հնչերանգների ինքնահատուկ ամբողջությամբ էլ շուտով «կողմնորոշվում» են տպավորաշատ սյուժետային վերացարկված գծի տարանցիկ ընկալման «լաբիրինթոսում»£ Եվ, ի վերջո, աննկատ համակվում են 1941¬ին համակենտրոնացման ճամբարում, աշխարհացունց պատերազմի սարսափների վերապրումով ծնված այս յուրօրինակ աղոթքի տրամադրությամբ£ Մեկ ունկնդրությամբ, իհարկե, անկարելի է լիովին «մարսել» ծանրաշունչ այս երաժշտությունը Մեսիանի, ինչի մասին վաղօրոք պատկերավոր նախազգուշացնում էր Հայաստանի ստեղծագործական հանգստավայրի կարոտով Լոս¬Անջելեսում «Դիլիջան» կամերային երաժշտության փառատոնի հիմնադիր Մովսես Պողոսյանը` բազմամրցանակ ջութակահար և նորագույն երաժշտության ակտիվ պրոպագանդող մեր հայրենակիցը, ում առաջին ամերիկյան բեմելը 1990¬ին է կայացել, Բոստոնի «Փուիս»¬ի հետ£ «Դիլիջան»¬ի հինգերորդ համերգաշր ջանում նրա նախաձեռնությամբ Մեսիանի «Կվարտետ»¬ը կատարվել է Մեծ եղեռնի օրվա կապակցությամբ` լիարժեք ընկալվելով ու պատշաճ գնահատվելով ձայնագրության բազմիցս ունկնդրությամբ, չնայած արվեստաշնորհ ինչ¬ինչ, թող որ ականջի համար բարդընկալ, արժանիքներն անժխտելի են եղել առաջին տպավորությամբ£ Կարծում եմ, նաև այս էական հանգամանքով է պայմանավորված «XXI¬ի հեռանկարներ»¬ի մատուցման կերպը հայաստանցի երաժշտասերների հոծ զանգվածներին հիմնականում անծանոթ ստեղծագործությունների` հնչեցնել դրանք վիրտուոզ կատարողներով ու խիստ ընտրությամբ, դասական հանրածանոթ գործերի «հարևանությամբ»£ Լեփ¬լեցուն համերգասրահ ները որդեգրած հավատամքին հավատարիմ մնալու իրականանալի հույսեր են ներշնչում պրպտուն կազմակերպիչներին£ Եվ շատերն այլևս չեն կասկածում, որ «XXI¬ի հեռանկարներ»¬ի հաջորդ համերգաշարերում անպայման գտնելու են իրենց հոգևոր պահանջներին հագուրդ տվող բարձրարժեք նոր լիցքեր£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ