ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ճաշակին ընկեր չկա ԱԺ ընտրությունների արդյունքներից պարզ դարձավ, որ ՄԱԿ _ի ղեկավարի և ԱՄԵՆՔԻ ուզածի միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Ճաշակների այս տարբերությունն էլ կանխորոշեց ՄԱԿ-ի պարտությունը: «Հակաճգնաժամային» ծրագրի կրախը Ըստ Արտաշես Գեղամյանի` հայ ժողովուրդը այնքան է վարժվել «ճգնաժամերին», որ առանց դրանց պարզապես ապրել չի կարող: Տիգրան Կարապետիչի բողոք-հայտարարությունը -Վերջ… էլ ոչ մի երգ ու պար, ոչ մի «շոգեքարշ» ու ձրի հեռուստացույց, ոչ մի «ազատ» լող Սևանա լճում: Միայն այցեր եկեղեցիներ` ուրացման համար ապաշխարելու… Ժամանակները փոխվել են, ժողովուրդը` նույնպես Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ չհասկացավ, որ ժամանակները փոխվել են. ոչ թե ժողովուրդը պետք է մատաղ անի իր ոտքերի տակ, այլ ինքը` ժողովրդի: «Քցելը»` կայուն կատեգորիա Գագիկ Ծառուկյանը հաշվի չէր առել այն պարզ իրողությունը, որ անցած 15 տարիներին հայաստանցիների կեսից ավելին, կամա թե ակամա, «քցող» է դարձել: Բոլոր «ջրերից» չոր է դուրս գալիս Մեկնաբանները այդպես էլ չեն կարողանում գլուխ հանել, թե այդ ի՞նչ տեխնոլոգիաներ է կիրառում Վիկտոր Դալլաքյանը, որ բոլոր ընտրություններից «չոր» է դուրս գալիս, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, սագը` ջրից: Պետք չէր արհամարհել «վատ նշանը» Տիգրան Կարապետիչը իր համամասնական ցուցակում պետք է չընդգրկեր նախկին ՕԵԿ-ականներին, քանզի փորձը ցույց էր տվել, որ նրանց ոտքը խերով չէ, որտեղ մտնում են, այնտեղ փլուզում է տեղի ունենում: Ժողովուրդը` հոգեբանական լաբիրինթոսում Ինքնաեռատում Տարօրինակ ժողովուրդ ունենք, ինքն էլ իրենից գլուխ չի հանում: Մի կուսակցությունից կաշառք է վերցնում, ձայնը տալիս է երկրորդին, հոգու խորքում համակրում է երրորդին: Նախագահի վերաբերմունքն` ըստ տոկոսների Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Ռոբերտ Քոչարյանն անձամբ այցելեց ՀՀԿ գրասենյակ. նախագահականում ընդունեց ԲՀԿ-ին, հեռախոսազրույց ունեցավ ՀՅԴ-ի հետ… sms ուղարկեց ՄԱԿ-ին… Ընտրություններն անցան ազատ, արդար ու թափանցիկ, Որոշ կուսակցություններ ազատորեն փող բաժանեցին, Ընտրողներն արդարացիորեն վերցրեցին փողերը, Մամուլն ապահովեց այդ գործընթացի թափանցիկությունը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ