Բախտախաղը` քաղաքական կատեգորիա


Եթե ճիշտ է, որ համամասնական ցուցակը գլխավորելու հարցը Վազգեն Մանուկյանը առաջարկել է լուծել գիր-ղուշ գցելով, ինչը խիստ զարմացրել է Ստեփան Դեմիրճյանին, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀ ապագա նախագահին «ընտրելու» խնդիրն էլ նա կառաջարկի լուծել պրեֆերանս խաղալու միջոցով: Առավել ևս` եթե նկատի ունենանք վերջինիս թուլությունը թղթախաղի հանդեպ: Դավիթ Հարությունյանի երգ «ոդիսականը» Ուզում էի «բարգավաճ», Չգնացին ընդառաջ, ՀՀԿ-ն էլ, որ մերժի Կապավինեմ այլ ուժի` Կառչած չնչին մի հույսի: Ինքն իրեն ավելորդ հանեց Ըստ Գառնիկ Իսագուլյանի` Հայաստանը անվտանգության հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չունի: Իսկապես տեղին էր լրագրողների տարակուսանքը: Այդ պարագայում ՀՀ նախագահի ինչին է պետք անվտանգության հարցերով խորհրդականի բացարձակապես ավելորդ հաստիքը: «Սիմ-սիմ»-ը չի բացում դռները «Սիմ-սիմ, բացիր դուռը»,- համառորեն կրկնում էր Հրանտ Խաչատրյանը, սակայն այդ կախարդական խոսքերը ոչ մի ազդեցություն չէին թողնում: Քանզի Հայկ Բաբուխանյանը հեքիաթների չի հավատում և կուսակցության դռներն էլ կրծքով է պաշտպանում: Նոր անեկդոտ ПОротив лома нет приёма» Դոլարը և դրամը ազատ լողում են: Դոլարն ասում է. «Ես ամբողջ աշխարհն եմ լողալով անցել, տասից ավելի լողաոճ գիտեմ, դու ո՞նց պիտի իմ հետ մրցես ու առաջ անցնես»: «Ես էլ մի ոճ գիտեմ, որ դու չգիտես», ասում է դրամը և կենտրոնական բանկի տված լոմով հարվածում է դոլարի գլխին` նրան ջրասույզ անելով: Ահա այսպես ասում է դրամը. «տՐՏՑՌՉ սՏՎՈ, վպՑ տՐՌԴՎՈ» «հսՏվ Ռ ՎՏրՖՍՈ» կամ փղերի և շնիկների մրցապայքար Հայտարարելով, թե Հայաստանի քաղաքական դաշտում «տեր ու տիրություն» են անում «փիղ» կուսակցությունները` «Արժանապատվություն» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Հարությունյանը, փաստորեն, համաձայնեց, որ ինչպես կուսակցությունների մեծ մասը, այնպես էլ իրենցը, ընդամենը մոսկաներ են: Եթե նույնիսկ այդպես է, արժե՞ր արդյոք բարձրաձայնել: Նոր տեխնիկա` ընտրությունների արդարությունը ստուգելու Ասում են` ՀՀ ԱԺ ընտրություններին հետևող ԱՄՆ քաղաքական դիտորդները 6 մլն դոլար արժողությամբ հատուկ դեդեկտոր են բերելու իրենց հետ, որի միջոցով հնարավոր լինի զանազանել բարեգործին` կաշառատուից: Ախր չափ կա, սահման կա ՀՀԿ վարչությունը, Դավիթ Հարությունյանի «դիմումից» հետո տարածել է հետևյալ հայտարարությունը. «Ի գիտություն բոլոր պոտենցիալ պատգամավորացուների` հայտնում ենք. ՀՀԿ համամասնական ցուցակը բավական ընդարձակ է, բայց «ոպջՐՈջՎպՐվօռ» չի: