Մոսկվան կորցնո՞ւմ է շուքը


Մոսկվան տեղ չի զբաղեցրել նույնիսկ «Հարմարավետ քաղաքներ» վարկանիշի առաջին հարյուրյակում: Միջազգային ճանաչում ունեցող մի ընկերության կողմից հրապարակված` կյանքի ամենաբարձր որակներ ունեցող 215 քաղաքների ցանկում ՌԴ մայրաքաղաքը հայտնվել է 169-րդ հորիզոնականում: Քաղաքների հարմարավետության չափանիշները 2 սկզբունքով են ընտրվել: Առաջինը` քաղաքական, սոցիալական ու տնտեսական ցուցանիշներն են. կրթության և առողջապահության համակարգերի, կյանքի մատչելիությունն ու մշակույթային կյանքը: Երկրորդ` կենցաղային կառույցների կայացածությունը. ջրամատակարարում, հեռախոսակապ, հանրային տրանսպորտ և այլն: Վիեննան անցյալ տարի 4-րդն է եղել` իդեալական մաքրության համար: Նրա հետ 1-ին տասնյակում են եղել Ցյուրիխը, Ժնևը, Բեռնը, Օքլենդը, Մյունխենը, Դյուսելդորֆը, Սիդնեյը: Այս տարի առաջին տեղում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան է, 2-րդ և 3-րդում` շվեյցարական Ցյուրիխն ու Ժնևը, վերջին տեղում` Բաղդադը: 4-10 հորիզոնականները ըստ հերթականության, զբաղեցրել են Վանկուվերը (Կանադա), Օքլենդը (Նոր Զելանդիա), Դյուսելդորֆը (Գերմանիա), Մյունխենը և Ֆրանկֆուրտը (Գերմանիա), Բեռնը (Շվեյցարիա), Սիդնեյը (Ավստրալիա):