Այստեղ ապրելն իսկ հերոսություն է
Մայիսի 9¬ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացրած զորահանդեսից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը չթաքցրեց իր հպարտությունը Պաշտպանության բանակի առումով£ ¬ Բանակն այսօր մեր անկախության և անվտանգության երաշխիքն է£ Այս տոնը մենք նշում ենք նախ և առաջ մեզ համար և ոչ թե ադրբեջանցիներին վախեցնելու նպատակով£ ¬ Ո՞րն եք համարում առաջիկա ամենամեծ խնդիրը£ ¬ Խաղաղ երկինք ապահովելն ու ԼՂ միջազգային ճանաչման հասնելը£ Մեր ճակատագիրն է մշտապես արթուն վիճակը, քանի որ ունենք Ադրբեջանի նման հարևան£ Կարծում եմ` Ադրբեջանի ղեկավարության կառուցողական քաղաքական երկխոսության որոշումն ավելի ողջամիտ կլիներ£ ¬ Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիևի ռազմատենչ հայտարարություններին: ¬ Վաղուց պետք է սովորեինք, որ Ալիևի ասածները հաճախ որևէ կապ չունեն իրականության հետ£ Նա ձգտում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, համոզել նրան, որ եթե ԼՂ հարցն Ադրբեջանի սցենարով չլուծվի, իրենք ուժով են լուծելու այդ խնդիրը£ Ես կարծում եմ, դա նախագահին վայել արտահայտություն չէ, նա պետք է ավելի զուսպ և կոռեկտ լինի£ ¬ Իսկ ինչպե՞ս կընթանան ԼՂ նախագահի ընտրությունները£ ¬ Անշուշտ, ժողովուրդն ընտրելու է արժանավորին, ով կշարունակի զարգացնել այն դրականը, ինչն արդեն կա£ Ես կմնամ ԼՂ¬ում, որպեսզի նոր Նախագահին օգտակար լինեմ իմ խորհուրդ ներով£ ¬ Շուշիի ազատագրումը հպարտությամբ լցրեց մեր սրտերը, սակայն այնտեղ առ այսօր կանգուն են փլատակները, որոնք այս տարիների ընթացքում կարելի էր վերացնել£ ¬ Կարծում եմ` այդ հարցը պետք է ազգովի լուծենք£ Դժբախտաբար, ԼՂ¬ի հնարավորությունները շատ սահմանափակ են£ Ճիշտ է, կառուցվել են բազմաթիվ ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ, սակայն բոլոր խնդիրները միանգամից անհնար է լուծել£ «Շուշի» հիմնադրամով, որը ղեկավարում է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բավականին գործեր արված են£ Պետք է յուրաքանչյուր հայ, սփյուռքահայ իր մասնակցությունն ունենա Շուշիի վերականգնման գործում£