Տեղաշարժ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում


ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ստանձնեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը£ Իսկ ՊԲ հրամանատար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը£ Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ Շուշիի Ղազանչեչոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցված պատարագից հետո Սեյրան Օհանյանը Արցախի ՊԲ¬ի և զորահանդեսի մասին արտահայտվեց այսպես. ¬ Տարեցտարի Արցախում և ՊԲ¬ում առաջընթացն ակնհայտ է£ Հատկապես այս զորահանդեսը ես կոչում եմ մարտունակության զորահանդես£ Այն ցույց տվեց, որ մենք առանց երրորդ ուժի պահպանել ենք խաղաղությունը, մեր սահմանները£ Սա էլ իր հերթին կանխարգելիչ միջոց է, որով մենք փաստում ենք, որ չպետք է վախենալ հակառակորդի ռազմական տեխնիկայի և անձնակազմի քանակից, քանի որ մենք դրան հակազդում ենք մեր զորքերի մարտունակությամբ, ուսուցման, դաստիարակության և կարգապահության բարձր մակարդակով£ Սեյրան Օհանյանը նշեց, որ զորահանդեսին մասնակցում էին նաև արցախյան պատերազմի ազատամարտիկները, դրանով իսկ ապացուցելով իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործին£ - Ցավոք, դեռևս ունենք չլուծված խնդիրներ, որոնցում առանձնանում է ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավումը£ Մեր նորաստեղծ երկրի հնարավորությունները սահմանափակ են, թեև դա չի նշանակում, որ ԼՂ¬ի անկախությունը նվաճած ազատամարտիկները կմնան անտեսված£ Քայլ առ քայլ ձգտում ենք լուծել նրանց խնդիրները£ Նրանք արժանի են լավագույնին£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ