ՍԻՐՈՎ` ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՆԱՀԱՊԵՏԻՆ…
Գեղեցիկ ավանդույթ է նախաձեռնել Կամերային երաժշտության տունը` նշանավորել արդի հայ երաժշտարվեստի նահապետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը մայիսյան քնարաշունչ համերգով£ Լուրջ արվեստի փշոտ ճամփան ոտք դրած նոր սերնդի երախտիքի տուրքով` 7 տասնամյակ ազգային ոգով ներթափանցված իր ստեղծագործությամբ բարձրարժեք ավանդները զարգացնող մաեստրոյին£ Հենց սերունդների մշտարթուն հիշողությունն է հիմնասյունը մշակութային ժառանգության պահպանման ու հարատևության£ Երաժշտական ունակությունները ձևավորելով Վ. Տալյանի և հղկելով Գ. Լիտինսկու ստեղծագործական արվեստանոցներում` Միրզոյանը ինքնամոռաց տրվել է մանկավարժական-արարչական գործունեությանը` կրթելով մեծերին արժանի մի քանի սերունդ, վառ անհատականություններ` Զ. Տեր¬Թադևոսյան, Կ. Օրբելյան, Ա. Տերտերյան, Ստ. Ջրբաշյան, Խ. Ավետիսյան, Ռ. Ամիրխանյան, Լ. Չաուշյան… Հասարակական բեղուն աշխատանք է կատարել` 1956¬ից 35 տարի շարունակ գլխավորելով Հայաստանի կոմպոզիտորների միությունը£ Հնչյունների նրա ստեղծած համանվագի ամենադյութիչ ելևէջներն այսօր էլ շարունակում են հուզել ու հմայել` Իսահակյանի խոսքերով գրված «Ասում են, թե…», «Երազ տեսա» ռոմանսները, «Հայրենիքն է կանչում» խմբերգը. հայ կամերային երաժշտութ յան մեջ դրամատիկ բնույթի առաջին նշանակալի երկը` 1947¬ին գրված լարային կվարտետը. «Տոնական», «Հայաստան» կանտատները, թավջութակի և դաշնամուրի սոնատը. սիմֆոնիան` լարային նվագախմբի և լիտավրների համար. կինոերաժշտությունը… նաև` վերջերս ավարտած «Տարվա եղանակներ» ռոմանսների շարքը£ Գույների հյութեղությամբ, դինամիկայով, ազգային վճիտ ակունքներից բխող երաժշտաոճով հոգեհարազատ լինելով Ա. Խաչատրյանին` Միրզոյանի ինքնատիպ արվեստը արժանացել է միջազգային ճանաչման` իր հարուստ տարեգրությամբ վարպետության ինքնօրինակ դասընթաց դառնալով ինքնահաստատման ձգտող սկսնակ երաժիշտների համար£ Մայիսյան համերգային նվերը կենսական բացառիկ էներգիայով հարստացրեց ծանրակշիռ երաժշտարվեստի սիրահարներին, ովքեր անսպասելի հուզմունք ապրեցին Տաթևիկ Սազանդար յանի անվան հանրապետական մրցույթի հաղթող, չինացի երգչուհի Ու Մեյի` հայկական ոգուն զարմանալիորեն հարազատ, Լուսինե Զաքարյանին ու Էլվիրա Ուզունյանին հիշեցնող կատարում ներն ունկնդրելիս£ Իրեն` ծերունազարդ վարպետին ծննդյան այս անսովոր տոնակատարությունը լուսաշող մի թախիծ ներշնչեց նաև£ Գաղտնիքը, կարծում եմ, պետք է որոնել իր վերջին ռոմանսների տրտմաշուք տողերում` քաղված չինական պոեզիայից. Բայց անզոր ես դու, գարուն, սիրելիս, Որ հալեցնես ձյունը մազերիս…